Thursday, March 14, 2019

Խաչմերուկը



Խաչմերուկը... երբ խաչվում են տարբեր փողոցներ, մեքենաներ, մարդիկ, տարբեր կյանքեր... Մեկը սպասում է կանաչ լույսին, իսկ մյուսն անհամբեր վազում է կարմրալույս անցումով` ձեռքով շնորհակալություն հայտնելով մեքենայի անդեմ դիմապակուն, որ վրաերթի չենթարկեց իրեն:
Մեկը շտապելով մոտենում է անցումին, իսկ լուսացույցը հեգնանքով փոխում է կարմիրի, իսկ եթե համակրեց, ամեն անգամ մոտենաս, միանգամից կարմիրը կփոխի կանաչի:
Մեկն էլ դոփում է տեղում, մինչև կարմիրը կփոխվի կանաչի, ու այնքան է տարվում իր դոփյունով, որ ուշքի է գալիս միայն կողքի անցորդի անհամբեր շարժումից, երբ վերջինս քայլ է անում փողոց:
Մեկը փողոցը հատում է վազելով, քանի կորել իրեն փողոցի տեր ու տիրական դարձնող (թեկուզ տասը վայրկյան) կանաչ լույսը, իսկ մյուսը քայլում է հպարտ ու դանդաղ` յուրաքանչյուր մեքենային ձեռը մեկնելով:
Ու խաչմերուկն այս կարմրականաչ խաղը շարունակում է անվերջ` թեկուզ իրեն չսպասեն անդեմ մեքենաներ կամ դիմակով մարդիկ, թեկուզ նրան ոչ ոք չսպասի...