Wednesday, March 26, 2014

Կյանքը կուլիսներում. «Անտեսանելիների» հետքերով 5

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԽՈՀՆ Է

Սեդրակ Զարգարյանը 32 տարի աշխատում է թատրոնում՝ հնչյունային ռեժիսոր և հնչյունային օպերատոր
-Ո՞րն եք համարում Ձեր աշխատանքի առանձնահատկությունը:
-Ես աշխատում եմ երաժշտության հետ, որը տվյալ ներկայացման խոհն է՝ հնչյունների վերածած: Պետք է կերպարի զգացողության ներաշխարհին համահունչ լինի երաժշտությունը, որի միջոցով փոխանցվում է կերպարը հանդիսատեսին,: Երաժշտությունը միշտ պետք է տեղին լինի. կարող է դերասանը նստած լինել, բայց այդ պահին պետք է ցույց տրվի նրա հոգու խռովքը, այդ ժամանակ երաժշտությունն է օգնության գալիս:
-Ձեր աշխատանքը հիմնականում ռեժիսորի հետ է, հե՞շտ է աշխատել:
-Սկզբում ես պիեսը կարդում եմ, որից հետո որոշում եմ, թե ինչ երաժշտություն դնել: Հիմնական կորիզը ես եմ ընտրում: Լինում են, որ ինչ-որ երգեր ռեժիսորը ցանկանա փոխել, բայց լինում է և այնպես, երբ ոչինչ չի փոխվում:
-Իմպրովիզներն ինչքանո՞վ են ընդունելի թատրոնում:
-Դասական ստեղծագործությունների ժամանակ իմպրովիզներ անելը դժվար է, իսկ կոմեդիաների, ժամանակակիցների ժամանակ հնարավոր է: Ժամանակները չեն փոխում երաժշտությունը, քանի որ մարդու հոգին նույնն է, նույն կերպ էլ ընկալվում է երաժշտությունը:


No comments:

Post a Comment