Monday, February 18, 2013

Նախագահական Չընտրություններ

Փետրվարի 19, Հայաստան, Երևան , «Ազատության հրապարակ»
Ընտրություններում պաշտոնական տվյալներով 36 Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր մեծ թվով մարդիկ են հավաքվել «Ազատություն» հրապարակում` իրենց բողոքը հայտնելու նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Ո՞րն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլը,պատրաստվում է դառնալ երկրորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե համոզված է, որ հինգ տարի առաջվա մարտիմեկյան դեպքերը չեն կրկնվի այս անգամ...

Լուսանկարը` Մհեր Սիմոնյանի

Լուսանկարը` Մհեր Սիմոնյանի


Փետրվարի 18, Հայաստան, նախագահական վեցերորդ ընտրություններ...

Նախագահական առաջին ընտրությունը, որի քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարվեց, իսկ մյուս թեկնածուն` Անդրեաս Ղուկասյանը ամբողջ քարոզարշավի, ինչպես նաև ընտրությունների օրը անցկացրեց բողոքի ցույցով` հայտարարելով հացադուլով:
Շատերը դիմում են նաև այնպիսի հուսահատ քայլերի, ինչպիսին է քվեաթերթիկի ուտելը:



 Հաճախ ընտրությունները կարևոր չեն, եթե կա սեր և առիթ` արտահայտելու այն...


Շարունակելով սիրո թեման.... Եկեղեցին ևս իր մասնակցությունն ունեցավ քարոզարշավի և ընտրակաշառքի «արարողությունների» մեջ:) Սիրո տոնի առթիվ` Տրնդեզի օրը, Վանաձորի եկեղեցում զույգերին տալիս էին ինչպես «Խրատի թանգարան» գիրքը, այնպես էլ բաժակ` թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական քարոզարշավի կարգախոսով:




Wednesday, February 13, 2013

Տրնդեզ կամ Տյառընդառաջ


Վառել խարույկ, թռնել կրակի վրայով... ախր այստեղ քրիստոնեության հոտ էլ չի գալիս: Ոչ, չեմ կարող ընդունել, որ Տրնդեզ կամ Տյառընդառաջ տոն ինչ-որ կերպ կապված է քրիստոնեության հետ:
Բայց դա չի խանգարում, որ այն համարեմ հայկական ամենագեղեցիկ տոներից, ավանդույթներից մեկը: 
Այս տարի ևս Սիրահարների այգում վառվեց խարույկը, որը իր շուրջ հավաքեց ծանոթ-անծանոթ մարդկանց:































Tuesday, February 12, 2013

Դուք երբևէ լսե՞լ եք Ձյան շշնջյունը....

Դուք լսե՞լ եք ձյան շշնջյունը..

Դուք երբևէ լսե՞լ ձյան աղաղակը...
Երբ երկինքը իր ճերմակ համբույր է ուղղում երկրին, այդ պահին բոլորը մի պահ շնչասպառ լռում են` կարծես սպասելով պայթյունի, որ ինչ-որ բանով կնմանեցվի ատոմային կամ ջրածնային ռումբին, սակայն... այս լռությունը շնչահեղձ է անում, ականջներս փակում եմ ձեռքերիս ափերով, որ չլսեմ այս լռությունը, այս անտանելի լռությունը: 
Օգնում է, սկսում եմ լսել օվկիանոսի խշշոցը, իսկ մարդիկ գումարներ են ծախսում բազմատեսակ խեցիների գնելով, որ հետո, շատ հետո լսեն ծովի արձագանքը իրենց ականջում, իրենց հոգում:

Դուք լսե՞լ եք ձյան շշնջյունը...
Մի աղջկա հարցրեցին` օրվա քո սիրած պահը: «Երբ ձյունը սպիտակ չէ»: Ձյունը սկսեց խամրել... կորցրեց իր կուրացուցիչ փայլը, որը նրան դարձնում էր յուրատեսակ, հիասքանչ և միակ... 
Ուզում եմ փրկել ձյանը. վերցնում եմ մի բուռ ոչ ճերմակ ձյուն ու բերում եմ տուն, որ նա ճերմակի... չեմ հասցնում: Արագ դուրս եմ գալիս, կրկին բերում, կրկին չեմ հասցնում: Պատրաստվում եմ կրկին դուրս գալ, բայց դու ինձ գրկում ես, նստեցնում, համբուրում արցունքներս,  ժպտալով ասում, որ երեխայություն չանեմ: Դու ինձ չես հասկանում կամ գուցե ամենալավն ես հասկանում... 
Ես ժպտում եմ, դու հանգստանում ես և վերադառնում ես քո գործերին. իսկ իմ ափի մեջ ձյունն է, ժպտում եմ ձյանը. ես լսել Ձյան շշնջյունը...

Դուք լսե՞լ եք Ձյանը... Դուք Չեք լսել...

Sunday, February 3, 2013

Մի քանի օր Հայաստանի հյուսիսում

Մի քանի օր Հայաստանի տասնյակ գյուղերում, օրական 10 ժամ լինել ավտոբոսում, քայլել գյուղական ձյունապատ կամ ցեխապատ փողոցներով. լսել գյուղացիների խնդիրները և կրկին ճանապարհ, ճանապարհ...


Մայրամուտը ճանապարհին
Շիրակի և Լոռվա գյուղերում ամենուրեք կարելի էր գտնել 1988թ. Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձաններ` չմոռանալով զոհված համագյուղացիների և ոչ մեկի անունը...


գյուղական համայնապատկեր
Ջրի խնդիրը մեծ խոչընդոտ է շատ գյուղացիների համար, մանավանդ երբ ձմեռն է իշխում շուրջբոլորը:



 


Լոռվա ձորը

Լեջանի եկեղեցին 1892
Դուռ դեպի գերեզմանատուն


Համարյա քոչարի  Լոռվա սարերում
Հարյուրավոր կիլոմետրեր անցնելուց հետո ճանապարհի պանդոկում մի բաժակ տաք թեյից լավ բան չկա:



Երեկոյան Վանաձորը 

Երեկոյան Գյումրին

Տեսնել եկեղեցի ճանապարհին այլևս զարմանալի չէ...


Շուրջօրյա դեղատուն գտնելը գրեթե անհնար է, մինչդեռ...
Շուրջօրյա բարձրակարգ սերվիս:)

Վկաների հավաստմամբ չարժե ներխուժել այն վայրեր, որտեղ գերիշխում են... Ա և Տ :)))



Հանրահայտ Չերքեսի ձորը, որտեղ ամեն ինչ ստեղծած է հայկական «համն ու հոտը» պահելու համար:



Թոնրից նոր թխած հացը հանեցինք

Ղափամա, ղափամա, համով-հոտով ղափամա

Փանիկ գյուղի մայրամուտը...

Մեր ուրախություն «Կառլսոնը», որն ապրում է... ավտոբուսում
Շիշթաղա գյուղի տներից մեկում հայտնաբերեցինք սուրբ անկյուն: Տանտիրոջ պապը, ուսանելով Վատիկանում, թողել է հավատքի ճանապարհը, վերադարձել գյուղ և ունեցել է 12 տղա և 8 աղջիկ: Նա իր հետ բերել է գրքեր, որոնք տպագրվել են Մխիթարյան միաբանության օրոք, սուրբ Ղազար կղզում: Ինչպես նաև այս անկյունում կարելի է գտնել մեդալիոն, որից աշխարհում կա ընդամենը 7 հատ: Հայկական գյուղում կուչ եկած յոթերորդ մեդիալիոնի մեջ պատսպարվել է Հիսուսի խաչից պատրաստած փոքրիկ խաչը:


Սուրբ գրքեր, որոնք ավելի քան 200 տարեկան են

Աշխարհի յոթ մեդալիոններից մեկը

Գյուրիի սուրբ Աստվածածին եկեղեցին
 Գյուրիի նոր կառուցվող եկեղեցին, որ քանդվել էր երկրաշարժից: 


Էլ ի՞նչ Գյումրի առանց Պոլոզ Մուկուչի...
Գյուրիի ամենահայտնի  ժամացույցը
Մայրաքաղաքում չեմ տեսել, որ կինն աշխատի բենզալցակայանում, մինչդեռ Տաշիրում դա այնքան էլ արտասովոր բան չէ, ինչպես Ալավերդիում` կին-կռունկավարը:


Օձունի եկեղեցին ամենահինն է Լոռիում`  6-րդ դար: Այժմ կեղեցին վերանորոգվում է հենց իրենց` օձունցիների ուժերով, որոնք իրենց քրտինքով վաստակած նույնիսկ  1000 դրամը նվիրաբերում են իրենց եկեղեցու շենացման համար:


 Դուք չե՞ք խաղացել «Գաղտնի ընկեր», դուք պարզապես անիմաստ եք ապրել :)))


Մեր խմբի կոկետուհին :)))



«Լոռեցի» Արմենը :)

Շատ եմ սիրում գյուղացիների տարածության և ժամանակի զգացողությունը. այս կամուրջը գտնելու համար մենք քայլեցինք գրեթե կես ժամ, մինչդեռ ճանապարհ ցույց տվող գյուղացին այնպես ասաց, կարծես այն հարևան տան կողքին էր...


Իմիջայլոց զգուշացրեց. «Հա,  մեկ էլ զգույշ կգնաք, քանդվոււմ է մեկ-մեկ»
 
Այո, այո, իրական սահնակը դեռ մնում է երեխաների սիրելի խաղը ձմռանը:


 Այս երեխայի պահով կարող եմ միայն ասել. «NO COMMENT»!!!