Monday, January 30, 2012

Հաղորդավարների դպրոց - ШКОЛА ДИКТОРОВ



Ամեն անգամ միացնելով հեռուստացույցը կամ ռադիոն՝ պատկերացնում եք Ձեզ հաղորդավարի դերում, բայց պակասո՞ւմ է փորձը, ապա «Հաղորդավարների դասընթացը» հենց Ձեզ համար է:
Այս դասընթացի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք բացահայտել Ձեր կարողությունները հաղորդավարի մասնագիտության մեջ:

Հիմնական դասավանդվող առարկաները
·         Խոսքի վարպետություն
·         Լրագրողական հմտություն
·         Ռադիոեթերի վարպետություն
·         Հեռուստահաղորդավարական հմտություն
·         Եթերի վարպետություն
·         Հաղորդավարի իմիջ




Հիմնական դասախոսական կազմը
·         Աննա Հեքեքյան, «Կինոյի և թատրոնի ինստիտուտ»
·         Արտակ Հերիքյան, «Արմենիա» հեռուստաընկերություն
·         Արթուր Ազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն
·         Արտավազդ Բայաթյան, «Արձագանք» ռադիոկայան
·         Մանե Պապյան, «Բիզնես դպրոց»
·         «Ատեքս» ստուդիա

Պրակտիկա
Պրակտիկան անց է կացվում ոչ պակաս քան 5 լրատվական ընկերություններում, որոնցից են` «Արմենիա», «Հ2», «Կենտրոն», «Միր», «Ա1+» հեռուստաընկերությունները, «Ավրորա», «Արձագանք», «Ազատություն» ռադիոկայանները:
Բացի բուն դասընթացը ուսուցանողներին հնարավորություն կընձեռվի նաև ունկնդրել մեդիա ոլորտի հայտնի մասնագետների master-class-երը:


Դասընթացի պայմանները

6-ամսյա դասընթացը նախատեսում է 200 ժամ տեսական և պրակտիկ դասաժամեր:
Դասընթացն անցկացվում է շաբաթական 3 անգամ:
Դասընթացի ամսական վճարը 40 000 դրամ է:
Տրվում է վկայական:




Вы хотите выбрать лучший вариант среди различных школ телерадиоведущих?
Вас интересует практика более чем в 5 телерадиокомпаниях и опыт лучших специалистов в данной области?
Тогда не упустите шанс ознакомиться с предложением Школы ДИКТОРОВ Бизнес-школы Российско-Армянского (Славянского) университета.

В число наших уважаемых преподавателей входят известные журналисты, телеведущие и лучшие специалисты разных профилей.
В рамках программы телерадиоведущих у вас также будет возможность участвовать в различных обсуждениях и тренингах, научиться снимать и монтировать репортажи, познакомиться с буднями  телерадиоведущих.

Условия обучения:
 Продолжительность курса: 6 месяцев (включая 1 месяц практики)
 Занятия: 3 раза в неделю
Практика проводится более чем в 5 ведущих телерадиокомпаниях Армении
Стоимость обучения:  40 000 драм в месяц.
  
По окончании обучения слушателям выдается сертификат об окончании курсов.

Полученные знания и опыт помогут Вам не только быть востребованными в ведущих телерадиокомпаниях страны, но и максимально раскрыть Ваши коммуникативные способности.

Наши контакты:
Бизнес-школа Российско-Армянского (Славянского) университета
0051, Ереван, ул. О. Эмина 123, РА.
Тел: (010) 26 74 91
E-mail: assistant@bs.rau.am 


Սիրո հատակում


Այս սենյակը, որտեղ անգամ մի բաժակ դնելու տեղ էլ չկա, այժմ կարոտում է քեզ այնքան, որքան կկարոտեի ես, եթե երբեք տեսած չլինեի քեզ, բայց սպասեի, սպասեի, որ մի օր իմ պատերին էլ կդիպչի քո հայացքի տաքությունը, որ մի օր դու անտարբեր կքայլես իմ հատակով` ցանկանալով հասնել լուսամուտին, որպեսզի տեսնես, թե ինչ կա դրսում։ Իսկ դրսում ծառեր են, որոնք թափում են տերևները, սակայն դեռ աշուն չի։ Ուղղակի ցանկանում են, որ լինի աշուն, մարդ­կանց ապացուցում են` տեսե՛ք, տերևները թափվում են, ուրեմն աշուն է... Սակայն մարդիկ անտարբեր անցնում են տերևների վրայով և չեն նկատում ոչինչ, ինչպես դու, երբ քայլում ես իմ հատակով մինչև լուսամուտ, որտեղ ծառերն են։
Իսկ կարոտը հիմա ցանկանում է ժայթքել իմ լուռ շուրթերից, որոնք ամուր հպվել են միմյանց` միամտորեն հավատալով, որ իրենք միասին ավելի ուժեղ են։  
Այս թափթփված սենյակը, որտեղ ամեն մի իր գտնվում է ոչ իր տեղում, ինչպես դրսում տերևներն են թափթփված, այս ծառերը, որոնք այնպիսի անտարբերությամբ են նայում տերևներին, ինչպես կնայեի ես, երբ հեռանայիր ինձնից, պատից կախված այս նկարը, որ ուժ չունի ընկնելու, այս ամենն ինձ հիշեցնում է մի հին պատմություն այն ծառի մասին, որը արմատախիլ եղավ, քանի որ ցանկացավ անկարելին. գրկել իր միակին, իսկ նա հեռու էր մի ամբողջ անվերջություն։ Կիսականգ ժամանակի թելադրանքով ես ցանկանում եմ գրկել քեզ, սակայն ինձ էլ է սպասում արմատախիլ ծառի ճակատագիրը, և ի՞նչ. քի՞չ են աշխարհում արմատախիլ ծառեր. մեկով ավել, մեկով պակաս, ի՞նչ տարբերություն...

Monday, January 16, 2012

Ամանորյա տրամադրություն



Եվս մեկ անգամ հիշենք Նոր տարին և դիմավորենք 2012 թվականը...

Tuesday, January 10, 2012

Փարաջանովը աղմկոտ հարևան էր



Փարաջանովի տունը Թբիլիսիում
Վրացի Զուրաբ Սիամաշվիլի 45 տարի ապրել է Սերգեյ Փարաջանովի Թբիլիսյան տան հարևանությամբ և հիմա էլ մեծ հաճույքով պատմում է աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին իր հանճարեղ հարևանի մասին:

«Երբ Փարաջանովը Կիևում բանտում նստած էր, մարդ էր ուղարկել, որ մայրը իր համար ուղարկի ծխախոտ և երկու տուփ թեյ: Մայրը չկարողացավ ես տվեցի Փարաջանովի ուզածները»,- հիշում է իր առաջին շփումը հայտնի ռեժիսորի հետ 67-ամյա Զուրաբը: «-Երբ դուրս եկավ բանտից, վերադարձավ Թբիլիսի, ինձ նվիրեց ծաղկաման, որից ընդամենը երկու հատ կա՝ մեկը Էրմիտաժում է, մյուսը՝ մեր տանը: Ցավոք այն գողացել են իմ տնից»:

Շատ աղմկոտ էր Փարաջանովը, հոյակապ հարևան էր. ուր գնում էր, անպայման նվերներով էր վերադառնում բոլոր-բոլոր հարևաններին: Եթե ինչ-որ մեկի ծնունդն էր կամ հարսանիքն էր, նվեր կամ փող էր տալիս:
«Եթե ինչ-որ բան խնդրեի, ամեն ինչ կաներ, որ լուծեր խնդիրը, նույնիսկ կգնար փող պարտք կվերցներ, որ տար…Նման վստահելի մարդու շատ դժվար է գտնել, շատ լավ մարդ էր»,- պատմում է Զուրաբը՝ ցույց տալով իր մոտ պահպանվող նկարները:

Աշխարհի տարբեր վայրերից նրա մոտ հյուրեր էին գալիս. մեկ անգամ էլ եկել էր Մարչելլո Մաստրոյաննի էր եկել: Դերասանը գիշերը սխալ դուռ է թակում: Հարևան կինը բացում է դուռը և տեսնում Մարչելլոյին, սկսում է ճչալ. «Մարչելլոոոո՜ն»:
Փարաջանովի հարևանը

1977թ.-ին ավստրիացի մի ռեժիսոր վավերագրական ֆիլմ էր նկարում Փարաջանովի մասին.  ֆիլմի մի հատվածը այստեղ են նկարել, երբ դագաղն էին իջեցնում տնից: Բայց առանց միջադեպերի չանցավ. Դագաղը աստիճաններից ընկավ, և Փարաջանովն ասաց. «Վերջ, իմ վերջն եկավ. Իմ տանը դագաղ է ընկել, ուրեմն շուտով ես էլ եմ մեռնելու»:
Մեկ տարի հետո մահացավ…

Առողջությունը կտրուկ վատացավ, տարան Եվրոպա, հետո Երևան, որտեղ էլ մահացան և գտավ իր վերջին հանգրավանը: 
Դրանից հետո Հայաստանից եկան երկու բեռնատարներով ինչ կար տանը, հավաքեցին տարան Երևան:
Փարաջանովի մտքերն ամենուրեք էին. նա պատերին նկարում էր. հյուրերին հարցնում էր, թե որ միտքն է հետաքրքիր, որն է դուր գալիս: Մահից հետո տունն ամբողջությամբ վերանորոգեցին և հիմա ոչինչ չի երևում: Այժմ այստեղ բնակվում է մի քանի ընտանիք, նախկինում երեք հարկանի տունը պատկանել է միայն Փարաջանովին:

Իր մահից հետո շատ են հյուրերը աշխարհի տարբեր վայրերից՝ տեսնելու հանճարի տունը:
Նախկինում էլ մարդկանց հոսքը չէր դադարում, այստեղ միշտ ուրախ էր ու աղմկոտ, իսկ հիմա կարծես պատերն են թախծում: