Sunday, June 28, 2015

Չմոռանանք...

Մի կողմում վոլեյբոլի խմբակ, մյուս կողմում՝ պարի,մի քիչ վերև՝ երգի-պարի, մի խումբ երիտասարդներ լապտերներ են օդ բարձրացնում....
այս ամենը, չգիտես՝ ինչու, ոստիկանների խիստ հսկողության տակ...
Հաաա, Բաղրամյանի ցույցն է ընդդեմ ՀԷՑ-ի







Saturday, June 27, 2015

Վանաձորի ցույց, օր՝ կարևոր չի (Վիդեո, Լուսանկարներ)

Այս անգամ Վանաձորի ցույցին միացել էին ավագանու անդամները, ինչպես նաև Երևանից եկել էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:



Երեխաները՝ առաջին գծում





Ցույցին ներկա էր մոտ 200 մարդ:


 Կարևոր չէ քո տարիքը, սոցիալական կարգավիճակը...

Կարևոր չէ քո ֆիզիկական վիճակը...

Եթե կա ցանկություն, կա նաև կամք

Էդմոն Մարուքյանը զրուցում է քաղաքացիների հետ

Ավագանին քննարկում է առաջիկա արտահերթ նիստը

 Իսկ ժողովուրդը երգում, պարում է....


Շատրվանների երկայնքով շուրջպար




Friday, June 26, 2015

Վանաձորի քաղաքապետը հանդիպեց բողոքի ցույցի մասնակիցներին

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը առաջարկում է տարբերվել մյուս քաղաքներից ու բողոքի ցույցը ցրել.



մասնակիցները միամտորեն չհամաձայնեցին


Հունիսի 23-ից սկսած Հայաստանի տարբերա քաղաքերում կազմակերպվում են բողոքի ցույցեր՝ ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի գնի բարձրացման առաջարկի դեմ:
Ոչ մի փոփոխության դեպքում Էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա օգոստոսի 1-ից:

Wednesday, June 24, 2015

Վանաձորում ցույցը շարունակվում է





Հունիսի 23-ից սկսած Հայաստանի տարբերա քաղաքերում կազմակերպվում են բողոքի ցույցեր՝ ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի գնի բարձրացման առաջարկի դեմ:
Ոչ մի փոփոխության դեպքում Էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա օգոստոսի 1-ից:

Բաղրամյան պողոտայում երկրորդ օրն առանց ջուր անցավ (ֆոտո, տեսանյութ)

Հունիսի 23-ի առավոտյան ցուցարարներին ցրելու փորձից հետո այս գիշեր շատ ավելի մարդ էր հավաքվել և համեմատաբար ավելի հանգիստ էր առանց ջրցան մեքենաների (ցուցարարների փրկարար օղակներն ու լողի գլխարկները իրոք կանխեցին:)):
Վայ, ԲԻԲԻՆ :)))



Բիբին- բոլոր հարցերի լուծում?


Բալես, տես, իրենք ոստիկան են


«Ապե, մի հատ բարձրացրու, ինձ էլ նկարեն» (մեջբերում)

Լրագրողները՝
ցուցարարների և ոստիկանների մեջտեղում

ոստիկան մը ռոմանտիկ 


նկարվում են նկարողները
Ազատ, անկախ Հայաստան, Ազատ, անկախ Հայաստան...
միջնամատը՝ ՀԷՑ-ի բողոքի ցույցի խորհրդանիշ
no comment


Sunday, June 21, 2015

Սիրիական մանկությունը Հայաստանում

Հիշել բոլոր մանկական խաղերը, այն էլ ոչ միայն հայկական, հիշել հեռախոսը միայն լուսանկարելու համար, փակ աչքերով արկղում շոշափել տարբեր առարկաներ, 15վ. բռնել 5 ձուկ (խեղճ ձկներ), փչելով բրնձի հատիկը հասցնել իր ուզած տեղը, գնդակները վակումի միջոցով տեղափոխել մի տեղից մյուսը, ավազի միջից գտնել երեք կարմիր գնդակները (ես դեղինն էլ գտա)))), էլ չեմ ասում բասկետբոլ, բոուլինգ և այլն, այլն...
Եվ այսքան ուրախության հետ էլ ստանալ միավորներ, որ հետո վայելես սիրիահայների կողմից պատրաստված համեղագույն թխվածքաբլիթները, հմմմմ)))

կարո՞ղ ես 25վ. դասավորել գունավոր գնդակները
 նույն հերթականությամբ, ինչ այս աղջիկը

Բրնձի խեղճ մոլորված հատիկին փչելով տուն հասցնե՞ս

գոնե երեքը դիպչի սևին)

չինական փայտիկներ օգտագործել գիտե՞ս

իրենք էլ չգիտեն)))
 
ի՞նչ կապ ունի տարիքը

այ սա լուրջ է... օղակը զգույշ անցկացնել հոսանքով լարին, որ չդիպչի
չէ, վտանգավոր չէ)

կարողացա՞ք, դե ստացեք թխվածքները

ինքն արդեն ուտում էէէէ
բա, բա, մենք շատ ենք հաղթել)))
Համարյա մոռանում էի ասել, բայց դե հասկացաք, որ այս ամենը կազմակերպել են սիրիահայ համայնքը: