Thursday, July 30, 2015

1 միլիոն դրամ

Երբ երեխային ասում ես՝ ինչքան փող կուզենաս ունենալ, նա միանգամից ասում է՝ 1 միլիոն...

Մի մարդ ուզում էր դառնալ միլիոնատեր և խնդրեց իր ծանոթ հարուստի, որ սովորեցնի, թե ինչպես ինքն էլ միլիոնատեր դառնա.
Հարուստը խոստացավ, որ կօգնի, եթե նա գոնե մի անգամ տեսնի 1 միլիոն.
այդ մարդը երկար մտածեց, գնաց բանկ, որպեսզի տեսնի բաղձալի միլիոնը... իսկ երբ տեսավ, հիասթափված ասաց. սա՞ է մի միլիոնը, այսքա՞ն քիչ...
Ու երբ ասաց, որ այդ մասին հարուստին, նա համաձայնեց սովորեցնել. «Հիմա հասկացար, թե ինչքան քիչ է այդ միլիոնը, ուրեմն դու արդեն անցել ես հարստանալու առաջին փուլը».

Tuesday, July 14, 2015

Խոպան ՍԵՐ

Նայում եմ երեխաներիս չարաճճի շարժումներին ու չեմ ներում քեզ, որ նրանք մեր երեխան չեն. տարին մեկ «ձմեռ պապիկ» հայրիկը գալիս է ու զարմանում, թե ինչքան են մեծացել, ինչքան են փոխվել իր երեխաները, մի մարդ, ով ավելի անծանոթ է, քան ձմեռ պապը...

Ամուսնության 5 տարիների 5 ամսվա իմ ամուսին... մեր ընտանիքն էլ ժանգոտել է գնացքի այս գծերի նման... այստեղով գնացքներ չեն գնում, այն դարձել է անօգուտ մի խաղալիք, որտեղ խաղում են ԻՄ երեխաները, որոնք նույնիսկ չեն երազում ունենալ իսկական խաղահրապարակ...

Իսկ իմ սերը օր առ օր փետրվում է, մաշկազերծ է անում իմ առանց այն էլ ծվատ հոգի, ու ես դառնում եմ մսե աղբաման, որտեղ նետում են անպետք, օգտագործված իրերը: Ծանոթ անծանոթներն են գրավում քո տեղը, մինչ ես դեռ հավատում եմ Ձմեռ պապին. որ գալու է ու բերի նվերներ...


Thursday, July 9, 2015

Դեպի բանակ

2 տարի տնից հեռու, տարբեր ծանոթ-անծանոթ տղաների հետ, որոնք ևս տնից հեռու են... սա կոչվում է բանակ:

Սպասումը, անորոշ սպասումը, ամենածանրն է, նույնիսկ ավելի ծանր, քան հեռու մնալու գիտակցությունը...
և կրկին սպասում

հա, այս երեխան ընդհանրապես թեմայի հետ կապ չունի, պարզապես հավերի հետևից էր ընկել ու կորել, գտան)


 այ, այ հենց այս հավի:)
 Ինքն էլ է հաջող անում, բայց դեռ մտածում է՝ ում)

գնացին ավտոբուս



 սա էլ ավտոբուսը

 այսինքն ավտոբուսները


 դե լավ մնացեք, կգանք

Tuesday, July 7, 2015

Աթենքը՝ անցյալի վկան

Մի երկիր, որը եղել է հին դարերի մշակույթի և քաղաքակրթության օջախը, այդպես էլ մնաց այդ հին դարերում....


Սա աղավնիների երկիր է, այստեղ նույնիսկ հատուկ սարքեր են վաճառում տների համար, որպեսզի թռչունները չկանգնեն, բայց դե իրենք գտնում են իրենց տեղը, ասենք էլեկտրական լարերին:

Ամեն օր իրենց կողքին տեսնել ավերակներ հույներ համար սովորական բան է, ու կապ չունի, թե որ դարի, միայն թե ավերակ լինի

դե էլ ինչ Աթենք, առանց բողոքի ցույցերի: Սա էլ իրենց «Ազատության հրապարակն» է կամ «Բաղրամյանը»:

Եվ երբ վեր ես բարձրանում այս առօրյա հոգսերից, քո առջև բացվում է Ակրոպոլիսը... 

ու դու սկսում ես սիրել Աթենքը, Հունաստանը և ամբողջ աշխարհը..

մարդկության պես երիտասարդ, բնության պես իմաստուն




Դիոնիսոսի ամֆիթատրոնը, որտեղ մինչև հիմա էլ օպերաներ են բեմադրվում


Մինչև կրկին չես իջնում ներքև ու ընկնում առօրյա փողոցային առևտրային տաղտուկ միջավայր:

Որտեղ նարինջները չորանում են ծառերի վրա, իսկ իրենք ներկրում են այլ երկրներից...

Որտեղ զեյթունի թփերը ամենուրեք են, ու մարդիկ ալարում են հավաքել:

Այստեղ են ասում՝ մենք ինչով ենք պակաս, որ զինվոր չունենանք)

Հսկում են պառլամենտը, հա, շատ հին հունական տեխնոլոգիա է

Հռոդոսի ամրոցը՝ գիշերը

Հռոդոսի ամրոցը՝ ցերեկը


Մինչև վերջ ինձ թվում էր, թե սա եկեղեցի է ու ծխախոտները մոմեր են, իսկ ձեզ?))

Սա էլ Հռոդոսի կոթողը,  բայց դե Հելիոսից մնացել են միայն երկու այծերը:

Պարզապես սիրուն նկար

Հռոդոսի հին քաղաքում նմանատիպ բնակարանները, ինչպես նաև խանութները շատ են, մանավանդ հունական անուններով


Հին ու բարի «մատնիչ» լվացքը

նեղ ու քարքարոտ փողոցներում

միայն մոտոցիկլետներն են 

Միշտ ժպտացող ու բարի հույները

հին քաղաքի ամրոցի կամրջին

ամրոցն ենք հսկում


Լինդոսի տների ճերմակությունը և ծովի խաղաղ մաքրությունը ստիպում են քեզ մի պահ զգալ դրախտում,

 հա իսկականից դրախտում



Սա կատուների երկիր է, այստեղ կատուներն են իշխում...

Երբ երկու տարբեր կողմերում երկու տարբեր ծովեր են...

Միջերկրականում՝ սենց
Էգեյանում՝ սենց

Եթե դուք գնացել եք Հունաստան, պետք է անպայման անեք....

1.Ոտքի մատների արանքում քարեր դրած նկարվեք, այսինքն նկարվելը պարտադիր չէ, բայց քարերը չափազանց հանգստացնում են (հետևի ֆոնինը մեռած չի, պարզապես պառկած է)

2. փորձեք հին հունական սաղավարտ, կամ ոչ այդքան հին

3. ձեռք բերեք ծովի հատակի սպունգ, այո, այո, Սփանջ Բոբը իսկականից գոյությունը ունի

4. համտեսեք կոկոսային շատրվանից մի կտոր, ի դեպ շատ թանկ չէ, ընդամենը 1 եվրո

5. Դե քանի որ հասել ենք ուտեստներին... ներկայացնում եմ՝ հունական տոլմա՝ պատված անհայտ սպիտակ սոուսով, մուսակա՝ աղացած մսով և բադրջանով ու էլի վրան ինչ-որ սոուս, իսկ այն ներքևում  ճիշտ գուշակեցիք, հունական աղցան, հա, ես էլ էի փնտրում պանրի պանելի տակ ու սոխերի մեջ վարունգն ու պոմիդորը
 

6. Բայց դե էլ ինչ ծովափնյա երկրի, եթե չփորձես ծովամթերք, մանավանդ մեզ նման ծով չտեսած, և ընդհանրապես չտես ժողովորդի համար: Լավ, լավ, անցանք այս համով պահը

7.Չէ, բայց մի բան էլ ասեմ, նոր անցնենք. անպայման գնալ հունական բացօթյա շուկա, հին գրաբարով ասած՝ «բազար», ու գնել մրգեր ու զեյթուն

8. Թեև լողափներին անվճար պառկելու տեղերը շատ են, բայց դե ոնց այս «արքայական» մահճակալի վրա չպառկել

9. կամ ասենք այս էշի վրա չնստել: Ի դեպ, Հռոդոս կղզում, նեղլիկ ճանապարհներին հնարավոր է միայն էշով շրջել կամ էլ մոտոցիկլետով: Բայց դե նայելով այս հրաշք աչքերին՝ հասկանում ես, որ էշը հաստատ ավելի լավ է:

10. Ու չմոռանաք օդանավակայանում աղոթեք: Մարդիկ մի բան գիտեն, որ հատուկ սենյակ են սարքել դրա համար: