Tuesday, September 17, 2013

Այրված կամուրջների համբարձումը

Սուրիկը եղել է Հայաստանում 30 տարի առաջ, այստեղ սովորել է, այստեղ աշխատել, սակայն երբ ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան (այո, Ռուսաստանը ձգել է հայերին նաև 30 տարի առաջ), նա ստիպված վաճառեց հայրական տունը և գնաց ծնողների մոտ, ամուսնացավ և ամբողջությամբ տրվեց այնտեղի հողին և իր ընտանիքին:
հին ու բարի հարևաններ...


Եկավ և առաջին հերթին ցանկացած վերականգնել այրված կամուրջները անցյալի հետ. գտնել այն տղաներին, որոնք արդեն պապիկ են, այն աղջիկներին, որոնք շրջապատված են իրենց հարսներով...
հյուր սեփական տանը.... 30 տարի հետո

Գտնել իրենց տունը, հանդիպել իր մանկության սարին՝ Մայմեխին, զրուցել ընկերների և հին ծանոթների հետ... այսքանը բավարար էր Սուրիկին՝ լցվելով հայկական արևով ևս մի երեսուն տարի...

Հերթը նրա որդիներինն է. Սուրիկը եկել էր որդու՝ Գրիշայի հետ, ով չգիտի հայերեն, ով առաջին անգամ էր Հայաստանում, ով ասելով՝ մերոնք, նկատի ունի ռուսներին...


Գրիշան ամենաշատը հավանեց հայկական լեռները և Արարատը, ամենաշատը չհավանեց հայ վարորդներին, իսկ նրան զարմացրեցին Հայաստանի ցածր գները (բացի բենզինից):







No comments:

Post a Comment