Friday, May 9, 2014

Ֆոտոապարատներն ավելի շատ էին, քան ծաղիկները

Մայիսի 9-ին վանաձորցիներից շատերն են այցելում Հուշարձան, որտեղ վեր է սլանում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանը և «անմար կրակը»: Միշտ փորձել եմ տեսնել լավը և աչք փակել վատին, քանի որ թերություններ միշտ էլ կարելի է գտնել, բայց... չստացվեց:

Մարդիկ բարձրանում էին վեր իրենց ընտանիքներով, թոռնիկներով, երեխաներով... նրանցից միայն մի քանիսի ձեռքին կարելի էր տեսնել ծաղիկներ, սակայն նկարվել ծաղիկ դնելիս բոլորն են ուզում: Գազի բալոնից խողովակով միացրած «անմար կրակի» շուրջ կարելի էր լսել խոսակցություններ... «Բալես այդ մեխակը վերցրու, մթոմ դնում ես, ես նկարեմ», «Այ, այս տառերի մոտ նկարվենք», «Խանգարում եք էլի, չեք տեսնում՝ նկարվում ենք», «Այ տղա, այդ մեխակը սիրուն չի, այնտեղ կակաչ է դրած, դա վերցրու ու դիր»...

Ամեն մի պատի տակ կարելի էր գտնել նկարվող՝ հեռախոսով, ֆոտոապարատով... Ֆոտոապարատներն ավելի շատ էին, քան ծաղիկները:


Created with flickr slideshow.

No comments:

Post a Comment