Friday, May 23, 2014

Լինեի 17 տարեկան, և այդ տարիքը չվերջանար...

Սկզբում որոշել էի, ոչինչ չգրել, բայց դե իմ միջի լրագրողը ինձ ուտում էր)
Մեր մեծերից մեկն է ասել. Լինեի 17տ. և այդ տարիքը չվերջանար... մի տարիք, երբ ամեն ինչ թվում է անհավանական և միևնույն ժամանակ ամեն ինչ կարող ես, տարիք, որ նման է լեռնային պարզ լճակի, որն իր մեջ պահում է փոթորիկ...





Դպրոցներից մեկի բակում կազմակերպված միջոցառման ժամանակ մեդալակիր-շրջանավարտներն իրար էին փոխացնում այրվող բենզինով լի «գիտության ջահը»: Քանի որ գլխավոր փորձ որպես այդպիսին չէր արվել, շրջանավարտները տեղյակ չէին, որ այդ բենզինը հեղուկ է և ինչպես բոլոր հեղուկները, թափվելու ունակություն ունի, դեռ ավելի՝ նաև վառելու ունակություն: Հետևանքն այն եղավ, որ աշակերտներից մի քանիսը ստացան այրվածքները, էլ չեմ ասում, քանի-քանիսը կարող են հանգիստ խղճով դեն նետել իրենց վերջին զանգի այրված, ճղտոտված հագուստը:












նրանք այդպես էլ ոչինչ չտեսան...
Մեր միջոցառումներում միշտ մոռանում են հանդիսատեսի մասին, թե որտեղ է նա կանգնելու, որտեղից են նայելու և արդյոք այդտեղից ինչ-որ բան երևում է...





Ուրախացա՝ տեսնելով դպրոց, որտեղ տղա շրջանավարտները բավականին ակտիվ են, որ իրենց վրա են վերցրել կազմակերպչական և կրեատիվ մասերը: Տխրեցի, որ կան դպրոցներ, որտեղ տղաները կարծում են իրենց «պալոժ» չի մի տող արտասանել կամ պարել-երգել: Նրանց դասարանի աղջիկները երբեք չեն իմանա, թե ինչ է նշանակում իսկական տղա դասարանցի ունենալը:








Մեր ջենթլմեն տղաները վարդեր են նվիրում իրենց ուսուցիչներին... գեղեցիկ է...


Սա էլ զանգը.... զըըըընգ


«Ես էլ եմ զանգը տալու...»


Դպրոցական վալսը... 14 կամ 1000 տարի առաջվա դպրոցական վալսը հնչում էր հոգում...


և իհարկե արցունքներ. միթե իրոք այս ամենը վերջացավ...


No comments:

Post a Comment