Wednesday, March 26, 2014

Կյանքը կուլիսներում. «Անտեսանելիների» հետքերով 4

ՎԱՅ, ԷՆ ԿՆԻԿՆ Է ԴՌԱՆ ՎՐԱ…

Ժաննա Շահնազարովան  11 տարի աշխատում է թատրոնում՝ որպես ավագ հսկիչ:
-Կարելի է ասել Դուք եք թատրոնի դեմքը, ում առաջինը տեսնում է հանդիսատեսը:
-Այո, ամենաշատը ես եմ շփվում հանդիսատեսի հետ, նրանց թատրոն ընդունողն եմ:  Նաև սպասարկում եմ ռեժիսորներին փորձերի ժամանակ, որպեսզի կողմնակի մարդիկ չգան-խանգարեն:
-Ինչպիսի՞ն է հանդիսատեսն այսօր:
-Հիմա ավելի ակտիվ է հանդիսատեսը, քան մի քանի տարի առաջ, ավելի կարգապահ են, առաջ անկարգ էին: Դա գալիս է մեր պահանջկոտությունից: Եթե անկարգ են իրենց պահում, դուրս եմ անում դահլիճից: Անընդհատ դուրս ու ներս անել չեմ թողնում. եթե եկել են ներկայացում նայելու, ուրեմն պետք է կուլտուրա ցույց տան:
-Ինչպե՞ս է հանդիսատեսը ընդունում Ձեր խստությունը:
-Ես պահանջել եմ, որ երեկոյան ներկայացումներին երեխաների հետ չգան:
Շատ խիստ եմ. երբ ինձ տեսնում են, ասում են՝ վայ, էն կնիկն է դռան վրա, երեխա չեմ բերելու: Մեր ժամանակ թատրոն գալիս էինք հատուկ հագնված, իսկ հիմա ամառները նույնիսկ շորտիկով էլ են գալիս: Երբ ասում եմ, որ այդպես չի կարելի, անպատվում են, բայց պետք է հասկանան, թե որն է թատրոնը, և ինչ պահանջներ ունի:

No comments:

Post a Comment