Ամբողջ ընտանիքը շոկի մեջ էր, երբ իմացան, որ միանգամից երեքով է համալրվելու ընտանիքը. հազարից մեկի մոտ է հղիությունը մինչև վերջ ձգվում, և երեքն էլ նորմալ, առողջ
ծնվում են:
Այս ընտանիքում զույգ երեխաների ծնվելը զարմանալի չէ. «Ես
զույգի թայ եմ, սակայն չէի մտածում, որ եռյակ թոռներ կունենամ: Հիմա շատ ուրախ եմ.
չէի պատկերացնում, որ կարող եմ մեծ թոռիցս շատ սիրեմ աղջիկներին»,- ոգևորությամբ ասում
է Անուշի սկեսուր տիկին Մանուշը:
Ծննդաբերությունը եղել է Երևանում, քանի որ սովորաբար եռյակները
փոքր քաշով են ծնվում, և ծնվելուց անմիջապես հետո անհրաժեշտ է համապատասխան օգնություն:
«Կեսարյան հատում էր, բայց ես ամբողջ ընթացքում գիտակցության մեջ էի. միակ միտքն այն
էր, որ առողջ լինեն»,- հիշում է Անուշը:
Երեք քույրիկներն ունեն մեծ եղբայր՝ 3-ամյա Վահագնը, ում
համար ևս զարմանք էր միանգամից երեք փոքր երեխա տեսնել իրենց տանը: «Վահագնն անընդհատ ուշադրություն
է պահանջում, դրա համար ուզում է նմանվել աղջիկներին: Սիրում է երեխաներին, բայց դե
միաժամանակ շատ խանդում»,- ասում է 4 երեխաների մայրիկը:
No comments:
Post a Comment