Wednesday, June 1, 2011

Եթե կախարդական փայտիկ ունենայի...


«Սաղ տիեզերքը իմս լիներ»,-պաղպաղակ ուտելով ասում է փոքրիկ Գարիկը հարցին, թե ինչ կցանկանար, եթե կախարդական փայտիկ ունենար:
Էլինան երազում է պարող դառնալ, իսկ նրա քույր 7-ամյա Միլենան ամաչելով ասաց. «Ուզում եմ թռչել»:
8-ամյա Ամիլեն մեծի նման պատասխանեց. «Չար մարդկանց բարի դարձնեի, որ մեր երկիրը ամենալավը լինի, և մարդիկ երբեք չչարանան»:
Կատրինը և Դավիթը, իրենց ձեռքին պատկերացնելով կախարդական փայտիկը, սկսեցին «կախարդել»: «Հաղթեմ, լավ կարատեիստ դառնամ»,-ասաց Դավիթը:
Փոքրիկ Կատրինը մի քանի անգամ ասաց` ես կուզեի..., ապա շփոթվեց. «Չգիտեմ` ինչ ասեմ»: Բայց հետո որոշեց. «Ուզում եմ շատ փուչիկներ ունենալ»:
 Կատրինի և Դավիթի հետևում կանգնած 8-ամյա Տիգրանը դասը լավ սովորած աշակերտի պես ձեռք բարձրացրեց. «Կուզեմ ամենաուժեղ ֆուտբոլիստը դառնալ»:
6-ամյա Վիկան կուզենար ձի ունենալ, ինչը շատ զարմացրեց նրա ուղեկից տատիկին:
9-ամյա Սեդան էլ երազում է, «Կուզեմ հարսի շոր ունենալ»: 12 տարեկան Լյուբիկը աշխարհին խաղաղություն մաղթեց, իսկ նրա քույրիկը` 10-ամյա Ռոզան, ցանկացավ շատ խաղահրապարակներ կառուցել երեխաների համար:
«Բոլորին կսպանեմ»,- նեղացած ասաց 5-ամյա Մհերը` փուչիկը ձեռքին:
Մազերը հարդարելով, լավ տեղավորվելով նստարանին` 8-ամյա Տաթևիկը սկսեց կախարդել. «Կկախարդեի, որ մի հետաքրքիր այգի լիներ, ու մարդկանց կբաժանեի պաղպաղակներ»:

1 comment:

  1. Manepapyan: Եթե Կախարդական Փայտիկ Ունենայի... >>>>> Download Now

    >>>>> Download Full

    Manepapyan: Եթե Կախարդական Փայտիկ Ունենայի... >>>>> Download LINK

    >>>>> Download Now

    Manepapyan: Եթե Կախարդական Փայտիկ Ունենայի... >>>>> Download Full

    >>>>> Download LINK

    ReplyDelete