Հիտլերի մայրը ցանկացել է աբորտ անել, սակայն բժիշկը համոզել է հակառակում:
***
Չինգիզ Խանը մահացել է սեքսի ժամանակ:
***
Լեոնարդո դա Վինչին Մոնա Լիզայի շուրթերը նկարել է 12 տարում:
***
Մարդիկ ծախսում են իրենց կյանքի երկու շաբաթը կանաչ լույս սպասելիս:
***
Բաց աչքերով փռշտալ հնարավոր չէ:
***
Ալֆրեդ Նոբելը չէր ցանկանում, որ իր անունը
հիշվի որպես ռումբն ստեղծող, այդ իսկ պատճառով կտակեց իր ամբողջ ունեցվածքը Նոբելյան մրցանակի համար: Մրցանակը
տրվում է հետևյալ ոլորտներին` ֆիզիկա, քիմիա, գրականություն,
բժշկություն և խաղաղություն: Մաթեմատիկոսներին բախտ չի վիճակվել արժանանալ այս պատվավոր մրցանակին,
քանի որ Նոբելի կնոջը սիրեկանը մաթեմատիկոս է եղել, և Նոբելն իր կտակում խստիվ արգելել
է այդ ոլորտի մասնագետներին մրցանակ տալ:
![]() |
«Սև այրի» սարդի էգ և արու |
***
«Սև այրի» տեսակի սարդերն իզուր չեն ստացել այս անվանումը. բանն այն է, որ բեղմնավորումից հետո էգ սարդը պարզապես ուտում է արուին, քանի որ վերջինս այլևս ոչինչի համար պիտանի չէ:))
***
Պարզվում է՝ եթե գտնենք մի մեքենա, որի խելքին փչի ուղղահայաց շարժվել դեպի երկինք, ապա մոտ մեկ ժամից մենք կհայտնվենք տիեզերքում:
***
Ամենավտանգավոր կենդանին համարվում է մեր բոլորի տներում հաճախակի հյուր ճանճը, քանի որ բացի մեր տներից, նրա սիրելի վայրն է աղբանոցը, և ճանճն ակամա դառնում է բազմաթիվ հիվանդությունների տարածող:
***
Նիլս Բորը պայտ էր կպցրել դռան
վերևը:
-Միթե դու հավատում ես, որ այն
կօգնի,- հարցնում է նրան ընկերը:
-Ոչ, դա նախապաշարմունք է: Բայց
ասում են, որ այն հաջողություն է բերում նույնիսկ նրանց, ովքեր չեն հավատում:
***
Աշխարհում տղամարդու ամենատարածված անունը
Մուհամեդն է, իսկ կնոջինը՝ Աննա:
***
Բաց գույնի աչքերն ավելի վատ
են տեսում, քան մուգ գույնի:
***
Էլեկտրական աթոռը հայտնագործել
է ատամնաբույժը:
***
Հին Հայաստանի շուկաներում գորգերը գցել են կենդանիների և մարդկանց ոտքերի տակ: Հուն-հռոմեացի վաճառականները, տեսնելով դա, բամբասել են, թե հայերը գորգի արժեքը չգիտեն: Մինչդեռ որքան շատ է գորգը տրորվում, այնքան պայծառանում է որդան կարմիրը:
Հին Հայաստանի շուկաներում գորգերը գցել են կենդանիների և մարդկանց ոտքերի տակ: Հուն-հռոմեացի վաճառականները, տեսնելով դա, բամբասել են, թե հայերը գորգի արժեքը չգիտեն: Մինչդեռ որքան շատ է գորգը տրորվում, այնքան պայծառանում է որդան կարմիրը:
***
Նույնիսկ ամենաարդար մարդուն սկսիր պարզապես ամսական 5000 դրամ տալ մեկ տարի շարունակ: Եվ մի օր էլ դադարեցրու: Գիտեք՝ ինչ կլինի... Նա զայրացած կգա քեզ մոտ, կանիծի քեզ, կանվանի անարդացի քայլ քո կողմից, անգամ կսպառնա... կյանքի օրենքն է:
Զորի Բալայան
***
Ճակատագրի ծաղրն է, որ աշխարհը չի ճանաչում մարդկությանը ծաղիկ հիվանդությունից փրկած Ջեներին, բայց զորավարներին, որոնք ոչնչացնում են միլիոնավոր մարդկանց, ճանաչում է և հիշում: Զորի Բալայան
***
Լենկ Թեմուրը մանուկ հասակում արածացրել է հոր ոչխարների հոտը: Մի անգամ ոչխարների հետ տուն է բերել նապաստակ: Նապաստակն ինչքան փախչում էր, Թեմուրը վազելով հետ էր բերում: Այդ տեսավ հայրը՝ Թարագայը: Եվ որդու մեջ տեսնելով գահի ապագա տիրակալ, մի գիշեր ոտքի ջլերը կտրեց: Դրա համար
Լենկ Թեմուր նշանակում է «երկաթյա կաղ»:
***
Ճապոնացիները կարևոր փաստաթղթերը պատում են մետաղով, որը անհնարին է դարձնում դրանք պատճենահանել:
***
1980թ. Վլադիմիր Վիսոցկին գրանցվեց գինեսի ռեկորդների գրքում՝ թաղման ամենաերկար թափորի պատճառով:
***
Հին Չինական «Детектор лжи»
Սարսափի, հուզմունքի ժամանակ մարդու մոտ դադարում է թքարտադրությունը: Դա գիտեին հին Չինաստանում, որտեղ սովորություն էր հանցագործության մեջ կասկածվող անձին դատի ժամանակ չոր բրինձ տալը, որը առանց թքի հնարավոր չէ կուլ տալը:
***
Հին Հռոմում լիմոնը համարվել է թունավոր միրգ, և մտել է մահացու ուտելիքների ցանկում:
***
Ճարպ, երշիկի կտոր, դանակ, բժշկական ձեռնոց, ածելի... պատկերացրեք, որ բոլոր այս առարկաները կատարել են նույն ֆունկցիան!!!

***
Առաջին զուգարանները կառուցվել են Հնդկաստանում: Սակայն հետաքրքրական է այն փաստը, որ սանհանգույցների ամենամեծ խնդիր ունեցող երկիրը հենց Հնդկաստանն է:
***
***
Իրականում Մոխրոտիկի կոշիկը եղել է մորթե, բայց Շառլ Պերոյի ժամանակ մորթի բառը շատ նման է եղել բյուրեղյա բառին, այդ իսկ պատճառով Մոխրոտի հայտնի կոշիկը դարձել է բյուրեղապակե:
***
Ձուկը համարվում է քրիստոնեության խորհրդանիշը, բայց քչերը գիտեն, թե ինչու:
Iesous Christo Theou Uios Soter- Հիսուս Քրիստոս, Աստծո որդի, Փրկիչ
Այս բառերի առաջին տառերով կազմվում է ichthus- որը հունարեն նշանակում է ՁՈՒԿ:
***
Երկրագնդի արագությունը Արեգակի շուրջը պտտվելիս կազմում է 29,765կմ/վ:
***
Ջրային ժամացույցները հին հույները կոչել են կլեպսիդրա, որը նշանակում է գողացված ջուր:
***
Քիթը մարդու միակ օրգանն է, որ աճում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում:
***
Հին հավատացյալ քրիստոնյաները իրենց տները կառուցում էին առանց մեխի (Հիսուսի խաչելիության պատճառով):
***
Չինաստանի քարտեզներում Ատլանտյան օվկիանոսն է կիսվում՝ ի տարբերություն մեզ սովոր քարտեզներին, որտեղ կիսվում է Խաղաղ օվկիանոսը:
***
Պլուտոնը հայտնաբերվել է 1930թ. և մինչև օրս դեռ մի պտույտ չի կատարել Արեգակի շուրջ: Նա ունի իրենից ընդամենը 3 անգամ փոքր արբանյակ, այդ պատճառով նրան կոչում են «Երկակի մոլորակ»:
***
Ճապոնական դպրոցներում սովորեցնում են գրել երկու ձեռքով:
***
Երբ մարդը կարմրում է, կարմրում է նաև նրա ստամոքսը:
***
Ինչքան շատ ենք բողոքում տան փոշուց. պարզվում է, փոշու 70%-ը մարդու չորացած մաշկն է:
***
Բուդդայականության կենտրոն-քաղաքն է Լհասան: