Wednesday, June 8, 2016

10 բան, որ արժե անել Թուրքիայում

Եվ ուրեմն, այս անգամ ինքնաթիռներն ինձ տարան Թուրքիա: Հա, հա, բարդ էր, բայց սկզբում: Մանավանդ առաջին մարդուն, ով հարցրեց, որտեղից եմ, ասացի, որ Հայաստանից եմ և տեսա նրա «սառած» դեմքը, որի վրա կորավ ժպիտը և այլևս ոչ մի բառ... ինչ խոսք, նույնիսկ մի քիչ վախենալու էր)
Բայց դե դա միայն մի դեպքը, հետո, ինչքան ասում էի, որ Հայաստանից եմ, ուրախանում էի մարդկանց ջերմությունից, որ իրենք ունեն հայ ընկեր, որ իրենք չեն ուզում, որ հայերը մտածեն, թե բոլոր թուրքերը իրենց մասին վատ են մտածում... և այլն :)
Ստամբուլի մարշի ժամանակ տղամարդկանցից մեկը
ծաղիկ նվիրեց այս կնոջը և ինձ:)

Ստամբուլը... մի քաղաք, որտեղ խառնված են Եվրոպան և Ասիան, որտեղ կարելի է տեսնել միայն աչքերը բաց չադրայով կնոջ, որը սելֆի է անում, իսկ նրա կողքին շորտիկով և գունավոր մազերով աղջկա, ով ծխում է:
Ստամբուլը հակասությունները գեղեցիկ համադրող և հենց դրանցով ապրող քաղաք է:


Հա ասեմ, հենց սկզբից.
Աղջիկներ ջան, եթե դուք ցածր ինքնագնահատական ունեք և ուզում եք այն բարձրացնել, ապա Թուրքիան ճիշտ տեղն է: Այստեղ ամեն քայլափոխի տղաները, տղամարդիկ, ինչու չէ պապիկները, մի խոսքով արական սեռի ներկայացուցիչները :), այնպիսի հայացքով կնայեն, և ոչ միայն կնայեն, այլ նաև կոմպլիմենտներով ձեզ կհեղեղեն, որ չեք հասցնի փախչել:

Եվ ուրեմն սկսենք, 10 բան, որ կարելի է անել Ստամբուլում մեկ օրում և ոչ միայն :)

1. Լինել Թուրքիայում գոնե մի քանի ժամ ու չնկատել այնտեղի...  կատուներին, պարզապես անհնար է: Կատուներն այստեղ տեր ու տիրական են:


Իզուր չէ, որ փողոցներում կհանդիպես «զգուշացեք կատուներ» նշանը:


Հակառակ դեպքում մի հայացք, և նրանք արդեն ձեր գրկին են :)

Անգամ հյուրանոցներում զգուշացվում է չսիրել կատուներին, քանի որ նրանց ագրեսիվ պահվածքի համար հյուրանոցը պատասխանատու չէ:



2. Թողնենք այն ավանդական շաուրմա/դոներ/ղարսի խորովածը, որը Թուրիքայում ամեն քայլափոխի կա: Այստեղ պետք է անպայման փորձել բրնձով լցոնած միդիաներ, որոնք նույնն են, ինչ Բաթումիում և Քոբուլեթիում «Ցխելի Սիմինդին»:



Դե որ հասանք Ցխելի սիմինդին, ասեմ, որ Թուրքիայում եգիպտացորենի պակաս չէր զգացվում:


Շատ են բոված շագանակները, որոնք մյուս ուտեստներից թանկ են, բայց շաաատ համով: 


Այ սա արդեն ճաշակի հարց է, ուտել մուգ վարդագույն ջրի մեջ թթու վարունգ:)

Իսկ նռան հյութը պարտադիր փորձելու շարքից է:)


Թուրքիայում կհանդիպեք շատ ծանոթ ուտեստների, որոնցով հպարտանում ենք նաև մենք հայերս:

Լավաշ

Բայց պանրով


Թան և ծիրան.... կամ..... Այրան և կայըսը


Բաստուրմա

3. Հիմա կասեք, թե ինչու է ուտել-խմելուց առանձնացնում թեյը: Ասեմ. թեյախմությունը թուրքական մշակույթի առանձնահատկություններից է: Գրանդ բազարում և ոչ միայն հաճախ կարող էիր տեսնել տղամարդկանց, ովքեր մատուցարանով թեյ էին տանում վաճառողներին:

Իսկ սա իմ առաջին թեյն է, իհարկե ես հետո իմացա, որ վճարել եմ 5 անգամ թանկ, սակայն անընդհատ քայլելուց հետո պատրաստ էի ավելի վճարել, միայն թե հանգիստ նստեի բազմոցին և վայելել էի առանց բռնակի, մի շաքարով տաք ու շաաատ մուգ թեյը:




3.Դե կերանք-խմեցինք, հիմա էլ կերակրենք աղավնիներին: Ստամբուլում կերակրել աղավնիներին զբոսաշրջության օրակարգի կարևոր մաս է կազմում: Այս նկարի միջի տատիկ-պապիկները հենց այդ գործով են. վաճառում են ափսեով կորեկ, որպեսզի անցորդները կերակրեն աղավնիներին:





դե ես էլ անմաս չմնացի)))




4. Ստամբուլի Տաքսիմ հրապարակը ամենառոմանտիկ վայրերից է համարվում, այստեղ գնչուները վաճառում են արհեստական ծաղկեպսակներ: Իսկ Տաքսիմ հրապարակի խորհրդանիը այս կարմիր տրավմայչիկն է, որի ֆոնին նկարվելը պարտադիր է: (հետևի տղան իրեն է նկարում, ոչ թե ինձ))))


5. Կորչել Գրանդ բազարում. նորեկի համար դա այդքան էլ դժվար չէ: Ահռելի արևելյան շուկան իր ամբողջ հմայոքվ, քաղցր-մեղցր վաճառողներով, որոնք ամեն կերպ փորձում են սիրաշահել թե քաղցրավենիքի հյուրասիրությամբ, թե իհարկե թեյի:


համեմունքների աշխարհում
Երբ հասկանում ես, որ շուկայի մեջտեղում ես, ոչ սկիզբն է երևում, ոչ վերջը, ու դու ահավոր հոգնած ես:
կորել եմ)
Իսկ այս հիասքանչ վայրը, ծիտիկների ծլվլոցով և անուշաբույր հոտերով Գրանդ բազարի զուգարանն է, այո, այո:)


5. Կզարմանաք, թե ինչու Ստամբուլի մասին չսկսեցի հենց տեսարժան վայրերից, ինչպիսին  Կապույտ մշզկիթն է լեգենդար Այա Սոֆիան: Գուցե տարօրինակ կհնչի, բայց ես այս հրապարակում չզգացի թուրքական  մթնոլորտը, այդ տարածքը կարծես միայն տուրիստներինը լիներ... Նույնիսկ երբ նամազի ժամն էր, ավելի շատ տուրիստներ էին ապարատներով նկարող, քան աղոթող թուրքեր, որոնք հիմնականում գտնվում էին մզկիթի ներսում:

Կապույտ մզկիթ


Այա  Սոֆիա


6. Դե վերջապես հասնենք նրան, ինչը Ստամբուլը դարձնում է յուրահատուկ՝ քաղաք, որը Ասիայի և Եվրոպայի կամրջին է ապրում: Բոսֆորի նեղուցի կամրջին լինելը, կամ գոնե հեռվի նկարելը պարտադիր է :)

Նման ձկնորսաշատ կամուրջներ Ստամբուլը շատ են:


7. Գոնե մեկ օր  հաջողացրեք լինել ծովափիին, իսկ մի օր էլ հաջողացրեք լինել ծովի մեջ երեկոյան աղջամուղջին և ծովի հետ դիմավորեք գիշերը:



9.Դե եթե հասել եք Անթալիա, այցելեք Եվրոպայի ամենամեծ ակվարիումը, որտեղ ձեր գլխավերևում կլողան շնաձկները:


կամ էլ սառելով կսղղաք ձյունե աշխարհում արևից այրող լողափում լողալուց հետո



10. Այս կետը վերաբերում է բոլոր հայերին, ամեն անգամ, լսելով՝ որտեղից եք հարցը, ասել, որ Հայաստանից եք և դիտեք դիմացի թուրքի ռեակցիան: Այդպես ես գտա ստամբուլցի հայի, որի հետ հասցրեինք հայերեն մի քանի բառ փոխանակել թուրքալեզու միջավայրում:
Եվ երբ արդեն օդանավակայանում մոտեցել է ինձ Երևան բերող մուտքին, թուրք տղան, ստուգելով փաստաթղթերս, ժպտալով հայերեն ասաց. «Բարի ճանապարհ»»: Եվ ի պատասխան լսեց՝ teşekkürler (շնորհակալություն)...

No comments:

Post a Comment