Saturday, May 31, 2014

Գարնան վերջին օրը

-Դու իմ գարունն ես, իմ գարնան վերջին օրը
-Իսկ դու իմ ամառն ես, ամառվա առաջին օրը
-դու իմ սպիտակ թագավորն ես
-իսկ դու՝ իմ սև թագուհին
-բայց դիտմամբ մի պարտվիր ինձ, հա՞
-իսկ եթե քեզ հաղթե՞մ
-ստիպված կլինեմ կատարել քո ցանկությունը
-ի՞նչ եմ ուզում որ
-մի բուռ երջանկություն
-մի բուռը քիչ է
-ագահիկ, սիրում եմ, երբ գլուխդ դնում ես ուսիս
-ու մենք նայում ենք կամրջին
-ինչո՞ւ կամրջին, գոնե ասեիր երկնքին
-կամուրջին մեկ-մեկ պետք է ներքևից նայել, սկսում ես ամեն ինչին այլ կերպ նայել
-նույնիսկ գետն է ուրիշ դառնում, քարը,
-գետի մեջ քո արտացոլանքում սկսում եմ սիրել գետը
-ատում եմ աշունը
-ամառն ինչպե՞ս կարող է սիրել աշունը
-երբ սկսում ես ծխել, կարծես դիտմամբ ցույց ես տալիս, որ փոքր ես
-իմ կարծիքով ծխելը ավելի մեծացնում է
-ծխախոտը մի քանի րոպեի ընկեր է, բայց քեզ է տալիս իր ողջ կյանքը...
-լավ էր ասված
-բայց ես չեմ ասել, իմ սիրելիներից մեկը
-էլի քո գրքերը, հասկացանք, որ կարդացել ես
-դու հիմա առավոտյան նոր եփած սուրճի բույր ունես
-էլի քո գրքե՞րը:
-այս մեկը նոր մտածեցի, երբ հիշեցի մեր ամառվա առավոտը
-գարնան գիշերն ավելի էր բուրում քո քնաթաթախ շուրթերով
-լավն էր... էլի ասա
-ի՞նչ անեմ, որ միշտ այսպես ժպտաս
-թող գարունը չվերջանա:
-ամառս...

No comments:

Post a Comment