![]() |
Երևանի Կենտրոնի ՔԱԿԳ-ի սանհանգույցում լավ օրերից մնացած շամպայնի շիշն է |
Որևէ տեղեկանք ստանալու համար քաղաքացիները ստիպված են ժամերով սպասել ՔԱԿԳ տարածքային բաժիններում, Էլեկտրոնային ընդհանուր բազայի բացակայության պատճառով աշխատակիցները տեղեկություն գտնելու համար դեռ ստիպված են օգտվել տարիների ընթացքում կուտակված հաստափոր մատյաններից:
Խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Քաղաքացիների կյանքի կարևոր իրադարձություններն արձանագրող ՔԱԿԳ տարածքային բաժինների շենքային պայմանները հիմնականում անմխիթար են: Երևանի Կենտրոն համայնքի ՔԱԿԳ-ի շենքը երևում է դեռ հեռվից իր անշուք տեսքով: Ներքին հարդարանքը ոչնչով չի զիջում արտաքինին: Խորհրդային շունչը պահպանվում է ամենուրեք. սեղաններին դրված են հաստափոր մատյաններ, պատին` Խորհրդային Հայաստանի քանդակված գերբ: Իսկ սանհանգույցն ընդհանրապես չի աշխատում:
«Ցավոք, դրա համար քիչ բան է արվում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, բայց այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել և ներկայացվել են նախարարություն»,- հայտնեց Արգամ Ստեփանյանը` առկա խնդիրների ցուցակը եզրափակելով աշխատակիցների ցածր աշխատավարձով, որն այս տարի դեռ չեն ստացել:
Ամուսնության գրանցումը 7 օրում
![]() |
Արգամ Ստեփանյան |
Հայաստանում զույգերն իրենց ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԱԿԳ) տարածքային բաժիններում կամ զագսում արձանագրելու մասին հիշում են միայն անհրաժեշտության դեպքում: Պատճառներից մեկն էլ այն է, որ գործող օրենսդրության համաձայն` դիմումը ներկայացնելուց հետո նրանք ստիպված են սպասել 1-3 ամիս:
«Սա օրենսդրական խնդիր է, և արդեն քայլեր են կատարվել: Ամենայն հավանականությամբ, այս տարի կընդունվի օրենք, որը թույլ կտա ամուսնությունը ձևակերպել յոթ աշխատանքային օրում»,- հայտնեց Արգամ Ստեփանյանը:
Վերջին տարիներին ամուսնական պայմանագրեր
ընդհանրապես չեն կնքվել
Իրենց ամուսնությունը վկայականով ամրագրելուց որոշ զույգեր խուսափում են, էլ ուր մնաց մտածեն ամուսնական պայմանագրերի մասին: Ինչպես նշում է Արգամ Ստեփանյանը, ամուսնական պայմանագրեր հիմնականում կնքում են օտարերկրացիների հետ իրենց կյանքը կապողները:
No comments:
Post a Comment