
Սակայն դա չի բացատրում «Կոլոմբո» ամերիկյան հեռուստասերիալը, որտեղ հենց առաջին րոպեներին պարզ է դառնում, թե ով է մարդասպանը:
Պարզվում է, որ «մեղավորը» շիլաչ, ճմռթված անձրևանոցով և շուրթերից անպակաս սիգարով լեյտենանտ Պիտեր Ֆալկը, որը «միամիտ» հայացքով մտերմանում է հանցագործին, նրան դուրս բերում համբերությունից իր «պարզ ու միամիտ» հարցերով: Ամեն անգամ երբ Կոլոմբոն արդեն հեռանում է նրանից, հանցագործը թեթևացած շունչ է քաշում, բայց մի քանի վայրկանից հայտնվում է Կոլոմբոն. «Եվս մի բան, սըր»:

«Երբ մոտենում են փողոցում, ես հանդիսավոր հանում եմ ատամներիս պրոթեզը, հետո արհեստական աչքս և փորձ եմ անում հանել նաև ոտքս... այդ ժամանակ սարսափահար հեռանում են»,- ծիծաղելով պատմում է Ֆալկը:
Ցավոք, մի քանի օր առաջ 83-ամյա դերասանը մահացել է` իր հետ տանելով լեյտենանտ Կոլոմբոյի անկրկնելի կերպարը:
No comments:
Post a Comment