Sunday, September 8, 2013

Ուրիշինը


-Սա Ձեզ... փողոցի աղմկոտ լռությունը խախտեց մի անծանոթ տղայի ձայնը, ով ինձ մեկնեց վարդը: -Խնդրում եմ, վերցրեք էլի...
Այդ ձայնը, որի մեջ ավելի տխրություն կար, քան շաբաթ երեկոյան խմիչքահոտ զվարթություն, ստիպեց ինձ վերցնել նրան, որ որբի նման ինձ էր նայում... որբ ծաղիկը, որից ցանկանում էին ազատվել, քանի որ այն միայն վատ հուշեր էր արթնացնում, վարդը, որը ամեն անգամ տղային հիշեցնելու էր Նրան, ով չեկավ, ում սպասում էր, իսկ Նա չեկավ... գուցե..
Կներես, վարդ, ես նույնիսկ վախենում եմ շնչել քո շունչը, դու իմը չես, դու նրանն ես, ով այսօր գնալու է տուն առանց ծաղիկի, ով գուցե ասել էր տանը, որ այսօր անպայման կգա ծաղիկով...
կամ գուցե դու նրանն էիր, ով նույնիսկ չգիտի քո գոյության մասին և հիմա տուն է տանում մի մեծ ծաղկեփունջ կարմիր վարդերով...
Կրկին հորինում եմ.. Չեմ ուզում իմանալ քո պատմությունը... դու պարզապես մի փակ գիրք ես, որը կարդալը ես չեմ կարողանա...
Ախր գոնե դեղին չլինեիր...

No comments:

Post a Comment