Wednesday, June 15, 2011

Եռագույնն ամենուր էր...


Նշենք, որ ըստ 2006 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքը սահմանում է եռագույն դրոշի երեք գույների խորհուրդը։ 
Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար:
Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո:
Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

Հարցում
Շատ քչերը գիտեն, որ այսօր ՀՀ պետական խորհրդանշանների, այսինքն՝ դրոշի, հիմնի և զինանշանի օրն է, որն արդեն նշվում է երկու տարի:

«Կապույտ գույնը երկինքն է, կարմիրը հայերի թափված արյունն է, ծիրանագույնն էլ ծիրանի գույնն է,- նշեց հարցվածներից երիտասարդ մի աղջիկ, սակայն հիշել հերթականությունը այդպես էլ չկարողացավ. «Կարմիր...չէ, ծիրանագույն, կարմիր, կապույտ, կամ հակառակը` կապույտ, կարմիր, ծիրանագույն»:

Դրոշը լավն է, սիրում եմ, բայց հիմնը կարող էր ավելի լավը լինել. օրինակ Ռուսաստանի հիմնն ինձ ավելի է դուր գալիս:

Կարմիր արյան արդյունքով ձեռք բերված կապույտ երկինք-խաղաղություն, իսկ ծիրանագույնն էլ աշխատանքի նշանն է:

Եթե Կոմիտասի հիմնը լիներ, ես շատ ուրախ կլինեի: Բայց, քանի որ այդ ոչ բարենպաստ երաժշտությունն է, ես վատ եմ զգում ինձ:




Կոմպոզիտոր Արթուր  Շահնազարյան.
Հիմնի բառերը հայերեն են, հայերեն պետք է լինի նաև երաժշտությունը: Դա հայկական չէ, եվրոպական, մանկապարտեզի երգ է երևի:

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյան
Մենք պետք է հասկանանք, թե ինչու են մեր նախնիները ստեղծել հենց այս խորհրդանիշները, քանի որ նրանք ունեցել են հստակ պատասխաներ, իսկ մեզ հասել է միայն արդյունքը:

«Կենաց տուն» ՀԿ-ի ներկայացուցիչ Լալա Մնեյան.
Մենք պարզապես հեռացել ենք հայ մշակույթից, լեզվից և չգիտենք անգամ` ինչ գույն է ծիրանագույնը. ծիրանագույնը, ծիրանին ոչ թե ծիրանի գույնն է կամ ոսկեգույնը, այլ մանուշակագույնը: Նրանք, ովքեր կասկածում են, Մատենադարանի ձեռագրերում կամ պարզապես բառարանում կարող են գտնել պատասխանը:

  














No comments:

Post a Comment