Thursday, September 20, 2012

Կրկին նոր փոփոխություններ վարորդական իրավունք ստանալու կարգում


Կառավարության Սեպտեմբերի 20-ի նիստում որոշում ընդունվեց կրկին փոփոխություններ մտցնել վարորդական իրավունքի ստացման կարգի մեջ:

Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն վարորդական իրավունք, այլ կարգի վարորդական իրավունք ստանալու համար այլեւս տեսական քննություն չեն հանձնի, քանի որ տեսական քննության հարցաշարարերը նույնն են բոլոր կարգերի համար:

Ներկայում գործող կարգով` գործնական քննությունն անցկացվում է ավտոհրապարակում, այնուհետ` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում: Փոփոխության համաձայն քննությունը կանցկացվի միայն ավտոհրապարակում, դրա անհնարինության դեպքում` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:

Վարորդական իրավունք ստանալու համար քաղաքացին գրավոր դիմում չի ներկայացնի: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո դիմումատուն անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմնին:

Ընդհանրապես հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջը: Քաղաքացին տեսական քննության հետ միաժամանակ կհանձնի նաև հոգեբանական թեստ:

1 comment:

  1. Manepapyan: Կրկին Նոր Փոփոխություններ Վարորդական Իրավունք Ստանալու Կարգում >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Manepapyan: Կրկին Նոր Փոփոխություններ Վարորդական Իրավունք Ստանալու Կարգում >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Manepapyan: Կրկին Նոր Փոփոխություններ Վարորդական Իրավունք Ստանալու Կարգում >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ReplyDelete