Wednesday, March 26, 2014

Կյանքը կուլիսներում. «Անտեսանելիների» հետքերով 2

ՀԱՃԵԼԻ ՎԵՃԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԾՆՎՈՒՄ Է ՄԻ ՀՐԱՇՔ ԲԱՆ

Արտյոմ Բասենցին 1 տարի աշխատում է թատրոնում՝ որպես բեմի դեկորատոր:
-Հե՞շտ է աշխատել թատրոնում տարբեր սերունդների մարդկանց հետ:
-Արվեստի մեջ տարիքը կապ չունի, և թեկուզ այստեղ մեկ տարի եմ աշխատում, այնուամենայնիվ չենք թերացել: Որպես դեկատոր՝ պարտավոր եմ լինել թատրոնում մինչև ներկայացումը, որպեսզի ստուգեմ, արդյոք բոլոր դեկորներն իրենց տեղում են և ոչ վնասված:
- Նկարիչները հիմնականում սովոր են միայնակ ստեղծագործելու, ինչպե՞ս է այստեղ:
-Այստեղ թիմային աշխատանք է. գալիս է ռեժիսոր, նկարիչ, դեկորատոր, հաճելի վեճի արդյունքում ծնվում է մի հրաշք բան: Երբ էսքիզն արվում է, նկարչի հետ համատեղ սկսվում է թիմային աշխատանքը, նկարիչը նկարում է, դեկորատորը հյուսնի հետ պատրաստում է դեկորները:
-Ինչպիսի՞ն է աշխարհը կուլիսներում:
-Տարբերությունը շատ-շատ է այստեղ, երբ որ թատրոնում չէի աշխատում, չէի պատկերացնում այս նախապատրաստական աշխատանքները, թե վարագույրից այն կողմ ինչ է կատարվում. շատ հետաքրքիր է, կուզեի շարունակել աշխատել:


No comments:

Post a Comment