Saturday, September 29, 2012

Մայրամուտից առաջ

Երևանյան երեկոներից մեկը, երբ արևն ինձ ստիպեց քայլել դեպի տուն...


















Friday, September 21, 2012

Սեպտեմբերի 21-ին` 21-րդ տարեդարձը

Հայաստանի Հանրապետության անկախության այս տարելիցի ամենամեծ ակտվիվությունը Երևանի Հյուսիսային պողոտայում մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ անցորդներին տոնականցնելն էր...

Մատուցողները ամենաակտիվ
տոն նշողներից են

Եռագույն այբուբենը

Մի խումբ երիտասարդներ քաղաքը
 դարձեցին իսկական տոն

Դե հիմա...

Եռագույնը լինում է տարբեր

Մեծից փոքր` եռագույնով պատված

Ապագա զինվորը

Երիտասարդությունը ստեղծել է իր տոնը
Արտասահմանցիները ևս մտել են խաղի մեջ

Տոնական խանութը

դեեե.....

Thursday, September 20, 2012

Կրկին նոր փոփոխություններ վարորդական իրավունք ստանալու կարգում


Կառավարության Սեպտեմբերի 20-ի նիստում որոշում ընդունվեց կրկին փոփոխություններ մտցնել վարորդական իրավունքի ստացման կարգի մեջ:

Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն վարորդական իրավունք, այլ կարգի վարորդական իրավունք ստանալու համար այլեւս տեսական քննություն չեն հանձնի, քանի որ տեսական քննության հարցաշարարերը նույնն են բոլոր կարգերի համար:

Ներկայում գործող կարգով` գործնական քննությունն անցկացվում է ավտոհրապարակում, այնուհետ` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում: Փոփոխության համաձայն քննությունը կանցկացվի միայն ավտոհրապարակում, դրա անհնարինության դեպքում` ճանապարհային երթեւեկության իրական պայմաններում:

Վարորդական իրավունք ստանալու համար քաղաքացին գրավոր դիմում չի ներկայացնի: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո դիմումատուն անմիջապես նկարահանվելու է համակարգչային տեխնիկայի միջոցով, ինչով փաստվելու է նրա դիմելը քննական մարմնին:

Ընդհանրապես հանվում է քաղաքացու տվյալները հոգեբուժական բժշկական հաստատությունների կողմից տրված տվյալների հետ համեմատելու պահանջը: Քաղաքացին տեսական քննության հետ միաժամանակ կհանձնի նաև հոգեբանական թեստ:

Saturday, September 1, 2012

Սաֆարովի ազատման հետևանքները

Սոցիալական ցանցներում քիչ թե շատ ակտիվ քաղաքացիներից յուրաքանչյուրը ցանկանում է ինչ-որ կերպ արտահայտել իր վերաբերմունքը օգոստոսի 31-ին տեղի ունեցած վերաբերյալ:
Իլհամ Ալիևի հմուտ դիվանագիտության, Հունգարիայի կառավարությունը  Սաֆարովին նվիրել է Ադրբեջանին, որը հենց օդանավակայանում ներման է արժանացել։

Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայում 8 տարի առաջ կացնահարել էր Գուրգեն Մարգարյանինհունգարական դատարանի կողմից դատապարտվեց ցմահ բանտարկության՝ առանց առաջին 30 տարում ազատ արձակվելու և ներման արժանանալու իրավունքի:




Հայաստանի կողմից պատասխան քայլն եղավ 
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը կասեցնում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Այս հայտարարությունը հայ հասարակության կողմից ընդունվեց որպես «բա ուրիշ ոնց» ռեակցիային: Թեև  արդեն սոցիալական ցանցերում պտտվում է այն միտքը, որ «եթե Հունգարիան չի կարողանում կամ չի ուզում Սաֆարովին պատժել, մենք վրեժ կլուծենք»:
http://www.facebook.com/Gourgen.Margaryan
Նույնիսկ մշակվում են սպանության պլաններ: 

Վաշինգտոնում հայ լրագրողներ, ԱՄՆ Սենատում աշխատող հայերը ԱՄՆ-ում Հունգարիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվել է. «ԱՄՆ կառավարությունը հայտնում է իր հիասթափությունը ադրբեջանական կառավարության հանդեպ, որ նրանք ազատ են արձակել Սաֆարովին»:

Ամենացավալին այն է, որ մի սպանության ներումը, առավել ևս հերոսացումը, կբազմապատկի սպանությունների թիվը: 

Այսինքն Ադրբեջանում ցանկացած ազգայանական, տեսնելով այս նախադեպը, կարող է «չզսպել» իր միջի հայրենասիրությունը և կացնով և ոչ միայն սպանել ինչ-որ հայի, որպեսզի դառնա Ռամիլ Սաֆարովի նման հայտնի հերոս:

Այս միջադեպն ավելի է դժվարեցնում խաղաղ բանակցությունները երկու հասարակությունների ներկայացուցիչների միջև: 
Եվ թեկուզ կան ադրբեջանցիներ, որոնք ի սրտե չեն ընդունում և անգամ գուցե դեմ են ստեղծված իրավիճակին, սակայն այն, ինչ ստեղծվել է տարիների ընթացքում շատ դժվար ճանապարհով, կարող է քանդվել մի այսպիսի դեպքի պատճառով: