Friday, November 4, 2011

Մի սովորական օր


ԿներեսուշացաԴա կապ չունիոր ես ուշացել եմ ընդամենը մի րոպեչէ՞ որ դու սպասել ես ինձ այդքա՜ն երկարիսկ ես սպասել եմ քեզ մի ամբողջ օրՉէոչինչ չասացիես ուղղակի հիշեցիոր կարոտել եմ քո աչքերը… Դե պատմիրի՞նչ էիր մտածումո՞ւմ մասին էիր մտածումԱյս վարդն ի՞նձՈրքա՜ն եմ սիրում քո ժպիտըԳիտե՞սմորս ասացիոր այսօր տուն եմ գալու վարդով և անպայման դեղին վարդով… Ա՜խորքան եմ սիրում քո աչքերըերբ նրանք ժպտում ենկարծես հուլիսյան տաք երկինքը իջել է ներքև ու ցանկանալով գտնել ապահով տեղթաքնվել է քո թարթիչների սև ու անմատչելի պարիսպների ետևում:
Գիտե՞սինչու ուշացամի գիրք էի կարդումայնտեղ գրված էրոր երջանկությունն այն էերբ քեզ հասկանում ենԿարդացի ու միանգամից մտածեցիուրեմն դու ինձ հասկանում եսչէ՞ որ ես ամենաերջանիկն եմ հիմա:
Այսօր ի՜նչ լավ եղանակ էԴեմի ամպիրգիտեմոր չես սիրում անձրևդու սիրում ես քո աչքերի եղանակը… Արի՛ թափառենք փողոցներովայսօր երկինքը միայն քո աչքերում էիսկ ամպերը կարոտել են նրանտեսինչպես են արտասվում նրա կարոտիցթող մի քիչ կարոտն առնենՆրանք չգիտենոր երկինքը միայն իմն էև ոչ մեկին չեմ տաԳիտե՞սինձ հաճախ թվում էոր աչքերն եմ միայն սիրումԵրկինքդու նաև զարմանո՞ւմ ես
Հասկացադու չես կարող այսօր երկար մնալես դեռ հիշում եմոր դու չես սիրում այսպիսի եղանակդե ուրեմն հաջողությունԳիտեմկհանդիպենք վաղը նույն ժամիննույն տեղումԽոստանում եմ վաղը գիրք չկարդալ և չուշանալՈ՛չպետք չէ ինձ ճանապարհել այսօրես ուզում եմ քայլել մենակ և մտածել իմ երկնքի մասին
Աղջիկը վեր կացավ թաց նստարանիցորտեղ արդեն մի ժամ նստած էր և շարժվեց դեպի ծաղկավաճառի կրպակը

No comments:

Post a Comment