Wednesday, May 4, 2011

Ծանոթության 1000 +1 ձև



«Ժամը քանիսն է», այս հարցը երևի Պարիսն է տվել Հեղինեին, որպեսզի ծանոթանա Հին Հունաստանի ամենագեղեցիկ կնոջ հետ: Սակայն ժամանակներն անցնում են, և նույնիսկ կարելի է ասել՝ պարոնայք, 21-րդ դարն էJ:  Եվ արդեն «Ժամը քանիսն է» հին և բարի հարցն այլևս չեն տալիս տղաները աղջկա հետ ծանոթանալիս:
Լավ, բայց այդ դեպքում ինչ են հարցնում... Ավելի լավ տարբերակ չգտա, քան դիմել «ամենակարող» odnoklassniki.ru կայքի օգնությանը:
Նախ ասեմ, որ հիմնականում տղաներ շատ հարգալից են և սկսում են «Բարև»-ովJ:
Հետո սկսում է ականջներին (տվյալ պահին աչքերին) լապշա կախելը (աչքերի դեպքում՝ թոզ փչելը): Եվ անմիջապես անցնել գործի՝ կարող ենք ծանոթանալ...
Օրինակները առանց խմբագրման են
  • Gexecik eq, Bariereko dzez
  • parev gexeshkyi ari shpvenk
  • BAREV GEXECKUHI KARAQ DZANOTANAQ
  • barev duq shat nurp u gexecik eq,zer me4 aranznahatuk hmayq ka ays xosqer@ es vo4 bolorin kasem uxaki duq shat dur ekaq erevi sinpatiai harce
  • Privet Hreshtak jan hacheli artaqin unes canotananq?
  • Barev Vanadzori gexeckuhi
  • Bari luis.sirun axjik@ tuil k@ ta ir het canotanal.?
  • barev dzes, ete kareli e ekek zut @nkerakan shpvenq
Կան տղաներ, որոնց կարծիքով չափից ավելի անմիջականությունը 100%-ոց միջոց է: Այսինքն, կարող են դիմել անունով, և աղջիկը կմտածի. կարող է՝ ծանոթ ենք...
  • Вoнцес мане джан
  • Mane bapev ?
  • barev pupushs dem cheq nor u hacheli canotutyan@

Ամենահայտնի հնարը, որ օգտագործում են տղաները՝ օգտվելով մեր՝ աղջիկների ամենաթույլ տեղից՝ հետաքրքրասիրությունից.
  • 1 harc karelia?
  • KURIK JAN KARELIA DZEZ MI HARC TAL? KNEREQ BAYC ES DZEZ HARC EI TVEL KAM ASEQ AYO, KAM VO4
  • Barev Mane jan mi harc karelia?

Թեև ես միշտ ցանկանում եմ պատասխանել. «արդեն տվել եք այդ ՄԵԿ հարցը», բայց գերադասում եմ լռել...Լավ դա ուրիշ պատություն է, անցնենք առաջ J
Իհարկե, տղաները չեն մոռանում մեր հաջորդ ամենաթույլ կողմը. ռոմանտիկա... պարզապես չգիտեն, թե դա որն է J
  • 4esn@ skazac ti belaya lebedz v 4ornye more
  • Hayuhies annman gexecikes ansahman. Qo achqer@ hez u bari gerec im sirt@ amai.
  • barev heto asum en ser arajin hayacqic chka
  • barev ankexc asac 4ei karox antarber ancnel...............
  • bari ereko incpes e asxari amenagexecik hayuhin?
  • Barev .anunit pes gexechikes
  • SHNORHAVORUM EM SHAHELEQ MEK TOMS

Իհարկե, կան նաև այնպիսիները, որոնք արդեն հոգնել են ամեն անգամ մերժում ստանալուց կամ պարզապես անտարբերությունից, և «հուսատորեն» գրում են այսպիսի բաներ
  • BAREV GEXECKUHI MI HAT HARC KARELIYA ET CES UZUM PATASANEL QCI CORNI AY   CES PATASXANUM
LAX E L CEM GRELU BAYC PETQA HMA DU URAXUTYUNIC TAN MEJ VAZ VZEYR VOR IM NMAN TXEN QEZ GREL ER
  • xndrumem @nduni

Ավելի լավ է հին ու բարի «Ժամը քանիսն է»-ն...

6 comments:

  1. վաու, չխմբագրված օրինակները սպանիչ են
    տեսնես երկու տարում ինչ֊որ բան փոխվե՞լ ա

    ReplyDelete
    Replies
    1. Ցավոք, ոչինչ չի փոխվել, նույնիսկ ուզում եմ, «Ծանոթության հազար ու երկու ձև» նոր հոդված գրեմ :)

      Delete
    2. Manepapyan: Ծանոթության 1000 +1 Ձև >>>>> Download Now

      >>>>> Download Full

      Manepapyan: Ծանոթության 1000 +1 Ձև >>>>> Download LINK

      >>>>> Download Now

      Manepapyan: Ծանոթության 1000 +1 Ձև >>>>> Download Full

      >>>>> Download LINK fk

      Delete
  2. Nench lav El usumnasirum EQ txamartkanc. Isk porcel eq... Usumnasireq hay kananc ??? Te vaxenum EQ usumnasireq hay kananc bnavorutyun@... Vorpeszi ch@hiastapveq martkancic

    ReplyDelete
  3. Manepapyan: Ծանոթության 1000 +1 Ձև >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Manepapyan: Ծանոթության 1000 +1 Ձև >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Manepapyan: Ծանոթության 1000 +1 Ձև >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ReplyDelete