Friday, August 5, 2011

Ամառային հանգստի աբսուրդը

Սևանի ափին
Վերջերս, ինչպես յուրաքանչյուր «իրեն հարգող» հայ, գնացել էի Սևան: Եվ պարզվում է, ոչինչ չի փոխվել. ես կրկին ամաչում էի, որ լողազգեստով եմ:

Բայց ավելի ամաչեցի, երբ լսեցի, թե ինչպես է 4-5տարեկան տղան համոզում մորը, որ գոնե առանց վերնաշապիկի լողա, իսկ մայրը. «Չէ, բալես, կմրսես, մայկով մտիր ջուրը»:

Ոչ, այդ պահին չամաչեցի, որ լողազգեստով եմ, որ այդ երիտասարդ մայրիկը չի պատկերացնում, որ երեխան թաց հագուստով ավելի շուտ կմրսի...

Պարզապես մի պահ տխրեցի...

No comments:

Post a Comment