Tuesday, December 27, 2011

Նոր տարին Երևանում


Նախ շատ հետաքրքիր է Հանրապետության հրապարակը, որտեղ շարունակում են լազերային շոուներ կազմակերպել Ազգային թանգարանի շենքին... փաթիլներն ամբողջությամբ պարուրել են շենքը, և թվում է՝ ուր որ է այնամբողջությամբ կպատվի ձյան աներևույթ սավանով...
Հյուսիսային պողոտայում տարբեր ընկերություններ ի ցույց են դրել իրենց ստեղծագործական մտքի թռիչքը տոնածառների տեսքով:)))


Sunday, December 25, 2011

Արդեն երկու աղջիկ ուներ, և երրորդն անհրաժեշտ չէր...

 Արդեն երկու աղջիկ ուներ, և
երրորդ աղջիկն անհրաժեշտ չէր...
Դու չեղար ոչինչ,
Գուցե լինեիր իմ ուզած բալիկ,
Լինեիր շեկլիկ, սպիտակ կամ թմբլիկ…
Ներիր, իմ բալիկ, ներիր, որ չեղար,
Որ չթողեցի՝ լինես, իմ բալիկ,
Իմ անմեղ փոքրիկ,
Որի մեղքը լոկ… աղջնակ լինելն էր
Ներիր ինձ, ներիր:

«Դա հեշտ վճիռ չէր»,- նույնիսկ այսօր՝ 16 տարի հետո, Գայանեն մի պահ ընկճվում է՝ հիշելով 1996 թվականի հուլիսի 15-ը:
Արդեն գիտեր, որ իր սրտի հետ միասին տրոփում է մեկ այլ սիրտ, պարզապես աղջկա: Արդեն երկու աղջիկ ուներ, և երրորդ աղջիկն անհրաժեշտ չէր:
Հինգ բժշկի մոտ էին գնացել, բոլորն ասել էին՝ աղջիկ է, և բոլորն ասում էին՝ հանկարծ չընդհատես: Անգամ ամուսինը, ով երկար տարիներ երազում էր որդի ունենալ, ընկրկեց. «Աստված այսպես է կամեցել, մեզ սա է տվել, ուրեմն…»

«Բայց ես արդեն որոշել էի, մանավանդ շատ վտանգավոր էր ձգձգումը, արդեն 4 ամսական էր աղջիկս...
Մեկ ժամից պետք է գնայինք հիվանդանոց, տանն էի: Անգամ չէի ցանկանում հաց ուտել. կարծես խաբում էի երեխային, կերակրում էի, որ հետո տանեմ… սպանելու: Նստած գրկել էի որովայնս ու խոսում էի մահացած սկեսրոջս նկարի հետ. «Դու որ լինեիր, ես նման բան չէի կարող անել: Տանում եմ, տանում եմ՝ կտրտեն: Մեկը չկա, որ ինձ համոզի, ես մենակ քո դեմ չէի կարող բան ասել»:

Ու գնացին, սկզբում բժիշկը հրաժարվում էր, քանի որ ուշացրել էին, բայց վերջում համոզվեց:
«Երբ նարկոզից արթնանում էի, լսեցի թե ինչպես են բժիշկները քննարկում՝ ինչ լավ բալա էր, բա թաթիկները… Մտածում էի, որ այլևս երեխա չեմ ունենա, քանի որ հանցանք եմ գործել: Չի կարելի, դա սխալ քայլ է»:

Չանցած երեք ամիս՝ Գայանեն հասկացավ, որ կրկին հղի է: Եվ երբ ցանկանում էր կրկին գնալ ստուգելու երեխայի սեռը, արդեն բոլորն էին դեմ, ստիպում էին անպայման պահել երեխային, թեկուզ աղջիկ լինի:

«Ես կտրականապես մերժեցի այդ միտքն անգամ. մեղք էի գործել նախորդի հանդեպ, ինչպես կարող էի աղջիկ ունենալ այդքանից հետո»:
Ստուգումները հաստատեցին, երեխան տղա է:

Գայանեն համոզված է. պետք է հնարավորություն տրվի ծնողներին ստուգելու երեխայի սեռը մինչև ծննդաբերելը, եթե նրանք ցանկանում են. «Եթե չլիներ սեռը ստուգելու հնարավորություն, ես երբեք որդի չէի ունենա, իսկ մենք միշտ ցանկացել ենք ունենալ երկու աղջիկ և մեկ տղա»:

Նա խոստացել էր սկեսրայրին. տղա է ունենալու: Տղա թոռ ունենալը սկեսրայրի համար դարձել էր երազանք (յոթ աղջիկ թոռ ուներ): Այդ խոսակցությունից մեկ շաբաթ հետո սկեսրայրը անակնկալ մահացավ, և Գայանեն բարեկամների մոտ խոստացավ. սկեսրայրը կունենա տղա թոռ, թեկուզ հետմահու…

«Որդուս ծնունդը կյանքիս ամենաերջանիկ օրն է եղել, թեև մահվան դուռն էի հասել (ծննդաբերությունից հետո բարդություններ են առաջացել): Ես կյանքին կառչած մարդ չեմ, և երբ ամբողջ գիշեր արնահոսում էի, մտածում էի, որ նպատակս իրագործել եմ, ամուսինս որդի ունի, թեկուզ իմ կյանքի գնով»:

Գայանեի որդին արդեն 14 տարեկան է և կրում է մահացած պապիկի անունը:

Tuesday, December 13, 2011

Զրույց մթության հետ

-Արի խմենք մի կում տխրություն և մի գավաթ հիշողություն:
- Իսկ դու համոզվա՞ծ եսոր պատրաստ ես:
Իմ կարծիքով ամեն մեկն էլ կարող է մտածել այս կյանքումինչքան էլ հիմար լինի:
- Հիմարներին ես նախանձում եմ:
Նրանք կարող են պատասխան չտալ իրենց արարքների համար:
Երևի դրա համար էլ միշտ ժպտում են։
Ծիծաղում են մյուսների վրաոր նրանք չեն հասկանում այդ հասարակ բանը:
Իսկ պատկերացնո՞ւմ եսթե ինչ կլիներեթե բոլորն այնքան խելացի լինեինոր հիմար դառնային..
Դու սկսում ես արդեն հիմար բաներ ասել:
Ահադու արդեն սկսեցիր ինձ անվանել հիմարուրեմն ես իրոք լավն եմ:
Դեհերիք է:
- Իրոքոր հերիք է..
Իսկ հիմա դու ինչո՞ւ ես ինձ այդպես նայում:
- Ուզում եմ քամել քո աչքերի ողջ թախիծըբայց չեմ կարողանում:
Շատ էչէ՞Գիտեմ
Ես կքամեմ այն և կլցնեմ մի գավաթի մեջՀետո կամաց-կամաց կըմպեմոր ոչ ոք չիմանաթե ինչքան եմ քեզ սիրում
Իսկ ի՞նչ կենաց կառաջարկեիր:
Սպասիրմտածեմ… Ես խմում եմ փշրված երազների կենացը
Իսկ հիմա ինչո՞ւ լռեցիր:
Ես մի պահ ցանկացա դառնալ գինի բաժակի մեջ… որ դու ըմպես ինձ կում-կում
Բայց հիմա իմ ձեռքին միայն թեյի բաժակ է
Մեզ բաժանում է միայն այդ բաժակից դուրս եկող գոլորշին։
Այդքա՜ն հեռու։
Ես նախանձում եմ այդ բաժակին։
Ինչո՞ւ։
Որովհետև նա քեզ ավելի մոտիկ էքան ես:
Կգտնվի արդյո՞ք երբևէ մեկըով մի կրծած ոսկոր կգցի իմ բանականության շանըոր նա բացի իմ սրտի դռները։
- Ես քեզ սիրում եմ… տառասխալով։

Thursday, December 8, 2011

ՄՈՄԸ


Եվ սա կոչվում է մոմԻնչ մոմ է սաեթե նա դեռ այնքան անարատ էկարծես չի էլ զգում իր մոմ լինելըՉէ նրան անպայման պետք է մոմ սարքելայլապես նա այդպես էլ դժբախտ կմնա… Նույնիսկ թելն է սպիտակորտե՞ղ եք տեսել մոմսպիտակ թելով
Ահասկսեց մոմոտվելՆրա պատերը սկսում են մեկը մեկի հետ վիճելմեկը մեկի դեմ պայքարելև սկսում է մոմե կյանքըԱհա պատերից մեկը սկսեց հաղթելնա ավելի է բարձրանում մյուսներից և իհարկե տոնում է իր հաղթանակըբայց քիչ հետո նա կափսոսա իր հաղթանակի համարԱհահիմաարդեն կրակը գտել է իր զոհին… Մոմե արցունքները թափվեցին ներքև
Իսկ թելըի՞նչ կարող է անել մի բարակկամազուրկ թելընա գլխիկոր տրվել է կրակե անհագ խմիչքին և մոռացել ամեն ինչ… Նա խեղդվում է արդենէլ չի կարողանում դիմանալ մոմե պատերի անտարբեր պարսպինև հենց հիմա կլինի այնինչին սպասում է մոմըԲայց ի՞նչի՞նչ է լինելու:
Մո՛մասաինչ է լինելուինչպես է վերջանալու այս խելահեղ գինարբուքըդե ձայն հանիրինչո՞ւ ես լռում:
Լռությանն ավելացավ մթությունը


Wednesday, December 7, 2011

Ստվարաթղթե արկղում կյանքի առաջին օրվանից մինչև հիմա

Նրա հեռախոսահամարն է 07-12-88. իր ծննդյան օրն է: Միհրանը ծնվել է Վանաձորում ուղիղ 23 տարի առաջ, երբ բոլոր տներում լալիս էին հարազատների կորստի համար, Միհրանենց տանը…

Պատմում է Միհրանի մայրը` Սոնա Մարկոսյանը
Երկրաշարժի ժամանակ տանն էինք. սպասեցինք, որ վերջանա, նոր դուրս եկանք բակ: Մեկ էլ զգացի` վատ եմ: Հայրս դուրս եկավ փողոց, ոստիկանական մեքենայով ինձ տարան ծննդատուն: Առաջին հարկում էի: Շուրջբոլորս փլատակներից մազապուրծ եղած վիրավորներ էին. ծնողներս չէին թույլ տալիս շուրջ նայել:


Երբ երեխան ծնվեց, մի քանի չթե շոր տվեցին ու ասացին, որ ավելի լավ կլինի` տանենք այդտեղից: Դրսում տղաս սկսեց լաց լինել, հայրս իր վերարկուն հանեց, փաթաթեցինք մեջը: Դիմացի շենքերից մեկից մի ժիգուլի կանգնեցրեց ու մեզ տարան Լագեր թաղամաս` բարեկամի տուն: Այնտեղ` բակում, հարևաններով խարույկ էին վառել, 40-50 հոգի կլինեին:


Երբ ներս մտանք, եղբորս կնկա հայրը մոտեցավ մեզ, համբուրեց տղայիս ու ասաց. «Որ ինքը ծնվեց, ուրեմն Աստված ուզում է ասել, որ հային մեռնել չկա, մի վհատվեք, մեր կյանքը դեռ կշարունակվի»:


Որդիս ծնված օրից ապրում է
 ստվարաթղթե արկղում
Հեռուստացույցի արկղ գտանք, անկողին պատրաստեցինք. երեք օր տղաս բացօթյա մնաց այդ արկղում` խարույկի մոտ: Ամուսինս Ռուսաստանում էր, եկավ 3 օր հետո, մենք տեղափոխվեցինք ալյուրի դատարկ խանութ և այնտեղ ապրեցինք 2 ամիս, մինչև կառուցվեց մեր տնակը, որտեղ ապրում ենք առ այսօր… Որդիս ծնված օրից ապրում է ստվարաթղթե արկղում:


Միհրանի` Միրոյի անունը դրել է պապը «Ձորի Միրո» ֆիլմի պատճառով. «Նա Ձորի Միրո էր, դու էլ կլինես «Ժաժքի» Միրո»:


Միհրանի ծննդյան 1-ամյակի ժամանակ տոնելու ոչ մի հնարավորություն  չկար, խանութում կլոր հացեր էին ծախում, մեկը առա, վրան կրեմ քսեցի, մոմ դրեցի, որ Միրոն փչի, ուրախանա: Հարևանները շատ վատ ընդունեցին. ամեն տեղ լաց է, ողբ, իսկ դուք ուրախանում եք...


Ես մեղավոր չեմ, որ Աստված կամեցավ` այդ բազում զոհերի մեջ լինի մի ուրախություն իմ տանը: Մի՞թե իմ տղան մեղավոր է, որ այդ օրն է ծնվել, ինչո՞ւ պետք է տուժի իր ամբողջ կյանքում: Այդ օրը շատերն են կորցրել իրենց զավակներին, բայց իմ ընտանիքում տղա է ծնվել, ինչպե՞ս կարող էի չուրախանալ:


Երբ փոքր էր, անցնում էինք դեռևս կիսաքանդ Մշակույթի պալատի կողքով, ասում էի. «Տես, Միրո, մեր քաղաքի ամենասիրուն շենքն է, քանդվել է, երբ դու ծնվել ես, ասում էր` ե՞ս եմ մեղավոր»: Հետո էլ ասում էր, որ մեծանամ, պետք է կառուցեմ: