Աֆորիզմներ


Եղիր այն ինչ կաս, հակառակ դեպքում կլինես ոչինչ:

Եթե աստված չլիներ, արժեր նրան հորինել: ՎՈԼՏԵՐ

Երբ ամբողջ ճանապարհը պատված է ծաղիկներով, ոչ ոք չի հարցնում, թե ուր է այն տանում:

Ամեն բան հասկանալ ամենևին չի նշանակում ամեն բան ներել:

Տարիները շատ բան են սովորեցնում, ինչ նույնիսկ օրերը չգիտեն:


*********************************************************************
Ամբողջ աշխարհի համար դու կարող ես լինել ընդամենը մեկ մարդ, բայց մեկ մարդու համար դու կարող ես լինել մի ամբողջ աշխարհ:

Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:

Ես սիրում եմ քեզ ոչ թե նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քեզ հետ եմ:

Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, երբեք չեն ստիպի քեզ արտասվել:

Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:

Մարդուն կարոտելու ամենավատ տարբերակն է եւ լինել նրա հետ և հասկանալ, որ նա երբեք չի լինի քոնը:

Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ դուք տխուր եք: Ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:

Դարձիր ավելի լավը և սկզբում փորձիր հասկանալ ինքդ քեզ, մինչև կհանդիպես նոր մարդու և կսպասես, որ նա քեզ հասկանա:

Մի վատնեք ժամանակն այն մարդու վրա, ով չի ձգտում անցկացնել այն ձեզ հետ:

Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք ցավ կպատճառեն քեզ: Շարունակիր հավատալ մարդկանց՝ ուղղակի լինելով մի փոքր ավելի զգույշ:

Մի արտասվիր, որ դա վերջացել է: Ժպտա, քանի որ դա եղել է:

Գաբրիել Գարսիա Մարկես



Նախնադարյան մարդը փայտը մի քիչ շատ ծռեց և ստեղծեց անիվը:

Ճշմարտությունը բնավ չի տուժում, երբ ինչ-որ մեկն այն չի ընդունում:

Սխալմամբ հավաքած համարը երբեք զբաղված չի լինում:

Դժբախտ է նա, ով չի կարողանում տանել դժբախտությունները:

Ընկերները այն մարդիկ են, ովքեր ձեզ լավ են ճանաչում, բայց այնուամենայնիվ սիրում են ձեզ:

Առյուծները թիթեռների համար վտանգավոր չեն:

Կարթից պոկված ձուկը միշտ ավելի մեծ է թվում, քան բռնվածը:

Եթե անվերջ լիզես շարունակ չբուժվող վերքերը, ապա լեզվիցդ ոչինչ չի մնա:

Երեք օրվա աղքատը միշտ աղքատ է:

Երբեմն նավերը դադարում են խորտակվել, երբ այն լքում են առնետները:

Շատ դժվար է սողալ հպարտորեն բարձրացրած գլխով:

Աշխարհը տրտմեց այն օրից, երբ կեղծիքը սկսեց կոչվել սիրալիրություն…

Քնել նույն բարձին չի նշանակում նույն երազը տեսնել:

Կյանքը խորամանկ է. Երբ բոլոր խաղաթղթերն իմ ձեռքում են, նա ինձ հետ որոշում է շախմատ խաղալ:

Սիրուց ատելություն մի ամուսնություն է:

Մենք հեշտությամբ ենք ներում նրան, ում ընդունակ չենք պատժելու:

Ով ասում է, որ ինքն արհամարհում է հարստությունը, ստախոս եմ համարում, քանի դեռ համոզիչ ապացույցներ չի բերել իր իրավացիության օգտին: Իսկ երբ համոզվեմ, որ ճիշտ է ասում, այն ժամանակ վստահորեն կասեմ, որ նա հիմար է:

Երբ մեր թիկունքը գետնին են սեղմում, մենք միայն վերև կարող ենք նայել:

Ավելի լավ է երբեք չունենալ, քան կորցնել:

Դիվանագիտությունը «ինչ լավ շնիկ է» ասելու արվեստն է, մինչև կկարողանաս քար գտնել:

Գիտությունը՝ գիտություն, բայց վերելակն ավելի հաճախ է փչանում, քան աստիճանները:

Անտանելի է, երբ տանելի է դառնում անտանելին:

Մի փորձիր քո վիշտը խեղդել գինու մեջ, նա լողալ գիտի:


Ամեն բան հասկանալ, ամենևին չի նշանակում ամեն բան ներել:

Վարդի փշերից գանգատվելու փոխարեն ես ուրախանում եմ, որ փշերի մեջ վարդ է աճում:

Պատիժը ոչ այլ ինչ է, քան ընդունել, թե կատարված հանցանքը ներված է:

Մեռնել սիրուց՝ նշանակում է ապրել:

Եթե մենք բավարարվեինք գտածով, մենք երբեք էլ ոչինչ չէինք գտնի:

Բոլորն ուզում են երկար ապրել, բայց ոչ ոք չի ցանկանում ծերանալ:

Մի փորձիր հավերժ ապրել, ոչինչ չի ստացվի:

Տարիները շատ բան են սովորեցնում, ինչ նույնիսկ օրերը չգիտեն:

Դու գեղեցիկ ես, ինչպես ուրիշի երջանկությունը:

Մի վայելիր քո սիրո ամառը, քանի դեռ քո գարունն է:

Եթե կարելի է հանգույցը ձեռքերով քանդել, ինչու գործի դնել ատամները:

Մոծակի գլուխը թրով չեն կտրում:

Նրան, ում դու սիրում ես իմ մեջ, ավելի լավն է, քան ես: Բայց դու շարունակիր ինձ սիրել, և ես կլինեմ ավելի լավը, քան կամ:

Օջախը հսկում է տղամարդը, պահպանում՝ կինը:

Երջանկությունը փողի մեջ չէ, բայց դժբախտությունը ևս նրա մեջ չէ:

Սերը պարտվելու արվեստ է:

Շփվել կարողանալու ամենագլխավոր հատկանիշը լսել իմանալն է:

Գեղեցիկ կինը այն կինն է, ում սիրում են:

Ավելորդությունը սպանում է:

Եթե չկա այն, ինչ ցանկանում ես, ցանկացիր այն, ինչ կա:

Երբ սկսում ես լուրջ մտածել մեր վիճակի մասին, ծիծաղդ գալիս է:

Հասած պտուղն ինքն է ընկնում, բայց ոչ ուղիղ բերանի մեջ:

Կես ճշմարտությունը ստից վտանգավոր է:

Ում հենման կետ ես տալիս, ուզում է աշխարհը շրջել:

Ճիշտն ասելու պատճառը հաճախ այն թաքցնելու անհնարինությունն է:

Կյանքը շախմատային խաղ է. վերջում և արքան, և զինվորը դրվում են նույն արկղում:

Ամենավատ կառավարման համակարգը ժողովրդավարությունն է, բայց ավելի լավը չկա: ՉԵՐՉԻԼ

Առյուծը վախենում է թակարդներից, աղվեսը՝ գայլերից: Ուրեմն իսկական ղեկավարը պետք է լինի աղվես, որ խուսափի թակարդներից, և առյուծ, որ վախեցնի գայլերին:

Եթե բաժակը լիքն է, դա չի նշանակում, որ ոչ ոք չի խմել նրանից:

Ծխախոտը 5 րոպեի ընկեր է, բայց այդ ժամանակում նա տալիս է իր ամբողջ կյանքը:

Միշտ էլ հեշտ է գնալը, մնալն է դժվար:

Եթե դու ազատ ես, նշանակում է՝ հարկավոր չես ոչ ոքի:

Տղամարդու «տունը» ամրոց է,  բայց միայն արտաքինիցՆերսում այն հիշեցնում է մանկական սենյակի:

Բոլորն ինձ ներում են, ոչ ոք չի օգնում: ՍԵՆԵԿԱ

Խելահեղությունը պետք է կատարել... զգույշ:

Քաղաքավարությունը ոչինչ չարժե, բայց շատ բան է տալիս:

Ստախոսի պատիժն այն չէ, որ նրան այլևս ոչ ոք չի հավատա, այլ այն, որ նա այլևս չկարողանա ոչ մեկին հավատալ:

Բուռդ ես վերցնում ավազը, ուզում ես պահել, բայց այն թափվում է: Եվ ինչքան ամուր ես սեղմում, այնքան ավելի շատ ես կորցնում: Այդպես էլ երջանկությունը...

Մի վախեցեք կատարելությունից, այն ձեզ հասանելի չէ:

Միջակ մարդիկ հասնում են ամեն ինչին, քանի որ ոչ ոքի չեն խանգարում:

Եթե հավատ լինի, աստվածներ միշտ էլ կգտնվեն:

Այն, ինչ չի կարելի է գնել փողով, կարելի է գնել... շատ փողով:

Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն,
Ես ինչպես եմ կյանքին նայել էժան աչքով...

Ես պետք է քեզ կորցնեի՝ կորուստը հասկանալու համար:

Եթե մեկը սիրում է քեզ ոչ այնքան, որքան դու ես ուզում, դա չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ հոգով...

Ողջախոհության աղոթք
Աստված, տուր ինձ ուժ՝ փոխելու այն, ինչ կարող եմ:
Տուր ինձ համբերություն՝ հանդուրժելու այն ամենը, ինչ չեմ կարող փոխել:
Եվ տուր ինձ խելք՝ տարբերելու այդ երկուսն իրարից:

Ավելի հեշտ է կորցնել, քան կասկածել:

Ինչպես ենք ուզում հավատալ, որ դեռ կարելի է ինչ-որ բանի հավատալ:

Պետք չէ վիրավորվել աստծուց, եթե նա իրավացի չէ:

Մի լինիր այնքան քաղցր, որ կուլ տան, և մի լինիր այնքան դառը, որ թքեն:

Ապրել և անընդհատ հիշել, որ մեռնելու ես, ավելի լավ է չապրել:

Կարոտ է, հո սովածություն չէ, կանցնի

Լուրջ մի վերաբերվեք կյանքին, այն ժամանակավոր երևույթ է

Ընկերությունը կարելի է գնել, բայց ոչ հետ պահել

Մի սարքեք ընկերության բանջարանոց սիրո հանգած հրաբխի վրա

Եթե ուզում ես ծիծաղեցնել աստծուն, պատմիր քո ծրագրերի մասին

Կյանքն ստիպում է մեզ շատ բաներ անել ինքնակամ: 

Կյանքում ամենաթանկը հիմարությունն է, որովհետև նրա համար ամենաթանկն ես վճարում: 

Եթե խաբելը սպանում է սերը, անկեղծությունն սպանում է ավելի արագ: 

Մի վախեցեք կատարելությունից. այն ձեզ հասանելի չէ: