
Շուկայում գները շատ անկայուն են. որոշվում են օրվա ընթացքում. գյուղացիները գնի որոշման հարցում մեղադրում են վերավաճառողներին, իսկ վերավաճառողները` գյուղացիներին:
Ծովինար Հովհաննիսյանը գալիս է այստեղ Արտաշատից: Հիմնականում նա կարողանում է հենց առավոտյան վաճառել ամբողջ ապրանքը և վերադառնալ, սակայն այսօր բալն ու պոմիդորը մնացել են, և նա ստիպված մնացել է, որ վաճառի: Երկուսի գները գրեթե նույնն են` 300-400 դրամ:
Ծովինարը դժգոհ է վերավաճառողներից. «Օր է լինում` լավ է. 300 դրամով են վերցնում, օր է լինում` 250 դրամով են վերցնում»:

Վաճառողներից Անդրանիկ Հայրապետյանը Վերին Աղբաշից և նրա հարակից գյուղերից միրգ ու բանջարեղեն է բերում:
«Ֆուռերն արդեն կանգնած սպասում են, որ ծիրանը տանեն Ռուսաստան: Խառը ծիրանը 2 դոլարով են տանում, իսկ ընտրովին` 3.5-4 դոլարով,- իր մտավախությունն է հայտնում Անդրանիկը,- Ինչքան լավ ապրանք կա, տանելու են, ինչքան աղբ կա, մնում է տեղի շուկայում»:
Գնորդ Ժենյա Մարգարյանը նշեց, որ թեև բալը շուկայում շատ է, սակայն գինը չի նվազում` 400-500 դրամ. «Թութն էլ է թանկ, փողոցներում թափվում է ոտքի տակ, իսկ գինը շատ բարձր է: Մրգերից ամենաէժանը վարունգն է` 100-150դրամ»,- ծիծաղում է Ժենյան:
Իսկապես խնդիր ես բարձրացնում, ապրես...
ReplyDelete