Monday, February 18, 2013

Նախագահական Չընտրություններ

Փետրվարի 19, Հայաստան, Երևան , «Ազատության հրապարակ»
Ընտրություններում պաշտոնական տվյալներով 36 Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր մեծ թվով մարդիկ են հավաքվել «Ազատություն» հրապարակում` իրենց բողոքը հայտնելու նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Ո՞րն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլը,պատրաստվում է դառնալ երկրորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե համոզված է, որ հինգ տարի առաջվա մարտիմեկյան դեպքերը չեն կրկնվի այս անգամ...

Լուսանկարը` Մհեր Սիմոնյանի

Լուսանկարը` Մհեր Սիմոնյանի


Փետրվարի 18, Հայաստան, նախագահական վեցերորդ ընտրություններ...

Նախագահական առաջին ընտրությունը, որի քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարվեց, իսկ մյուս թեկնածուն` Անդրեաս Ղուկասյանը ամբողջ քարոզարշավի, ինչպես նաև ընտրությունների օրը անցկացրեց բողոքի ցույցով` հայտարարելով հացադուլով:
Շատերը դիմում են նաև այնպիսի հուսահատ քայլերի, ինչպիսին է քվեաթերթիկի ուտելը:



 Հաճախ ընտրությունները կարևոր չեն, եթե կա սեր և առիթ` արտահայտելու այն...


Շարունակելով սիրո թեման.... Եկեղեցին ևս իր մասնակցությունն ունեցավ քարոզարշավի և ընտրակաշառքի «արարողությունների» մեջ:) Սիրո տոնի առթիվ` Տրնդեզի օրը, Վանաձորի եկեղեցում զույգերին տալիս էին ինչպես «Խրատի թանգարան» գիրքը, այնպես էլ բաժակ` թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական քարոզարշավի կարգախոսով:




2 comments:

  1. Իմ սերը քեզ, իմ սերը քեզ ձայներ թող տաաա...
    Իմ սերը քեզ, իմ սերը քեզ պռախոդ դառնաաա...
    Իմ շուրթերից, իմ շուրթեից, թող այն հնչի...
    Մեկա 5000ը էդ ինչ փողա, էդ հեչ փող չի

    ReplyDelete