Ամեն ինչի մասին



Հիտլերի մայրը ցանկացել է աբորտ անել, սակայն բժիշկը համոզել է հակառակում:

***
Չինգիզ Խանը մահացել է սեքսի ժամանակ:

***
Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի շուրթերը նկարել է 12 տարում:

***
Մարդիկ ծախսում են իրենց կյանքի երկու շաբաթը կանաչ լույս սպասելիս:

***
Բաց աչքերով փռշտալ հնարավոր չէ:

***
Ալֆրեդ Նոբելը չէր ցանկանում, որ իր անունը հիշվի որպես ռումբն ստեղծող, այդ իսկ պատճառով կտակեց իր ամբողջ ունեցվածքը Նոբելյան մրցանակի համար: Մրցանակը տրվում է հետևյալ ոլորտներին`  ֆիզիկա, քիմիա, գրականություն, բժշկություն և խաղաղություն:  Մաթեմատիկոսներին բախտ չի վիճակվել արժանանալ այս պատվավոր մրցանակին, քանի որ Նոբելի կնոջը սիրեկանը մաթեմատիկոս է եղել, և Նոբելն իր կտակում խստիվ արգելել է այդ ոլորտի մասնագետներին մրցանակ տալ:


«Սև այրի» սարդի
էգ և արու 
***
«Սև այրի» տեսակի սարդերն իզուր չեն ստացել այս անվանումը. բանն այն է, որ բեղմնավորումից հետո էգ սարդը պարզապես ուտում է արուին, քանի որ վերջինս այլևս ոչինչի համար պիտանի չէ:))

***
Պարզվում է՝ եթե գտնենք մի մեքենա, որի խելքին փչի ուղղահայաց շարժվել դեպի երկինք, ապա մոտ մեկ ժամից մենք կհայտնվենք տիեզերքում:

***
Ամենավտանգավոր կենդանին համարվում է մեր բոլորի տներում հաճախակի հյուր ճանճը, քանի որ բացի մեր տներից, նրա սիրելի վայրն է աղբանոցը, և ճանճն ակամա դառնում է բազմաթիվ հիվանդությունների տարածող:

***
Նիլս Բորը պայտ էր կպցրել դռան վերևը:
-Միթե դու հավատում ես, որ այն կօգնի,- հարցնում է նրան ընկերը:
-Ոչ, դա նախապաշարմունք է: Բայց ասում են, որ այն հաջողություն է բերում նույնիսկ նրանց, ովքեր չեն հավատում:

***
Աշխարհում տղամարդու ամենատարածված անունը Մուհամեդն է, իսկ կնոջինը՝ Աննա:
***
Բաց գույնի աչքերն ավելի վատ են տեսում, քան մուգ գույնի:
***

Էլեկտրական աթոռը հայտնագործել է ատամնաբույժը:
***
Հին Հայաստանի շուկաներում գորգերը գցել են կենդանիների և մարդկանց ոտքերի տակ: Հուն-հռոմեացի վաճառականները, տեսնելով դա, բամբասել են, թե հայերը գորգի արժեքը չգիտեն: Մինչդեռ որքան շատ է գորգը տրորվում, այնքան պայծառանում է որդան կարմիրը:
***
Նույնիսկ ամենաարդար մարդուն սկսիր  պարզապես ամսական 5000 դրամ տալ մեկ տարի շարունակ: Եվ մի օր էլ դադարեցրու: Գիտեք՝ ինչ կլինի... Նա զայրացած կգա քեզ մոտ, կանիծի քեզ, կանվանի անարդացի քայլ քո կողմից, անգամ կսպառնա... կյանքի օրենքն է: 
Զորի Բալայան
***
Ճակատագրի ծաղրն է, որ աշխարհը չի ճանաչում մարդկությանը ծաղիկ հիվանդությունից փրկած Ջեներին, բայց զորավարներին, որոնք ոչնչացնում են միլիոնավոր մարդկանց, ճանաչում է և հիշում: Զորի Բալայան
***
Լենկ Թեմուրը մանուկ հասակում արածացրել է հոր ոչխարների հոտը: Մի անգամ ոչխարների հետ տուն է բերել նապաստակ: Նապաստակն ինչքան փախչում էր, Թեմուրը վազելով հետ էր բերում: Այդ տեսավ հայրը՝ Թարագայը: Եվ որդու մեջ տեսնելով գահի ապագա տիրակալ, մի գիշեր ոտքի ջլերը կտրեց: Դրա համար

Լենկ Թեմուր նշանակում է «երկաթյա կաղ»: 

***
Ճապոնացիները կարևոր փաստաթղթերը պատում են մետաղով, որը անհնարին է դարձնում դրանք պատճենահանել:


***
1980թ. Վլադիմիր Վիսոցկին գրանցվեց գինեսի ռեկորդների գրքում՝ թաղման ամենաերկար թափորի պատճառով:


***
Հին Չինական «Детектор лжи»
Սարսափի, հուզմունքի ժամանակ մարդու մոտ դադարում է թքարտադրությունը: Դա գիտեին հին Չինաստանում, որտեղ սովորություն էր հանցագործության մեջ կասկածվող անձին դատի ժամանակ չոր բրինձ տալը, որը առանց թքի հնարավոր չէ կուլ տալը: 


***
Հին Հռոմում լիմոնը համարվել է թունավոր միրգ, և մտել է մահացու ուտելիքների ցանկում:


***
Ճարպ, երշիկի կտոր, դանակ, բժշկական ձեռնոց, ածելի... պատկերացրեք, որ բոլոր այս առարկաները կատարել են նույն ֆունկցիան!!!
Ամերիկյան Լինքոլն քաղաքի գրադարաններից մեկում տարօրինակ ցուցահանդես էր կազմակերպվել: ցուցադրվում էին այն առարկաները, որոնք մարդիկ օգտագործել են որպես... ԷՋԱՆԻՇ:


***
Առաջին զուգարանները կառուցվել են Հնդկաստանում: Սակայն հետաքրքրական է այն փաստը, որ սանհանգույցների ամենամեծ խնդիր ունեցող երկիրը հենց Հնդկաստանն է:


***
1994թ. «Аргументы и факты» թերթը անցկացրեց մրցույթ, թե «Ով է ամենալավ մարդը»: Խմբագրություն եկավ ավելի քան 2000 նամակ: Թեկնածուների մեջ կային Ջոն Լենոնը և Յուրի Նիկուլինը: Երկրորդ տեղը՝ 25%, գրավել էր Հիսուս Քրիստոսը, իսկ առաջին տեղը՝ 30%, գրավել էր «ՄԱՄԱ»-ն:

***
Իրականում Մոխրոտիկի կոշիկը եղել է մորթե, բայց Շառլ Պերոյի ժամանակ մորթի բառը շատ նման է եղել բյուրեղյա բառին, այդ իսկ պատճառով Մոխրոտի հայտնի կոշիկը դարձել է բյուրեղապակե:

***
Ձուկը համարվում է քրիստոնեության խորհրդանիշը, բայց քչերը գիտեն, թե ինչու:
Iesous Christo Theou Uios Soter- Հիսուս Քրիստոս, Աստծո որդի, Փրկիչ
Այս բառերի առաջին տառերով կազմվում է ichthus- որը հունարեն նշանակում է ՁՈՒԿ:

***
Երկրագնդի արագությունը Արեգակի շուրջը պտտվելիս կազմում է 29,765կմ/վ:

***
Ջրային ժամացույցները հին հույները կոչել են կլեպսիդրա, որը նշանակում է գողացված ջուր:

***

Քիթը մարդու միակ օրգանն է, որ աճում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում:

***
Հին հավատացյալ քրիստոնյաները իրենց տները կառուցում էին առանց մեխի (Հիսուսի խաչելիության պատճառով):

***
Չինաստանի քարտեզներում Ատլանտյան օվկիանոսն է կիսվում՝ ի տարբերություն մեզ սովոր քարտեզներին, որտեղ կիսվում է Խաղաղ օվկիանոսը:

***
Պլուտոնը հայտնաբերվել է 1930թ. և մինչև օրս դեռ մի պտույտ չի կատարել Արեգակի շուրջ: Նա ունի իրենից ընդամենը 3 անգամ փոքր արբանյակ, այդ պատճառով նրան կոչում են «Երկակի մոլորակ»:

***
Ճապոնական դպրոցներում սովորեցնում են գրել երկու ձեռքով:

***
Երբ մարդը կարմրում է, կարմրում է նաև նրա ստամոքսը:

***
Ինչքան շատ ենք բողոքում տան փոշուց. պարզվում է, փոշու 70%-ը մարդու չորացած մաշկն է:

***
Բուդդայականության կենտրոն-քաղաքն է Լհասան: