Tuesday, July 22, 2014

10 բան, որ արժե անել Հայաստան-Արցախ ճանապարհին

1. Նկարվել Նորավանքի աստիճանների վրա:


2. Լինել Պարույր Սևակի տանը և նկարվել այգում ծառին կապված (Սևակի ձեռքով) բահի հետ:



3. Գտնել Հին Խնձորեսկի դիտակետը և նայել հին քարանձավները:
Հին Խնձորեսկը

4. Գնալ Շաքիի ջրվեժ և սպասել, մինչև ջուրը միացնեն:
Շաքիի ջրվեժը մինչև ջրի միացնելը

Ջուրը միացրիիին....

5. Քարահունջում նկարվել հին աստղադիտակից կամ այժմյան լեզվով ասած՝ քարի ծակից:)
Քարահունջը... ամենահին աստղադիտարանը



6. Գտնել Արցախում Տնջրի ծառը և գրկել:

Տնջրի ծառը գրեթե 2000 տարեկան է

գրկեեեմ քեզ)
7.  ...կամ գոնե մտնել ծառի մեջ և սելֆի անել:



7.Բարձրանալ Ամարաս հայկական առաջին դպրոցի պարսպի վրա:
Ամարաս- հայկական առաջին դպրոցը

Ամարասն ամբողջությամբ շրջապատված էր պարսպով

8. Լվացվել և ջուր խմել 15մ ջրհորից հանած դույլից:

առաջին անգամ ջրհոր տեսած մարդիկ)))

9. Հասկանալ հին ժամանակների թագավորական և սովորական զուգարանների տարբերությունը:
5-րդ դարի զուգարանները 2-րդ հարկում էին լինում


էլի զուգարան, բայց արդեն արքայական))
10. Գնալ Գանձասար գիշերով և բարձր գոռալ, լսել քո ձայնի արձագանքը: Հա, մեկ էլ լույսերով ողողված եկեղեցով հիանալ:

Գանձասարը երեկոյան
Դեեեե, էլի լիքը բան կա անելու, բայց այս անգամ այսքանը:)

Monday, July 14, 2014

Գոյություն ունի՞ ամուսնանալու տարիք

ԳՏԱԱԱԱԱԱ!!!! իմ առաջին հոդվածը «Վանաձորյան խճանկար» թերթում: Այն գրել եմ ուղիղ 10 տարի առաջ... տեղադրում եմ առանց փոփոխությունների, բայց հազիվ եմ դիմանում: Դուք էլ համբերությամբ կարդացեք ու հիշեք, որ 10 տարի է անցել....

«Վանաձորյան խճանկարը» սկսում է նոր խորագիր «Շաբաթվա հարցը» վերնագրով: Այս խորագրի ներքո կտրվեն հարցեր, որոնց կպատասխանեն տարբեր բնագավառի, մասնագիտության, տարիքի մարդիկ: Եթե ձեզ հետաքրքրում է ինչ-որ կոնկրետ հարցի վերաբերյալ մեր համաքաղա­քացի­ների, նաև մասնագետների կարծիքը, ապա զանգահարեք խմբագրություն` 4-02-29:
Սպասում ենք ձեր կարծիքներին և առաջարկություններին:

ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի մեջ կա այսպիսի հոդված.
Հոդված 15. Ամուսնական տարիք
Ամուսնական տարիք է սահմանվում տղամարդկանց համար 18տ., իսկ կանանց համար` 17տ.:
Նմանատիպ հարց էլ «Վանաձորյան խճանկարն» է տվել մեր համաքաղա­քա­ցի­­ներին ` ե՞րբ ամուսնանալ:

¨      Արեգնազան Հարությունյան, 48տ., մանկապարտեզի տնտեսվար
Իհարկե, գոյություն ունի: Տղայի համար 26տարեկանն է լավ, իսկ աղջկա համար` 22տարեկանը:
¨      Դավիթ Գասպարյան, 30տ., շինարար
Ոչ, երբ բախտը ժպտա, թող ամուսնանան:
¨      Գոհար Հունանյան, 22տ., ՀՍԻԿ իրավապաշտպանական կենտրոնի կամավոր
Չափահասների համար նման սահման գոյություն չունի, կարևորը աշխատանք ունենալն է:
¨      Ռուբիկ Իսպիրյան, 57տ., կանաչապատող
Տղան անպայման պետք է աշխատանք ունենա և, ասենք, լինի 25տարեկան, իսկ աղջիկը` 20տարեկան:
¨      Արմեն Սարգսյան, 23տ., Կարմիր խաչի□ կամավոր
Գտնում եմ, որ պետք է տղան 28տարեկան լինի,անպայման աշխատանք ունենա, իսկ աղջիկը` 25-26տարեկան: Իսկ ինչ վերաբերում է 17-18տարեկանում ամուսնացող­ներին, թող ամուսնանան, եթե աշխատանք ունեն:
¨      Իրինա Գրիգորյան, 22տ., չի աշխատում
Ով երբ ուզում է, թող ամուսնանա. եթե իրար սիրում են, ոչինչ կարևոր չի: Իրար սիրելով կգտնեն նաև աշխատանք, եթե դա է պրոբլեմը:
¨      Էդգար Հովհաննիսյան, 17տ., դպրոցի շրջանավարտ
Երբ զգամ, որ կարող եմ իմ հաշվին պահել ընտանիքս, կամուսնանամ:
¨      Արշակ Ռամազյան, 36տ., շախմատի ուսուցիչ
Ոչ, չկա նման բան: Երբ զույգերն իրենք զգան դրա անհրաժեշտությունը, ուրեմն ժամանակն է:
¨      Ալիսա Հարությունյան, 58տ., ատամնաբույժ
Իհարկե կա, տղաների մոտ դա 25-30տարեկանն է, իսկ աղջիկների մոտ`                  20-27տարե­կան:
¨      Միլենա Կիրակոսյան, 18տ., բժշկական ուսումնարանի ուսանող
Ոչ, մարդիկ երբ ուզում են, թող ամուսնանան, միայն թե ծնողների համար հոգս չլինեն:
¨      Աշոտ Խաչատրյան, 52տ., նախկին կարգաբերող
Այո, գոյություն ունի, տղաների համար 28տ., իսկ աղջիկների համար` 20-22տ.:
¨      Անժելա Ամիրխանյան, 32տ., վաճառողուհի
Ոչ, չափահասների համար գոյություն չունի, սակայն  տղաների համար սահմանը ավելի լավ է 24տարեկանը, երբ արդեն ի վիճակի կլինեն աշխատել, բայց կարևորը  միայն ֆինանսը չի, կարևոր է նաև ընտանիքը ղեկավարելու կարողությունը:
¨      Արսեն Սարգսյան, 25տ., զորամասի վաշտի ավագ
Եթե գիտակից են այնքան, որ կարող են պահել իրենց ընտանիքը, ապա կարելի է  նաև ամուսնանալ:
¨      Սանասար Գրիգորյան, 40տ.,  սեփական ֆիրմայի տնօրեն
Ոչ, գոյություն չունի, ես անձամբ շատ ուշ եմ ամուսնացել:
¨      Ռուդիկ Հովակիմյան. 57տ., ՎՊՄԻ հոգեբանության դասախոս
Ֆիզիոլոգիական առումով կա: Տղաների համար 24-30տ. է, իսկ աղջիկների համար` 20-22տ.: Ճիշտ է, 17-18տ. աղջիկների համար ավելի հեշտ կլինի հարմարվել նոր ընտանիքին, բայց աղջկա համար կարևոր է նաև կյանքում գտնել իր տեղը:
¨      Սավել Դուրինյան, 50տ., լրագրող
Մեզ մոտ հետաքրքիր տրամաբանություն է. եթե աղջիկը մինչև 25տ. ամուսնացած չի, ուրեմն նա տանն է մնացել□Դրա համար 18-21տ.   աղջիկները ձգտում են շտապ ամուսնանալ: Ավելին, ձգտում են ամուսնանալ արդեն ապահովված մարդու հետ: Իհարկե, շատ գեղեցիկ է, երբ ջահել սկեսուրն ունենում է ջահել հարս, բայց պատահում է, որ 17-18տարեկանում ամուսնացածները հանկարծ 28-30տարեկանում պարզում են, որ իրենց միջև եղածը բնավ սեր չի եղել և բաժանվում են: Իսկ դա արդեն ցավալի է:
¨      Անդրանիկ Ղազարյան, 44տ., Վանաձորի քաղաքային բաժնի պետ
Իմ կարծիքով, ով երբ ուզում է, թող ամուսնանա: Թերևս ավելի հարմար է տղաների համար 25-30տ., իսկ աղջիկների համար` 20-25տ., բայց, նորից եմ կրկնում, ուշ կամ շուտ չի կարելի ասել: Ես դեմ եմ պայմանագրով ամուսնություններին, կարծես սերն այդտեղ արդեն դեր չի ունենում, զույգերը ապրում են, ինչպես գործընկերներ:

