Որոշումն ընդունվեց հանկարծակի. 61-ամյա Սուսաննան գնում է Թուրքիա աշխատելու: Տնեցիները դեմ էին, բայց գումարը հարկավոր էր:
Բարեկամի հետ էր գնացել, որը լավ ծանոթություններ ուներ Թուրքիայում: Այդ պատճառով արագ տեղավորվեց աշխատանքի` ամսական 500 դոլար աշխատավարձով: «Կան մարդիկ, որոնք ամիսներով չեն կարողանում հարմար տեղ գտնել աշխատելու.,- ասում է Սուսաննան:
Տասը ամիս է ապրելով Թուրքիայի ամենահայտնի քաղաք Ստամբուլում` Սուսաննան համոզվեց. «Ով Ստամբուլը չի տեսել, շատ բան է կորցրել իր կյանքում»:
Կամուրջ, որը միացնում է Եվրոպան և Ասիան |
Նա ապրել և աշխատել է Ստամբուլի եվրոպական մասի հարուստների թաղամասում` տեղաբնակ հայ ընտանիքում: Մի քանի անգամ անցել է ասիական մասը և, ինչպես շատերը, նշում է, որ երկու մասերի տարբերությունը մեծ էր, ինչպես հենց իրենց` աշխարհամասերի` Ասիայի և Եվրոպայի:
«Հայերը գերադասում են աշխատել թուրքերի մոտ, քան թե այնտեղի հայերի, քանի որ թուրքերն ավելի առատաձեռն են և շռայլ, սակայն ես թուրքի տանը չէի աշխատի»,- ասում է Սուսաննան:
Տեղաբնակ հայերը թուրքերի հանդեպ շատ են ագրեսիվ
Այդ ընտանիքում ամուսինը` Սիմոնը, սառնարանների գործարանի տնօրեն էր, իսկ կինը` Գյուլիզարը` ճարտապետ: Ունեին երկու դուստր` 16-ամյա Սեսիլը և 10-ամյա Սիրեմը, որոնց խնամքով զբաղվում էր Սուսաննան:
Ընդհանրապես տեղաբնակ հայերը թուրքերի հանդեպ շատ ագրեսիվ են, սակայն թուրքերի կողմից նման ագրեսիվություն չկար: «Մի անգամ հյուրեր պետք է գային, հարցրի` հայե՞ր են: Տանտիրուհին ասաց. «Հարկավ հայեր են, այդ շների հետ գործ չունենք»»:
Ամեն հինգշաբթի «Ակոս» թերթն էին կարդում, որը հայերի մասին է: Այն թուրքերեն էր, միայն մեջտեղի մի էջը հայերեն էր: Տանը թուրքերեն էին խոսում միմյանց հետ, իսկ Սուսաննայի հետ` միայն հայերեն: Երբ հայի հետ էին խոսում, բարևն անպայման ասում էին հայերեն, հետո անցնում թուրքերենին:
Այդ ընտանիքը հաճախ էր գալիս Հայաստան: Հայ եկեղեցական պատկերներ էին բերում Հայաստանից, հայ նկարիչների կտավները: Հայաստանից գալուց միշտ բերում էին նկարներ, խմիչք և «Grand Candy», կոնֆետների տուփեր:
Սուսաննան տետր էր պահում, որտեղ գրի էր առնում թուրքերեն բառեր, այնտեղի ճաշատեսակներ: «Ճաշատեսակներում շատ էին համեմունքները, բայց մեր տոլմային չէր հասնի, երբ մենք տոլմա ենք եփում, բույրն ընկնում է տնով մեկ, իսկ իրենց սարքած տոլմայի մեջ կարագ չկար, սոխառած չէին անում և կաղամբով էլ չէին փաթաթում, միայն բանջարեղենի մեջ էին միս փաթաթում»:
Թեև մեծ քաղաք էր, ավտոմեքենաները շատ էին, բայց շատ հանգիստ էր, անաղմուկ: «Փողոցները շատ մաքուր էր, բացի հայկական թաղամասից, որը երևի աղքատ թաղամաս էր, դրա համար էր այդքան կեղտոտ»:
«Բույրում, բույրում»` «համեցեք, համեցեք»
Քափալիս չարշի հայտնի շուկայում ամեն ինչ հնարավոր էր գտնել. |
Քափալիս չարշի հայտնի շուկայում ամեն ինչ հնարավոր էր գտնել. թուրքական փայլփլուն բաները զգացվում էր ամեն տեղ: «Բույրում, բույրում»` «համեցեք, համեցեք» ամեն կողմից:«Սպասարկումը շատ լավն էր, վաճառողը կարող էր մի քանի տասնյակ հագուստ ցույց տար, որ նայեիր, ու եթե ոչ մեկը չհավանայեիր, մեր հայերի նման չէր ասի` եթե չես առնում, ինչի՞ իջեցնել տվեցիր այդքան շորը»:
Իսկ եթե մի խանութում երկար ես մնում և հաստատ որոշել ես գնել տվյալ ապրանքը, սուրճ, թեյ կամ հյութ էին հյուրասիրում ըստ ցանկության:
Սուրճը շատ համեղ էր, ընդհանրապես նման չէր այստեղի սուրճերին: Երևում էր, որ մենք սուրճ է, ոչ թե մեր մոտի նման ինչ ձեռքն է ընկնում խառնում են: Բայց թուրքերն ավելի շատ խմում էին թեյ իրենց ավանդական փոքր բաժակներով օրվա մեջ մի քանի տասնյակ անգամ:
Առևտրում չէին խաբում, բայց գողությունը շատ էր տարածված. մեքենայով կարող էին մոտենալ և քաշելով կանանց պայուսակը տանել:
Հայերը փողոցներում շատ են պատահում, բայց բոլորն էլ թուրքերեն են խոսում միմյանց հետ: Մի անգամ տրամվայում մի թուրք մոտեցավ և ռուսերեն հարցրեց` հա՞յ եք: Սուսաննա շատ զարմացավ և հարցրեց, թե ինչպե՞ս նա կարողացավ հասկանալ: «Ձեր ականջօղներից: Իմ խանութ հաճախ են գալիս հայեր, և բոլորն էլ ունեն նմանատիպ հայկական ականջօղներ»:
Երբ ընտանիքն իմացավ, որ Սուսաննան պետք է հետ գա, շատ նեղացավ. «10-ամյա Սիրեմը գրկել էր ինձ, ասում էր` ինչո՞ւ ես գնում, ասում եմ` թոռնիկիս եմ կարոտել, ասում է` այստեղ ես քո թոռնիկը կըլլամ, մի երթա»:
Ու վերջ? Շարունակություն չկա? Էլի եմ ուզուուում...
ReplyDeleteՍիրելի JK, ես էլ եմ համամիտ, որ այսքանը շաաաատ քիչ է, այնպես որ հնարավորության դեպքում խոստանում եմ ավելի մանրամասն նյութ պատրաստել հենց Թուրքիայից
ReplyDelete