Friday, January 2, 2015

Երազանքների քաղաք Ամստերդամը/ Amsterdam- city of dreams

Ամստերդամ... դու միշտ տարբեր ես, դու կարողանում ես լինել Վան Գոգի նման անկանխատեսելի, Ռոդենի նման հանճար, Կարմիր լապտերների աղջիկների նման վանող, կակաչների նման բազմագույն, քո տեսակ-տեսակ պանիրների նման համով-հոտով... դու կարողանում ես զարմացնել, ստիպել մարդուն բարկանալ, ըմբոստանալ քո դեմ, բայց միևնույն ժամանակ հնարավոր չէ չսիրել քեզ...

Դու ստեղծագործում ես, միշտ...

Դու փոքր ես, բայց մեծ սրտով...

դու կարող ես ժպտալ.. գեղեցիկ ժպտալ)

աղոթքի պես հեզ, պոռնիկի պես ընկած

դու տարբերում ես այս բոլոր պանիրները միմյանցից

քեզ մոտ կոշիկները միայն ոտքի համար չեն
քո շենքերը...
ինչ-որ հին հեքիաթասացի երազներից պոկված շենքերը...

Քեզ հետ մոռանում ես բնության հզորությունը
 և հարգում ես ՄԱՐԴՈՒ ուժը
քո երկար և նիհար շենքերի 
գաղտնիքը բացահայտեցի.
դե իհարկե փողն է)

իրականության արտացոլումը երազում

դու սիրում ես կակաչներ, գույնզգույն կակաչներ

քեզ անհնար է պատկերացնել առանց հեծանիվի

Դու կարող ես լինել ռոմանտիկ
շաաատ ռոմանտիկ)

Դու առիթը բաց չես թողնում ծաղրելու 
մարդկանց մանիան սեքսի հանդեպ 

շատ բացահայտ ծաղրում, էէէ))
Հ.Գ. սեքս շոփի դռանը փակցրած է 
«խմբով մուտքն արգելվում է»


բա ուրիշ ինչպես օճառի գովազդ անել)))
դու քո սրտում պահում ես հայկական հոգին

շատ հայկական)))
մի օր դու պատմական և աղավնու թռիչքի նման հանգիստ

մի օր դու խելակորույս սիրո նման պայծառ ես և անհասանելի 

դու անկանխատեսելի ես ու
հանդգնության աստիճան պարզ
քեզնից գարեջուր է բուրում...
...ու գլխակորույս մարիխուանա (և ոչ միայն)
Դու ստիպում ես մարդկանց լինել քեզ նման գիժ

I Am sterdam!!!!
հմմմմմմմ :)

No comments:

Post a Comment