Saturday, February 27, 2016

Ջարդոտված պատանեկություն

Քիչ է լինում, երբ մի նկարը պատմում է ամեն ինչ, երբ չգիտես՝ ինչ ավելացնել, որ պարզապես չփչացնես նկարի պատմությունը: 
Դրա համար...
Երկիր մոլորակ, Հայաստան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղամասար, դպրոցի դահլիճ, աշակերտները խաղում են ֆուտբոլ:


Friday, February 19, 2016

ՇՏԱՊ: Պիպո ուղտ. «Դատարան եմ դիմելու. ես գիրք սիրում եմ կարդալ»

Պիպո ուղտը բողոքարկում է.  «Մինչև սահմանադրական դատարան կհասնեմ, ես շատ եմ սիրում գիրք կարդալ»:


ՀՀ օրենսգրքի Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները.
1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
6.Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Քանի որ Անտարես մեդիա հոլդինգը Երևան քաղաքում տեղադրված գովազդային վահանակներում «Միայն ուղտը չի սիում գիրք կարդալ» մակագրությունը տարածելով արատավորում է ուղտի արժանապատվությունը, ապա Պիպո ուղտը դիմում է դատարան և պահանջում հրապարակայնորեն ներողություն և որպես բարոյական փոխհատուցում 5 մլն դրամ:  

Thursday, February 18, 2016

ԱՍՊԵՏԱԿԱՆ. Եղիշե Չարենց

(Ռապսոդիա)
I
Մի հոգնած, տխուր տրուբադուր,
Օրերի գորշ ճամփեքին
Երգում էր հարվածը հատու,
Մահացու հարվածը իր տեգի։
Երգում՝ էր նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ալ-կրակ,
Երգում էր սե՛րը նրանց սև
Ու վերքի արյունն ալվլան։

ԵՐԵԿՈ, Վահան Տերյան

Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ...
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ...
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
1908


Sunday, February 7, 2016

Լոռվա Ձմեռ 2016

Ամեն տարի, արդեն 46 տարի լոռեցիները հավաքվում են Թեժ լեռում և նշում ՁՄԵՌԸ ուրախ և ձնախառը...
  



Saturday, February 6, 2016

Եթե կյանքը նման լիներ ֆեյսբուքի

Ֆեսյբուքը դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը, իսկ ինչ կլիներ եթե այն դուրս գար էկրանից և վերածվեր մեր իրական կյանքին:


1. Ծանոթներիդ տները կլինեն ապակուց, կարող ես տեսնել, թե նրանք այսօր երբ են արթնացել, ինչ են կերել կամ խմել, ինչպես է անցել առաջին ամուսնական գիշերը, վիճաբանել է ընկերուհու հետ, թե գտել միակ սերը....





2. Կդառնաս հին Հռոմի կայսերներից մեկը և բութ մատով կբաշխես կյանքեր:


3. Կարող ես խոսել մի քանիսի հետ միաժամանակ, և հասկանալ, թե ով ինչ է ասել:




4.Ռետինով կջնջես այն մարդուն, ով քեզ դուր չի գալիս:



5. ԵՎ վերջապես կարող ես ինքնասպան լինել, ինչքան ուզում ես: