Friday, June 10, 2011

Երեք ճշմարտություն Հայաստանի մասին


Օկտայ Շանլի-Oktay Şanlı
 Երեք հարց Հայաստան եկած մի թուրք տղայի` Օկտայ Շանլիին.

-Ի՞նչը քեզ ամենաշատը դուր եկավ Հայաստանում:
-Ժողովրդի վերաբերմունքը: Մարդիկ շատ բարեհամբույր են և սիրալիր մեր հանդեպ:
-Ի՞նչը ամենաշատը դուր չեկավ Հայաստանում:
-Ռեստորան էինք գնացել, հայկական երաժշտությունն էինք ուզում, միայն ռուսական էին դնում: Մեր խմբում թե հայեր կային, թե թուրքեր, և սկսեցինք երգել թե հայերեն, թե թուրքերեն: Իսկ երբ թուրքահայ գրող Մկրտիչ Մարկոսյանը ցանկացավ երգել, ռեստորանի երգիչները բարձր երաժշտություն միացրեցին և չթողեցին, որ նա երգի: Մենք էլ բոլորով վիրավորված դուրս եկանք:
-Ի՞նչը քեզ ամենաշատը զարմացրեց:
-Հայերն անընդհատ ասում են` մեր Անին, և ես մտածում էի, թե երկու Անի քաղաք կա` մեկը մեզ մոտ, մեկը` Հայաստանում: Երբ այստեղ գնացինք Անին տեսնելու, ես հասկացա, որ ձեր Անին մեր Անին է: Ու հենց այնտեղ` սահմանի վրա, ցանկանում էի գոռալով դիմել սահմանապահներին, որ հետ տան ձեզ Անին

No comments:

Post a Comment