
Այսօր Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է:
2000թ. Գերմանիայի Կինոքննադատների միությունը Մհեր Մկրտչյանին ճանաչել է «20-րդ դարի լավագույն տրագիկոմիկ»:
«Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն»,- ասել է հանճարեղ դերասանը:

Ռեժիսոր Գեորգի Դանելին նրա մասին ասել է. «Որպեսզի հասկանաս նրա տաղանդի ամբողջ զորությունը, պետք է տեսնել նրա գործերը ոչ-միայն կինոյում, այլ նաև թատրոնում: Ինձ համար նա «Սիրանո դը Բերժերակ»-ի լավագույն կատարողն էր»:

Իսկ Խորեն Աբրահամյանն ասել է. «Դերասան սկզբից մինչև վերջ: Մենք կոլեգաներս կանգնում էինք կուլիսներում, որպեսզի տեսնենք, թե այս անգամ ի՞նչ նոր բան է նա անելու: Մենք համոզված էինք, որ շուտով իմպրովիզացիա է լինելու և դա հանճարեղ իմպրովիզացիա էր լինում: Զարմանալի հնարամիտ էր: Նրա ներկայացումները սկսվում էին դալիճից լսվող հոմերական քրքիջով ու այդ քրքիջը ամբողջ ներկայացման ընթացքում շարունակվում էր:
Ընդհանրապես Ֆրունզիկը զարմանալի մարդ էր, օրը սկսում էր երգով ու երջանիկ էր: Մյուս կողմից նրա մեջ միշտ ինչ-որ ողբերգություն տպավորություն կար»:
Ֆրունզիկ Մկրտչյանն ամեն ֆիլմում ունի իր ռեժիսորական հատվածը:

«Եռանկյունի»- Երբ արդեն գնում է օդանավով, բացում է պատուհանը և գոռում. «Ուստա, Համոն փողը չի տվել»:
«Մենք ենք, մեր սարերը»- նրա հայտնի արտահայտությունը. «Էհէէէէէ». Նա պարզապես մոռացել էր բառերը..

Ռեժիսոր Գեորգի Դանելին դատարանի տեսարանում Ֆրունզին պարզապես ազատություն է տվել` ինչ ուզում ես արա և ստացվեց գլուխգործոց:
«Տղամարդիկ»- երբ Ֆրունզը պետք
է թռչեր պատշգամբից, իրոք վախեցել է և հետ է գնացել: Ու ռեժիսորը հենց
այդպես էլ թողել է:

No comments:
Post a Comment