Saturday, November 19, 2016

Բազմիցս անհնարինը հնարավոր եմ դարձրել, որովհետև մտածել եմ, որ երկրորդ նման հնարավորություն կարող է և չլինել. Հասմիկ Պապյան


Գյումրիի Սև ամրոց համերգասրահում Մանսուրյանական երեկո էր նոյեմբերի 18-ին, որի գլխավոր աստղը Վիեննայից ժամանած օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն էր:

-Տիկին Պապյան, նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ հոբելյանի առթիվ՝ 30 տարի բեմում: 1986թ. նոյեմբերի 16, Սևիլյան սափրիչ, Ռոզինա: Ինչպիսին էր նա՝ այդ ամենաառաջինը:
-Շատ անսպասելի էր, քանի որ ես փոխարինում է դերասանուհուն: Ես դեռ ուսանող էի, ինձ զանգահարեցին առավոտյան ժամը 11-ին օպերային թատրոնից (ես դեռ օպերայում ոչ մի անգամ չէի երգել), հարցրեցին, թե արդյոք գիտեմ Ռոզինայի դերերգը: Կոնսերվատորիայում մենք քննություն էինք տվել, և ես ամբողջը սովորել էի: Գնացի օպերա, երբ կատարեցի, դիրիժորն ասաց, որ պատրաստ է, կարող է երգել: Բեմական փորձի ոչ մի հնարավորություն չկար. արդեն ժամը 3-ն էր: Ռեժիսորն ասաց, դե պետք է  կոկետություն անես, շարժվես բեմում: Ես տեսել էի այդ ներկայացումը, ինձ ծանոթ էր: Բեմական հագուստ էլ անգամ չունեի, տնից իմ հագուստով եկա օպերա և երգեցի…

-Բեմը մեծ ուժ է, ի՞նչ կասեք Դուք՝ 30 տարի հետո հայացք նետելով բեմին:
-Այսքան տարվա ընթացքում շատ դժվար է եղել, զոհողությունները շատ են եղել, բայց երբ վարագույրը բացվում է, նվագախումբը նախերգանքը նվագում է, ուժերդ վերականգնվում են, և դու բեմում ես, երգում ես մեկը, հետո մյուսը, մյուսը:

-Ձեր մայրը Գյումրիից է, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար այս համերգը Գյումրիում:
-Իմ մանկությունն անց է կացել Գյումրիում. ամառային արձակուրդներին միշտ գալիս էինք Գյումրի: Ես հոգևոր կապ ունեմ այս քաղաքի հետ:  Այժմ էլ ամեն անգամ երբ գալիս եմ Հայաստան, գոնե մի քանի ժամով պետք է գամ Գյումրի: Կարիք ունեմ այս մարդկանց հետ շփման, այդ պատվախնդրությունը… գյումրեցիները դեռ չբացահայտված հատկանիշներ ունեն, ֆենոմեն են: Ես իմ մեջ կրում եմ այդ խառնուրդը՝ սեբաստացի, պոլսեցի, ղարսեցի, գյումրեցի… այդ խառնուրդը տվել է իր արդյունքը: 

-Դուք նշել եք Ձեր հարցազրույցներից մեկում, որ հայի մեջ կա խեղճություն: Իսկ դա չի՞ խանգարել Ձեզ, որպես հայ երգչուհի, գրավել աշխարհահռչակ բեմեր:
-Խեղճություն ասելով՝ ես ավելի շատ նկատի ունեմ խոնարհությունը, այսինքն ինքդ քեզ գերագնահատելու: Մենք խնդիր ունենք ինքնահաստատվելու, բայց ոչ ուրիշների հաշվին: Ամենամեծ հաջողությունների հասած հայերի մեջ այդ խեղճությունը կա… աչքերում: Ես կասեի՝ խոնարհությունը և համեստությունը:

-Դուք երաժշտական ընտանիքում եք մեծացել, թեկուզև ոչ պրոֆեսիոնալ: Ինչքանո՞վ է որոշիչ դեր խաղում նման երաժշտական մթնոլորտը երաժշտի ապագայի վրա:
-Շատ կարևոր է, թե ինչ ես լսել մանուկ տարիքում, ինչ ես լսել օրորոցում: Իմ տատիկը երգում էր Միքայել Նալբանդյանի երգերը, երգեր, որոնք, ցավոք սրտի, այժմ չեն երգվում: Դա ճաշակ է ձևավորում: Դրա համար շատ-շատ եմ ցավում, որ հիմա հեռուստատեսությամբ հնչում է ցածրորակ երաժշտությունը, և ուզում եմ պայքարել դրա դեմ:
Հրանտ Մաթևոսյանը, ում հետ մենք ազգականներ են, ռուս գրող Անդրեյ Բիտովին բերել էր մեր տուն, որպեսզի ցույց տա հայ ընտանիք: Ես երգեցի այդ երեկոյին: Ռուս գրողը գրեց «Уроки Армении» (Հայաստանի դասերը), որտեղ իմ մասին էլ էր գրել: Մի քանի տարի առաջ երբ նրան հանդիպեցի, հիշեցրի, որ ես այն երգող աղջիկն էի: Չեք պատկերացնում, թե ինչ կատարվեց նրա հետ…

-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Հայաստանից, երբ Եվրոպայում եք լինում:
-Մարդկանց, իմ հարևաններին, բարեկամներին, փողոցի մարդկանց, տաքսու վարորդներին, կոշիկ նորոգողին… օդում ուրիշ մի բան կա այստեղ, որ աշխարհում չկա:

-Դուք բնավորությամբ պերֆեքտիստ (կատարելության ձգտող) եք կարիերայում, ընտանիքո՞ւմ էլ նույնքան պահանջկոտ:
-Ցավոք սրտի, այո, շատ: Դժվար է, քանի որ դա արտահայտվում է նաև մանրուքների մեջ. եթե գիրքը մի տեղից վերցրել ես, պետք է դնես նույն տեղը: Դա նաև հարմարավետություն է, այնպես, չէ՞: Ոչ բոլոր մարդիկ են այդպես մտածում: Ես հասկանում եմ, որ ինձ հետ դժվար է, և երբեմն-երբեմն տեղի եմ տալիս, այդքան դեսպոտ չեմ: Իրենց բախտը բերել է, որ ես միշտ տանը չեմ (ծիծաղում է):
-Դուք նշում եք, որ հաճախ եք լինում Հայաստանում, իսկ Ձեր ամուսինը և դուստրը Ձեզ հաճա՞խ են ուղեկցում:
-Ամառային արձակուրդներին դուստրս միշտ ինձ հետ գալիս է Հայաստան, ցավոք վերջին տարիներին ամուսինս չի կարողանում գալ, քանի որ ամռանը Նյու Յորքում աշխատում է: 23 տարի միասին ենք. ամուսինս գիտի ամբողջ Հաաստանը ծայրից ծայրը. միայն Մեղրիում չի եղել: Գիտի բոլոր եկեղեցիները, ինձ տարել է այնպիսի եկեղեցիներ, որտեղ ես չէի եղել: Մենք տանը հայերեն ենք խոսում: Ամուսինս ուզում է ավելի կատարելագործել հայերենը, որպեսզի չմոռանա և առաջ գնա, դա նրա պատվախնդրությունից է:

-Ասում են՝ ճակատագրական պատահականություններ լինում են, բայց մարդը պետք է միշտ պատրաստ լինի այդ պատահականություններին: Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին:
-Համոզված եմ, որ ամեն ինչ վերևում արդեն ծրագրված է, և ոչինչ պատահական չի լինում: Ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել վերջին վայրկանին փոխարինելու, գրեթե անհնարին է եղել ինձ համար, բայց անհնարինը հնարավոր եմ դարձրել, որովհետև մտածել եմ, որ երկրորդ նման հնարավորություն կարող է և չլինել: Սա ինձ ուղարկվել է, ես պետք է սա օգտագործեմ: Եվ դա հետո նոր դռներ է բացել:

-Վինչենցո Բելլինիի Նորմայի դերը իր Casta Diva-ով այսօր հանդիսանում է Ձեր այցեքարտը: Արդյո՞ք սա ևս նմանատիպ ճակատագրական պատահականություններից է:
-Վարշավայի մրցույթին մասնակցելիս ես լրացրել էի հարցաթերթիկ, որտեղ նշել էի, որ տիրապետում եմ Նորմայի դերին, բայց երբևէ չեմ կատարել բեմում: Ես գտնվում էի Սանկտ-Պետերբուրգում, երբ զանգահարեցին ինձ Վարշավայից, թե կարող եմ արդյոք երգել Նորմա պրեմիերա: Առանց մտածելու անմիջապես ասացի՝ այո: Եվ հետո սկսեցի մտածել, որ ախր ես տեքստը անգիր չգիտեմ: Հինգ օր ժամանակ ունեի: Պետերբուրգից եկա Երևան, նոտաները վերցրի և գնացի Վարշավա: Այդ ճանապարհին հինգ օր ու գիշեր չքնեցի: Դուրս եկա Վարշավայի բեմ և երգեցի Նորմա: Դահլիճում նստած էր Մարիո Դել Մոնակոյի որդին՝ ՋանԿառլո Դել Մոնակոն, ով Բոնի (Գերմանիա) օպերային թատրոնի տնօրենն էր: Նա համերգից հետո մոտեցավ ինձ և հրավիրեց Բոն՝ որպես մեներգչուհի: Եվ ես համաձայնեցի: Այդպես սկսվեց շարժվել իմ անիվը Եվրոպայում:

Wednesday, November 9, 2016

Երբ Մինսկում հանդիպում են կովկասցիները


Երբ ձեր կողքին ադրբեջանցի մի տղա երգում է Խորհրդային Հայաստանի հիմնը, իսկ հայ տղան փորձում է հիշել և ձայնակցել Ադրբեջանի հիմնի ժամանակ: Մի կողմից էլ հայ ու ադրբեջանցի երաժիշտները նվագում են մեկ դաշնամուրի վրա: Ուրեմն դուք հայտնվել եք Միկրովեյվ ռադիոն առանց սահմանների հարավկովկասյան ծրագրերից մեկում. այս անգամ Մինսկում ենք հավաքվել:



Իսկ երբ բոլորով հավաքվում են վերելակում ու մի հատ էլ կիթառ ճարում, ապա վերելակը վերածվում է տոնի:


Sunday, October 2, 2016

Վանաձորի օրը 2016



Այս տարվա Վանաձորի օրը բավականին աղքատիկ էր, եթե հաշվի չառնենք «ռետրո» մեքենաների ցուցահանդեսը հենց Հայքի հրապարակում, մեքենաներ, որոնց կողքով անտարբեր անցնել պարզապես անհնար էր:

Tuesday, September 20, 2016

Պոնչիկ-Գրքեր-Հագուստի խանութ

Վանաձորյան մի պատ, որը յուրովի ներկայացնում է մեր իրականությունը...


Monday, September 5, 2016

Ամեն ինչ մի տեղում

Երևանի հիվանդանոցներից մեկում, երբ ամեն ինչ ձեռքի տակ է, էլ եկեղեցի, էլ սգո սրահ...

Wednesday, June 8, 2016

10 բան, որ արժե անել Թուրքիայում

Եվ ուրեմն, այս անգամ ինքնաթիռներն ինձ տարան Թուրքիա: Հա, հա, բարդ էր, բայց սկզբում: Մանավանդ առաջին մարդուն, ով հարցրեց, որտեղից եմ, ասացի, որ Հայաստանից եմ և տեսա նրա «սառած» դեմքը, որի վրա կորավ ժպիտը և այլևս ոչ մի բառ... ինչ խոսք, նույնիսկ մի քիչ վախենալու էր)
Բայց դե դա միայն մի դեպքը, հետո, ինչքան ասում էի, որ Հայաստանից եմ, ուրախանում էի մարդկանց ջերմությունից, որ իրենք ունեն հայ ընկեր, որ իրենք չեն ուզում, որ հայերը մտածեն, թե բոլոր թուրքերը իրենց մասին վատ են մտածում... և այլն :)
Ստամբուլի մարշի ժամանակ տղամարդկանցից մեկը
ծաղիկ նվիրեց այս կնոջը և ինձ:)

Ստամբուլը... մի քաղաք, որտեղ խառնված են Եվրոպան և Ասիան, որտեղ կարելի է տեսնել միայն աչքերը բաց չադրայով կնոջ, որը սելֆի է անում, իսկ նրա կողքին շորտիկով և գունավոր մազերով աղջկա, ով ծխում է:
Ստամբուլը հակասությունները գեղեցիկ համադրող և հենց դրանցով ապրող քաղաք է:

Wednesday, May 11, 2016

Վանաձորի ավտոկայանի հեռախոսը անջատված է պարտքի պատճառով

Քանի օր է, զանգում եմ Վանաձորի ավտոկայանի տեղեկատուի միակ և անկրկնելի հեռախոսահամարով, անջատված է, ստիպված եկա ավտոկայան և ինչ...
Պարզվում է՝ պարտքերի պատճառով անջատել են հեռախոսը:
Հիմա ինչ եմ ուզում ասել, քաղաքով փող հավաքենք, պարտքը փակենք, որ տեղեկատուն տեղեկատու լինի էլի:

Monday, April 25, 2016

Ծիծեռնակաբերդը՝ կեսգիշերին

Երբ ուզում ես գիշերվա խավարում միայնակ մնաս Ծիծեռնակաբերդում, բայց կեսգիշերից հետո հասնելով տեղ՝ հասկանում ես, որ միանակ մնալ ցանկացողների թիվը շատ-շատ է:








Monday, March 28, 2016

Սիրո խոստովանություն.... Ծխախոտին

Սիրո նման սրտաճմլիկ նամակներ Հայաստանում գրվում են միայն... Ծխախոտին, առանց որի  շատերի համար հնարավոր չէ ապրել նույնիսկ մի քանի րոպե :)
Առաջարկվում է «Դու իմ կյանքն ես, դու իմ գանձն ես» թեմայով Ծխախոտի հետ սիրառատ զրույցներ, թե ինչքան եք սիրում նրա նայվածքը, բա քնքշությունը, քնքշությունը:
Կարող եք պարզապես անունով կոչել ծխախոտին՝ Վարդան, Սիսի, Սեթ, Վարդուշ տոտա :)
Էլ չեմ ասում շնորհակալ լինենք աստծուն, որ կա ծխախոտը: 




Եվ իհարկե, հատուկ առաջարկ՝ Անակնկալ հատուկ ծխախոտի համար :)


Sunday, March 27, 2016

Գյուղի ծխերը

Երբ հասկանում ես, թե ինչու էին առաջ գյուղի բնակչությունը հաշվում ծուխերով


Wednesday, March 23, 2016

Օդնոկլասսնիկ-պարապ «վախտի» խաղալիք


Առաջ, երբ ես ուզում էի ծիծաղել, անեկդոտ էի կարդում, հիմա պարզապես մտնում եմ Օդնոկլասսնիկի սոցկայք :)))))

Փնտրվում է ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ վիճակում աղջիկ

Չբավարարված կանանց երջանկության հրեշտակը


Այո, Սմբատ, դու սուպեր ես :)

Դե, սա արդեն սև շրջանակում է, ամեն ինչ պարզ է, ամեն...

Wednesday, March 16, 2016

Ռուբեն Հախվերդյան.«Ես կարդացածի մեկն եմ»

Ռուբեն Հախվերդյանին հանդիպեցի փոքր ակումբում երգելիս, և բնականաբար առաջին հարցս պետք է լիներ սա:

-Ինչո՞ւ փոքր ակումբներ և ոչ թե մեծ համերգասրահներ:
-Ես չեմ ընտրել, ակումբն է ինձ ընտրել: Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ հրավիրում են: Այստեղ մենք ու մերոնք ենք. սա ավելի ինտիմ տեղ է, իմ երգերն ավելի մտերիմ երգեր են: Ես սիրում եմ այսպիսի մթնոլորտ:

Saturday, March 12, 2016

Այրված թևերով թիթեռը

Այրված թևերով թիթեռներ են հիմա իմ հոգում, և ես փորձում եմ ափոտել քամին:

Ահա, հիմա, նա արդեն արբած հպվում է իմ ափին: Ես համոզված եմ, որ նա իմ ձեռքում է, և մատնաճաղը փակվում է, սակայն ափաբանտը դատարկ է, ես անհամբեր բացում եմ ճաղ դարձած մատներս, իսկ այնտեղ քամին է՝ արբած գինուց կամ իմ ափից:
Կրկին փակում եմ, ափաբանտը կրկին դատարկ է...

Քամին ազատության մեջ է քամի, բանտարկված քամին մահահոտ թիթեռն է՝ այրված թևերով...

Wednesday, March 2, 2016

Քնած է հիմա իմ գարունը...

Քնած է հիմա իմ գարունը.
պառկել է աշուն տերևների գորգին, 
փաթաթվել է ձմեռ վերմակով, 
գլխի տակ դրել ամառ արևը 
և երազում տեսում է տարվա հինգերորդ եղանակը...

Saturday, February 27, 2016

Ջարդոտված պատանեկություն

Քիչ է լինում, երբ մի նկարը պատմում է ամեն ինչ, երբ չգիտես՝ ինչ ավելացնել, որ պարզապես չփչացնես նկարի պատմությունը: 
Դրա համար...
Երկիր մոլորակ, Հայաստան, Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղամասար, դպրոցի դահլիճ, աշակերտները խաղում են ֆուտբոլ:


Friday, February 19, 2016

ՇՏԱՊ: Պիպո ուղտ. «Դատարան եմ դիմելու. ես գիրք սիրում եմ կարդալ»

Պիպո ուղտը բողոքարկում է.  «Մինչև սահմանադրական դատարան կհասնեմ, ես շատ եմ սիրում գիրք կարդալ»:


ՀՀ օրենսգրքի Հոդված 1087.1. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները.
1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
6.Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Քանի որ Անտարես մեդիա հոլդինգը Երևան քաղաքում տեղադրված գովազդային վահանակներում «Միայն ուղտը չի սիում գիրք կարդալ» մակագրությունը տարածելով արատավորում է ուղտի արժանապատվությունը, ապա Պիպո ուղտը դիմում է դատարան և պահանջում հրապարակայնորեն ներողություն և որպես բարոյական փոխհատուցում 5 մլն դրամ:  

Thursday, February 18, 2016

ԱՍՊԵՏԱԿԱՆ. Եղիշե Չարենց

(Ռապսոդիա)
I
Մի հոգնած, տխուր տրուբադուր,
Օրերի գորշ ճամփեքին
Երգում էր հարվածը հատու,
Մահացու հարվածը իր տեգի։
Երգում՝ էր նրանց երգը լուսե,
Մարմինները նրանց ալ-կրակ,
Երգում էր սե՛րը նրանց սև
Ու վերքի արյունն ալվլան։

ԵՐԵԿՈ, Վահան Տերյան

Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ...
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ...
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ...
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
1908


Sunday, February 7, 2016

Լոռվա Ձմեռ 2016

Ամեն տարի, արդեն 46 տարի լոռեցիները հավաքվում են Թեժ լեռում և նշում ՁՄԵՌԸ ուրախ և ձնախառը...
  



Saturday, February 6, 2016

Եթե կյանքը նման լիներ ֆեյսբուքի

Ֆեսյբուքը դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը, իսկ ինչ կլիներ եթե այն դուրս գար էկրանից և վերածվեր մեր իրական կյանքին:


1. Ծանոթներիդ տները կլինեն ապակուց, կարող ես տեսնել, թե նրանք այսօր երբ են արթնացել, ինչ են կերել կամ խմել, ինչպես է անցել առաջին ամուսնական գիշերը, վիճաբանել է ընկերուհու հետ, թե գտել միակ սերը....





2. Կդառնաս հին Հռոմի կայսերներից մեկը և բութ մատով կբաշխես կյանքեր:


3. Կարող ես խոսել մի քանիսի հետ միաժամանակ, և հասկանալ, թե ով ինչ է ասել:




4.Ռետինով կջնջես այն մարդուն, ով քեզ դուր չի գալիս:



5. ԵՎ վերջապես կարող ես ինքնասպան լինել, ինչքան ուզում ես:

Saturday, January 23, 2016

Ձյունե հեքիաթ

Ու ձյուն է գալիս, ինչ-որ ջերմ մի ձյուն… քո աչքերը փաթիլ առ փաթիլ կտրում-անցնում են ձյունը և մոտենում իմ շնչին, որի ջերմության կրքից փաթիլ առ փաթիլ այրվում է ձյունը: 
Դու ինձ վերցնում ես քո ափի մեջ, ձյունը փաթիլ առ փաթիլ խեղդամահ է լինում ու կաթիլ առ կաթիլ համբուրում մեզ…
Հանկարծ դու ինձ հետ ես հրում, ես զարմանքով նայում եմ քո աչքերին, փորձում կարդալ քո լուռ շուրթերը, որոնց այժմ համբուրում է միայն ձյունը: 
Դու վերցնում ես ձեռքս ու սկսում ես վազել… ես սայթաքելով ճեղքում եմ ձյունը, բայց դու ամուր բռնել ես ձեռքս և տանում ես դեպի անհայտ մութ:
…Մենք պառկում ենք ձյան վրա և նայում ձյանը: Ձյունն ամենուր է, ես մի պահ վախենում եմ ձյան ամենուրությունից, ինձ մի պահ թվում է, թե ես մենակ եմ ձյան հետ, ու նա ինձ հիմա կկլանի իր ամենազոր գրկում:
…Բայց դու գրկում ես ինձ, և ես մոռանում եմ վախը, ձյունը, ամբողջ աշխարհը:


Monday, January 18, 2016

Քանդեցին Աբովյան-Արամ խաչմերուկի շենք

 Մի քանի օր Երևանում չէի ու երբ տեսա, որ Երևանից ևս մի մասունք քանդել են, սիրտս կարծես սեղմեցին մի բութ գործիքով:
Ու ամենացավալին այն է, որ այդ մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք չի հիշում այդ շենքը... կարծես նա երբեք էլ գոյություն չի ունեցել: Միայն վիրավոր քարերն են իրենց հիշողության մեջ պահում: Դե նրանք քար են, նրանց տրվել է ամեն ինչ հիշելու անեծքը:

Wednesday, January 6, 2016

Ոտքերիս ճամփորդությունը

Թռչել չեմ կարող, բայց կարող եմ ամուր կանգնել գետնին, թողնել իմ ոտնահետքը, իմ հետք այնտեղ, որտեղ լինում եմ՝ ինձ հետ վերցնելով այն նշխարը, որը պահված էր ինձ համար յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուրի սրտում...

գունավոր ոտքերը միշտ էլ նկարած են լինում
Դու միշտ էլ կարող ես պայծառ լինել...

...Նույնիսկ եթե քո ներսում դատարկություն է

Sunday, January 3, 2016

Պաուլո Կոելիո «Սուրբծննդյան հեքիաթ»

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:

Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:
– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:
– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:
– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:
Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:
Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:
Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:
Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:
Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:
Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:


Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում: