Այրված թևերով
թիթեռներ են հիմա իմ հոգում, և ես փորձում եմ ափոտել քամին:
Ահա, հիմա, նա արդեն արբած
հպվում է իմ ափին: Ես համոզված եմ, որ նա իմ ձեռքում է, և մատնաճաղը փակվում է, սակայն
ափաբանտը դատարկ է, ես անհամբեր բացում եմ ճաղ դարձած մատներս, իսկ այնտեղ քամին է՝
արբած գինուց կամ իմ ափից:
Կրկին փակում եմ, ափաբանտը կրկին դատարկ է...
Քամին ազատության
մեջ է քամի, բանտարկված քամին մահահոտ թիթեռն է՝ այրված թևերով...
No comments:
Post a Comment