Saturday, December 27, 2014

Տոնածառային տրամադրություն (updated:)


Պարզապես եղևնին այլևս այն չէ, բոլորը ձգտում են ինչ-որ նոր բան փոխել ամենամյա տոնածառային եռուզեռում, որ գոնե ինչ-որ բանով հետաքրքրացնեն իրենց Ամանորը:

ամենաէկո տոնածառը Օմլետերիայում

ներկիր ինքդ
բուժվիր ինքդ)


Կոշիկները ևս կարող են լինել տոնածառի խաղալիք


մաքուրով տոնածառ)



նվերներ, լիքը նվերներ,
տոնածառի տեսքով
ստվերային տնտեսություն կլինի, ստվերային տոնածառ չէ?)




Նարնջատոնածառ

մի քանի դարակ, և աստղ,
ահա քեզ մի տոնածառ
Կարմիր ու սև

թիթիզ տոնածառիկներ

վայ, ես)))

տոնածառ «Ձվային սենսացիա» 


կոսմոպոլիտ տոնածառ

Մաքրասեր տոնածառ

Ճերմակ քնած գեղեցկուհին
(240.000 դրամ արժեքով տոնածառն արդեն վաճառված է)

սա էլ իմ պուճուրը 

Wednesday, November 19, 2014

Ճամփորդություն դեպի Սյունիք

Ես այն մարդկանցից չեմ, որ սիրում են միայնակ ճամփորդել, քանի որ սիրում եմ բացահայտել ոչ միայն այն վայրերը, որտեղ լինում եմ, այլ նաև այն մարդկանց, ում հետ ճափորդում եմ:
Այս անգամ ես բացահայտեցի ինձ համար բոլորովին նոր մարդկանց... մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել մինչև վերջ, տխրել փոքրիկ շան ականջի վնասվածքի համար, սուսուփուս նստել մի անկյունում կամ պարել Կապանի փաբում (հա, փաբում, մի զարմացեք)՝ հաշվի չառնելով, որ իրենց են նայում սևազգեստ, սևադեմ զարմացած դեմքեր, խմել թոթի օղի՝ որպես հարգանքի նշան, համոզել գյուղացի ընտանիքին, որ դու լավ հարս չես լինի իրենց համար...
Բայց երբ նրանց ձեռքում հայտնվում է միկրոֆոնը, նրանք միանգամից այլափոխվում են, դառնում բոլորովին այլ մարդ կամ պարզապես լրագրող...


Հայկական ամբողջ կրեատիվությունը 
կարելի է տեսնել ճանապարհների ռեստորաններում



մեր Գորիսի Վիենի պուրակն է էլի)



Գորիսի պատշգամբներից, որտեղից ռազմի կոչ են արել Նժդեհը և Անդրանիկը..


նրանք երկուսն էլ ուզում են իրենց հոր նման դառնալ զինվորական 
և սպանեն բոլոր թուրքերին
ապագա մարդու իրավունքների պաշտպանը





Այս տնակում ապրող ընտանիքի վեցերորդ երեխան
Միակ ապրուստը թել մանել և գործածը վաճառելն է

Երբ «տան» պատուհանից երևում է նման պատկեր...ամեն օր

Այո, Կապանում ամեն ինչ «Էլիտար» է, նույնիսկ շինանյութը

Այնինչ «Կարմիր խաչը» կարծես բանտարկված լինի..

Սյունիքում տուն չկա, որ թոթի օղի չլինի.. 
գոնե տղամարդ հյուրերի համար, 
կանանց նման «նեկտարը» պարզապես անթույլատրելի է 


Շուռնուխ գյուղի ավերակներում...
Պատերազմից հետո վերաբնակեցված  գյուղի միջով անցնող գլխավոր մայրուղին նախկինում եղել է Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը...




Խրամատ...
Իսկական խրամատ

Երբ նման հրաշք տեսարանում մոռանում ես, որ դիմացդ ականակիտ լիճ չէ.. 
այլ թունավոր թափոնների պոչամբար...

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ...
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ...
Հ.Գրիգորյան

Friday, August 1, 2014

Թռչող ջրվեժը, որ ծվարել է լեռներում

Առաջինն, ինչ մտածեցի, երբ լսեցի Թռչկանի մասին, ինչու է անունը Թռչկան...


Ջուրն այստեղ իրոք թռչում է քարից քար, այլ տարբերակ չունի...

Թռչկանն իր վեհությամբ չի զիջում Հայաստանի հայտնի գեղեցկուհիներին: Լավ է, գոնե ՀԷԿ էին ուզում կառուցել անունն իմացանք:

 Թեև... եթե լեռներում ծվարած թռչող ջրվեժը շարունակեր հեռու մնալ մարդկանցից, ապա գոնե չէր խեղդվի իր շրջակայքի աղբանոցից, որ մարդիկ հասցրել են սարքել...


 ...բնության ամենամեծ հրաշքը կարելի է տեսնել լուսաբացին: Թռչկանն արթնանում էր իր անքուն և աղմկոտ գիշերվանից:

Թռչունները, որոնք ջրվեժի շրջակայքի ժայռերի իրենց բներում էին, սավառնում էին ջրվեժի շուրջ՝ անհույս կրկնելով իրենց ամենօրյա փորձը՝ գրկել ջրվեժին...
Եվ հենց այդ պահին հասկանում ես, թե ինչու է Թռչկան...

Tuesday, July 22, 2014

10 բան, որ արժե անել Հայաստան-Արցախ ճանապարհին

1. Նկարվել Նորավանքի աստիճանների վրա:


2. Լինել Պարույր Սևակի տանը և նկարվել այգում ծառին կապված (Սևակի ձեռքով) բահի հետ:



3. Գտնել Հին Խնձորեսկի դիտակետը և նայել հին քարանձավները:
Հին Խնձորեսկը

4. Գնալ Շաքիի ջրվեժ և սպասել, մինչև ջուրը միացնեն:
Շաքիի ջրվեժը մինչև ջրի միացնելը

Ջուրը միացրիիին....

5. Քարահունջում նկարվել հին աստղադիտակից կամ այժմյան լեզվով ասած՝ քարի ծակից:)
Քարահունջը... ամենահին աստղադիտարանը



6. Գտնել Արցախում Տնջրի ծառը և գրկել:

Տնջրի ծառը գրեթե 2000 տարեկան է

գրկեեեմ քեզ)
7.  ...կամ գոնե մտնել ծառի մեջ և սելֆի անել:



7.Բարձրանալ Ամարաս հայկական առաջին դպրոցի պարսպի վրա:
Ամարաս- հայկական առաջին դպրոցը

Ամարասն ամբողջությամբ շրջապատված էր պարսպով

8. Լվացվել և ջուր խմել 15մ ջրհորից հանած դույլից:

առաջին անգամ ջրհոր տեսած մարդիկ)))

9. Հասկանալ հին ժամանակների թագավորական և սովորական զուգարանների տարբերությունը:
5-րդ դարի զուգարանները 2-րդ հարկում էին լինում


էլի զուգարան, բայց արդեն արքայական))
10. Գնալ Գանձասար գիշերով և բարձր գոռալ, լսել քո ձայնի արձագանքը: Հա, մեկ էլ լույսերով ողողված եկեղեցով հիանալ:

Գանձասարը երեկոյան
Դեեեե, էլի լիքը բան կա անելու, բայց այս անգամ այսքանը:)