Sunday, June 21, 2015

Սիրիական մանկությունը Հայաստանում

Հիշել բոլոր մանկական խաղերը, այն էլ ոչ միայն հայկական, հիշել հեռախոսը միայն լուսանկարելու համար, փակ աչքերով արկղում շոշափել տարբեր առարկաներ, 15վ. բռնել 5 ձուկ (խեղճ ձկներ), փչելով բրնձի հատիկը հասցնել իր ուզած տեղը, գնդակները վակումի միջոցով տեղափոխել մի տեղից մյուսը, ավազի միջից գտնել երեք կարմիր գնդակները (ես դեղինն էլ գտա)))), էլ չեմ ասում բասկետբոլ, բոուլինգ և այլն, այլն...
Եվ այսքան ուրախության հետ էլ ստանալ միավորներ, որ հետո վայելես սիրիահայների կողմից պատրաստված համեղագույն թխվածքաբլիթները, հմմմմ)))

կարո՞ղ ես 25վ. դասավորել գունավոր գնդակները
 նույն հերթականությամբ, ինչ այս աղջիկը

Բրնձի խեղճ մոլորված հատիկին փչելով տուն հասցնե՞ս

գոնե երեքը դիպչի սևին)

չինական փայտիկներ օգտագործել գիտե՞ս

իրենք էլ չգիտեն)))
 
ի՞նչ կապ ունի տարիքը

այ սա լուրջ է... օղակը զգույշ անցկացնել հոսանքով լարին, որ չդիպչի
չէ, վտանգավոր չէ)

կարողացա՞ք, դե ստացեք թխվածքները

ինքն արդեն ուտում էէէէ
բա, բա, մենք շատ ենք հաղթել)))
Համարյա մոռանում էի ասել, բայց դե հասկացաք, որ այս ամենը կազմակերպել են սիրիահայ համայնքը:

No comments:

Post a Comment