Պարզապես տեսախցիկը չկարողացավ անտարբեր մնալ երեկոյացող Երևանին..
Այս աղջիկը փոխեց իր եռագույնը այս ջահի հետ... դեռ չգիտեր գլխի գալիքը:
Եվ չզարմանաք, որ արդեն Ծիծեռնակաբերդին մոտենալիս նման մթություն է... պարզապես կազմակերպիչները ավելի լավ բան չէին մտածել, բացի ջահերն ու մոմերը հանգցնել և գցել աղբարկղը...
Դպրոցական տարիների յուրաքանչյուր աշակերտի համար «պատիժ» հանդիսացող «Սամվել» կամ «Խաչագողի հիշատակարան» վեպերի հեղինակը հույսը կորցրել էր, որ երբևէ կունենա երկրորդ վերածնունդ...
Ծաղկազարդ... շատ սիրելի տոն է դարձել, դա վկայում են եկեղեցիների չորսկողմ կուտակված վաճառողները, որոնք պոկռտել են ուռենիների նոր բողբոջած ճյուղերը և վաճառում են մեռած գարունը` ավետել կամ գուժելով գարուն...
Մարդկանց հերթեր եկեղեցիների մոտ, որոնք ցանկանում են ստանալ «օրհնված» պսակներ, վաճառողներ, որոնք տակից տալիս են նույն այդ «օրհնված» ուռենու պսակները... Մարդիկ... որոնք հիշում են. պետք է այրել նախորդ տարվա պսակը, թե չէ հաջողություն չի բերի.. պետք է կախել նորը հին պսակի մեխից, որ դարձել է յուրօրինակ վկա մեռած-ծաղկած ուռենու օրըստօրե մումիականացմանը.. Ծաղկազարդը յուրաքանչյուր եկեղեցու կողքին է... ծաղկասպանները` կուտակված...
Իսկ այս փոքրիկի ափի մեջ այնքան մեծ հավատ կա, որ անշունչ ճյուղը ցանկանում է ապրել` հանուն նրա: Ասֆալտի մեջ նա գտել էր ճեղք և ամուր բռնել ճյուղից...ինչպես տղայի մայրն ամուր բռնում էր իր ձեռքը, քանի դեռ չէր կարողանում քայլել: Բայց ճյուղը չէր կարողանում քայլել, նա ամուր չէր կանգնում իր մի ոտքի վրա...
Տղան նայեց շուրջը և տեսավ հաստաբուն ծառի վերջին շունչ-կոճղը, որի ճաքճքած մարմնից նա հող տեսավ... միտքը կայծակեց. ահա, ահա թե ինչն է այս հսկային պահել կանգուն. հողը... Նա սկսեց կոճղից հող տանել փոքրիկ ճյուղին ոտքի կանգնեցնելու համար...
Անվերջ կտաներ հողը, միայն թե ճյուղը դառնար իր նման` սեփական ոտքի վրա կանգնած: Սակայն հայտնվեցին մեծերը, որոնք ամեն ինչ գիտեն այս աշխարհում և գիտեն, որ ասֆալտի այդ ճեղքի մեջ այդ չորացած ճյուղը երբեք ծառ չի դառնա: Եվ ասացին, ասացին ճշմարտությունը` ցույց տալով իրենց առավելությունը տղայի նկատմամբ, որ նա դեռ փոքր է և ոչինչ չի հասկանում, որ նա դեռ...
Տղան փախավ այդ տեղից, փախավ ինչպես փախչում են, երբ տեսնում են, թե ինչպես են սպանում, իսկ այստեղ սպանվել էր հավատը` նորածիլ, բողբոջած հավատը...
Պարզապես մի օր արթնանալ, նստել գնացք և հասնել Գյումրի, տեսնել հին ու նոր ընկերներին, քայլել Գյումրիի հին ու նոր փողոցներով, ավելի շատ հին, քան թե նոր :) և երեկոյան վերադառնալ նույն գնացքով, գրեթե նույն մարդկանցով լեցուն, բայց կարծես ինչ-որ բան փոխված է...
1988թ. Երկրաշարժի վերքերը երևում են հենց հրապարակում, որտեղ մարզպետարան-քաղաքապետարանի նորակառույց շենքի կողքին Գյումրիի սուրբ Աստվածածին կիսակառույց եկեղեցին է. որը կառուցված է Անիի Մայր տաճարի կրկնօրինակով, և ավերվել է երկրաշարժի ժամանակ:
Կայարանի շենքի առաստաղն ավելի հիշեցնում էր եկեղեցու...
Կիսաքանդ շենքի պատուհաններից «նայում են» նշանավոր հայ արվեստագետները:
Ռուսական եկեղեցին, որին գյումրեցիները կըսեն «ՊԼՊԼԱՆ ԺԱՄ»:
Պլպլանի ներսն ամբողջությամբ նկարազարդարում է գյումրեցի նկարիչը:
«Մայր Հայաստանը» ձեռքին ջահ է պահում, կողքին` Սև Ղուլն է` ամրոցը:
Սա էլ այգին :)
Անուշի և Սարոյի հուշարձանն է.... Սարոն «ժայռի վրայի քարն է», իսկ Անուշը` աղբյուր-կուժը:
Շինարարների պալատը
Ժամացույց, որ ցույց է տալիս հորոսկոպի նշանները:)
Գյումրիի մեջտեղում, կանաչ վագոն-վանդակի մեջ, պառկած է առյուծը...
Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը..
Գուսաններ Ջիվանին և Շերամը
Թատերական հրապարակը, որտեղ հանրահավաքներն են...
Այս թոնրատանն է ծնվել Ավետիք Իսահակյանը...
Շիրազի քրոջ թոռը` Նարինեն, թանգարանների լավագույն գիդն է: «Շիրազին երբ տուն են տվել, ասել է, լավ է` գոնե Վարպետի տան մոտ է, որ իր մոտ գան, կարող է ինձ մոտ էլ մտնեն»:
Աղավնային սեր «աստծո օրհնությամբ»:)
Մեր կորստի և գտածի համար...
Ժամանակի մեքենան :)))
Վերադարձանք տուն, 21-րդ դար.... ափսոս...
Փետրվարի 19, Հայաստան, Երևան , «Ազատության հրապարակ»
Ընտրություններում պաշտոնական տվյալներով 36 Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր մեծ թվով մարդիկ են հավաքվել «Ազատություն» հրապարակում` իրենց բողոքը հայտնելու նախագահական ընտրությունների վերաբերյալ:
Ո՞րն է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի հաջորդ քայլը,պատրաստվում է դառնալ երկրորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե համոզված է, որ հինգ տարի առաջվա մարտիմեկյան դեպքերը չեն կրկնվի այս անգամ...
Լուսանկարը` Մհեր Սիմոնյանի
Լուսանկարը` Մհեր Սիմոնյանի
Փետրվարի 18, Հայաստան, նախագահական վեցերորդ ընտրություններ...
Նախագահական առաջին ընտրությունը, որի քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կատարվեց, իսկ մյուս թեկնածուն` Անդրեաս Ղուկասյանը ամբողջ քարոզարշավի, ինչպես նաև ընտրությունների օրը անցկացրեց բողոքի ցույցով` հայտարարելով հացադուլով:
Շատերը դիմում են նաև այնպիսի հուսահատ քայլերի, ինչպիսին է քվեաթերթիկի ուտելը:
Հաճախ ընտրությունները կարևոր չեն, եթե կա սեր և առիթ` արտահայտելու այն...
Շարունակելով սիրո թեման.... Եկեղեցին ևս իր մասնակցությունն ունեցավ քարոզարշավի և ընտրակաշառքի «արարողությունների» մեջ:) Սիրո տոնի առթիվ` Տրնդեզի օրը, Վանաձորի եկեղեցում զույգերին տալիս էին ինչպես «Խրատի թանգարան» գիրքը, այնպես էլ բաժակ` թեկնածու Սերժ Սարգսյանի ընտրական քարոզարշավի կարգախոսով:
Վառել
խարույկ,
թռնել
կրակի
վրայով...
ախր
այստեղ
քրիստոնեության
հոտ
էլ
չի
գալիս:
Ոչ,
չեմ
կարող
ընդունել,
որ Տրնդեզ
կամ
Տյառընդառաջ
տոն
ինչ-որ կերպ կապված
է
քրիստոնեության
հետ:
Բայց
դա
չի
խանգարում,
որ
այն
համարեմ
հայկական
ամենագեղեցիկ
տոներից,
ավանդույթներից
մեկը:
Այս
տարի
ևս
Սիրահարների
այգում
վառվեց
խարույկը,
որը
իր
շուրջ
հավաքեց
ծանոթ-անծանոթ
մարդկանց: