Sunday, November 20, 2011

Փողոցի արքա

Բոլորն իրենց կյանքում սպասում են կանաչ լույսիիսկ նրան պետք էր կարմիր լույսըՆա կանգնում էր մայթին և սպասումթե երբ վերջապես կհայտնվի կարմիր լույսըև կկանգեն մեքենաները… Նրա անհամբեր աչքերը փնտրում էին ուրիշ աչքերհոգատարավելի ճիշտխղճահար աչքեր

Մեկ ոտքը քարշ տալովնա մոտեցավ առաջին մեքենայինանհամարձակ մեկնեց ձեռքըիսկ վարորդը նույնիսկ չնայեց նրան… «Երևի շտապում է»,- իսկույն արդարացում գտավ նա և շարժվեց առաջ (չէր կարելի վայրկյան իսկ կորցնել): Հաջորդ վարորդը նույնպես չնայեց նրան: «Հիմա բոլորն էլ շտապում են»,- նորից արդարացրեց նաԿարմիրը փոխվեց կանաչիինքն այլևս փողոցի տերը չէր
Կամաց շարժվեց դեպի մայթըբայց այս անգամ նա չէր հասնելու այդքան ցանկալի մայթինԱնթացուպներից մեկն ընկավև նա քարացած կանգնեցմեկ նայում էր հենակինմեկմեքենայինորը շարժվում էր դեպի իրեն«Նա անպայման…»:
Նա ընկած էր գետնինիր հենակի մոտինքը անթացուպից թույլ գտնվեցՀենակը քաշեց իրեն ներքև:
Արյան մեջ նա տեսավ կարմիր լույսըՔմծիծաղը շուրթերինինչպես վայել է արքաներիննա մահացավՆա արքա էրփողոցի արքա:
Իսկ կարմիր լույսը շողում էր արյանը հատուկ դաժանությամբնրա արյամբ

No comments:

Post a Comment