Thursday, June 12, 2014

Դրամահավաքի համար 1500... դրամ... նիսյա..

Վանաձորում վերջին 20 օրում գրեթե բոլոր աշխատող կառույցներում աշխատակիցներից գումար էր հավաքվում Սանկտ-պետերբուրգյան տնակային ավանում բնակվող խիստ կարիքավոր Քալաշյան ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով:

Համաքաղաքային դրամահավաքը կազմակերպել էր Գուգարաց թեմի գլխավորությամբ: «Լոռու մարզ» թերթը տպագրել է բոլոր հիմնարկների և անհատների անունները, ովքեր գումար են տրամադրել:
Դե ցուցակ է ընկել ձեռքդ... ակամա սկսում ես նայել, թե ով ինչքան գումար է նվիրաբերել: 
Եվ ակամա պարզում ես քեզ համար, թե մեր պետական հիմնարկներում աշխատողներն ինչ ՍՊԸ-ներ ունեն, որ կառույցի տնօրենը ով է... և էլի շատ հետաքրքիր մանրամասներ....
Ինչպես պարզվեց, Վանաձորի ամենահարուստ կառույցը քաղաքապետարանն է՝ 758 000 դրամ: Դե քաղաքապետը «Տոյոտայի» գումարը մի տեղ պետք է ծախսի, թե չէ:
Երկրորդ «ամենահարուստ» կառույցը հանրագումարային հանրակրթական դպրոցներն են՝ 475 000դրամ: 
Պարզվեց, որ «ամենաժլատ» կամ «աղքատ» կառույցներն են «Էլկանի» ռեստորանը (6500դրամ) և «Գլորիա» կարի ֆաբրիկան (1500 դրամ): Ի դեպ, «Գլորիա» կարի ֆաբրիկայի տողի դիմաց գրված է  ապառիկ և դեռ ավելին, հեղինակը պարզաբանում է, որ դա  «նիսյան» է: Ոնց որ խանութում նիսյայի ցուցակ է լրացնում, անկախ քեզնից սկսում ես մտածել՝ բա տեսնես՝ ով է տեղը տվել: