Showing posts with label երեխաներ. Show all posts
Showing posts with label երեխաներ. Show all posts
Monday, June 1, 2015
Sunday, June 1, 2014
Wednesday, March 12, 2014
Մոռացված մանկություն
Երեխաներ, որոնց ամենօրյա խաղալիքը համակարգիչ չէ, երեխաներ, որոնք ուրախանում են, երբ գտնում են չուգունե մի տաշտ կամ մեծ արկղ և դարձնում սուպեր ավտոմեքենա, երեխաներ, որոնք կարողանում են գտնել իրենց համար զբաղմունք և գրեթե միշտ ժպտում են, երեխաներ, որոնք տնակային խոնավ պայմանների ապրելով դպրոցի փոխարեն հաճախում են հիվանդանոց...Friday, March 7, 2014
Եռապատկված ուրախություն և եռապատկված խնդիրներ
Ամբողջ ընտանիքը շոկի մեջ էր, երբ իմացան, որ միանգամից երեքով է համալրվելու ընտանիքը. հազարից մեկի մոտ է հղիությունը մինչև վերջ ձգվում, և երեքն էլ նորմալ, առողջ
ծնվում են:
Այս ընտանիքում զույգ երեխաների ծնվելը զարմանալի չէ. «Ես
զույգի թայ եմ, սակայն չէի մտածում, որ եռյակ թոռներ կունենամ: Հիմա շատ ուրախ եմ.
չէի պատկերացնում, որ կարող եմ մեծ թոռիցս շատ սիրեմ աղջիկներին»,- ոգևորությամբ ասում
է Անուշի սկեսուր տիկին Մանուշը:
Ծննդաբերությունը եղել է Երևանում, քանի որ սովորաբար եռյակները
փոքր քաշով են ծնվում, և ծնվելուց անմիջապես հետո անհրաժեշտ է համապատասխան օգնություն:
«Կեսարյան հատում էր, բայց ես ամբողջ ընթացքում գիտակցության մեջ էի. միակ միտքն այն
էր, որ առողջ լինեն»,- հիշում է Անուշը:
Երեք քույրիկներն ունեն մեծ եղբայր՝ 3-ամյա Վահագնը, ում
համար ևս զարմանք էր միանգամից երեք փոքր երեխա տեսնել իրենց տանը: «Վահագնն անընդհատ ուշադրություն
է պահանջում, դրա համար ուզում է նմանվել աղջիկներին: Սիրում է երեխաներին, բայց դե
միաժամանակ շատ խանդում»,- ասում է 4 երեխաների մայրիկը:
Sunday, June 3, 2012
Լավագույնը երեխաներին
«Հզոր չիպսեր, հզոր տղաներ», «Օգնեք մեր երեխաներին»... Այս բացականչություններով հունիսի 3-ին Երևանի «Հաղթանակ» զբոսայգում հայ էստրադայի աստղերը կանչում էին պոտենցյալ հաճախորդներին:
Նրանք մասնակցում էին «Լավագույնը երեխաներին»
բարեգործական
ակցիային:
Subscribe to:
Posts (Atom)