Անդրանիկ Ղազարյանը սիրով մեզ տրամադրեց Վանաձորի ամուսնական վիճակագրությունը: 2004թ. առաջին կիսամյակում գրանցվել է 241 ամուսնություն և 55 ամուսնալուծություն, իսկ անցյալ տարի այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 293 և 43:  Այս տվյալներից կարելի է եզրակացնել, որ 4 ամուս­նու­թյուններից մեկը դատապարտված է: Ցավալի է, որ մեզ մոտ  ամուսնու­թյուն­ների թիվը գնալով պակասում է, իսկ ամուսնալուծություններն` ավելանում: Հետաքրքիր է այն փաստը, որ մեր քաղաքում ամենաշատ ամուսնու­թյուն­ները գրանցվել են 1990թ.` 1494: Անդրանիկ Ղազարյանի կարծիքով, միշտ էլ ինչ-որ աղետից հետո օրինաչափորեն ամուսնությունների թիվը աճում է: Նա նշեց նաև, որ ավելացել են այլազգիների հետ ամուսնությունները:
Զագսի տնօրեն Արման Ոսկանյանի հետ հարցազրույց:
Պրն. Ոսկանյան, Դուք ի՞նչ կարծիքի եք, երբ կարելի է ամուսնանալ:
Երբ ինքնուրույն եղար, կարելի է ամուսնանալ: Թե չէ պատահում է, գալիս են 17-18 տարեկան երեխաներ, որոնց փոխարեն իրենց ծնողներն են դիմում տալիս: Մի՞թե այդպես է պետք սկսել ամուսնական կյանքը:
ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի մեջ  կանանց ու տղամարդ­կանց ամուսնանալու տարիքների միջև եղած տարբերու­թյունը Ձեր կարծիքով ճի՞շտ է:
Այդ հարցով տարակարծություններ կան: Մինչև հիմա իրավաբանները վիճում են այդ հարցի շուրջ: Հետաքրքիր է, որ եթե 17տ. աղջիկը դիմում գրի ամուսնանալու համար, ես պետք է ընդունեմ, իսկ եթե դիմում գրի, որ իր անձնագիրը վերցնի, ես իրավունք չունեմ նրան տալու այն: Ահա, այսպիսի պարադոքս է:
Պատմեք հետաքրքիր դեպքեր Ձեր աշխատանքային գործունեու­թյունից:
Մի անգամ եկել էին երկու զույգեր: Երկուսն էլ երկվորյակ էին, և ջրի երկու կաթիլի նման իրար նման: Ես ուղղակի զարմանում էի, թե ինչպես էին նրանք տարբերում իրար: Ներքին անհանգստություն ունեի. հանկարծ չխառնեին իրենց ամուսիններին:

Պրն.Ոսկանյանը մեզ ներկայացրած տվյալներից պարզ դարձավ, որ վերջին երկու տարիների ընթացքում ամենամեծ, թերևս հետաքրքիր զույգը, որ ամուսնացել է, տղամարդը եղել է 79տ., իսկ կինը` 50տ.: Իհարկե, կան նաև ուրիշ հետաքրքիր զույգեր, ասենք, երբ տղամարդը 73տ. է, իսկ կինը` 48տ., տղամարդը` 72տ., իսկ կինը` 62տ.: Կամ ուրիշ հետաքրքիր տվյալներ, երբ կինը 39տ., իսկ տղամարդը 31տ.: