Thursday, January 1, 2015

ՁՅՈՒՆԸ ԻՐ ԵՐԳՆ Է ԵՐԳՈՒՄ (ըստ Ռուբեն Հախվերդյանի)


Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:
Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում:
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց,
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած
Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից,

Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն...

No comments:

Post a Comment