Showing posts with label երեխա. Show all posts
Showing posts with label երեխա. Show all posts
Wednesday, June 1, 2016
Wednesday, June 1, 2011
Եթե կախարդական փայտիկ ունենայի...
«Սաղ տիեզերքը իմս լիներ»,-պաղպաղակ ուտելով ասում է փոքրիկ Գարիկը հարցին, թե ինչ կցանկանար, եթե կախարդական փայտիկ ունենար:
Էլինան երազում է պարող դառնալ, իսկ նրա քույր 7-ամյա Միլենան ամաչելով ասաց. «Ուզում եմ թռչել»:
8-ամյա Ամիլեն մեծի նման պատասխանեց. «Չար մարդկանց բարի դարձնեի, որ մեր երկիրը ամենալավը լինի, և մարդիկ երբեք չչարանան»:
Կատրինը և Դավիթը, իրենց ձեռքին պատկերացնելով կախարդական փայտիկը, սկսեցին «կախարդել»: «Հաղթեմ, լավ կարատեիստ դառնամ»,-ասաց Դավիթը:
Փոքրիկ Կատրինը մի քանի անգամ ասաց` ես կուզեի..., ապա շփոթվեց. «Չգիտեմ` ինչ ասեմ»: Բայց հետո որոշեց. «Ուզում եմ շատ փուչիկներ ունենալ»:
Կատրինի և Դավիթի հետևում կանգնած 8-ամյա Տիգրանը դասը լավ սովորած աշակերտի պես ձեռք բարձրացրեց. «Կուզեմ ամենաուժեղ ֆուտբոլիստը դառնալ»:
6-ամյա Վիկան կուզենար ձի ունենալ, ինչը շատ զարմացրեց նրա ուղեկից տատիկին:
«Բոլորին կսպանեմ»,- նեղացած ասաց 5-ամյա Մհերը` փուչիկը ձեռքին:
Մազերը հարդարելով, լավ տեղավորվելով նստարանին` 8-ամյա Տաթևիկը սկսեց կախարդել. «Կկախարդեի, որ մի հետաքրքիր այգի լիներ, ու մարդկանց կբաժանեի պաղպաղակներ»:
Subscribe to:
Posts (Atom)