Կներես, ուշացա…Դա կապ չունի, որ ես ուշացել եմ ընդամենը մի րոպե, չէ՞ որ դու սպասել ես ինձ այդքա՜ն երկար, իսկ ես սպասել եմ քեզ մի ամբողջ օր: Չէ, ոչինչ չասացի, ես ուղղակի հիշեցի, որ կարոտել եմ քո աչքերը… Դե պատմիր, ի՞նչ էիր մտածում, ո՞ւմ մասին էիր մտածում: Այս վարդն ի՞նձ…Որքա՜ն եմ սիրում քո ժպիտը: Գիտե՞ս, մորս ասացի, որ այսօր տուն եմ գալու վարդով և անպայման դեղին վարդով… Ա՜խ, որքան եմ սիրում քո աչքերը, երբ նրանք ժպտում են. կարծես հուլիսյան տաք երկինքը իջել է ներքև ու ցանկանալով գտնել ապահով տեղ` թաքնվել է քո թարթիչների սև ու անմատչելի պարիսպների ետևում:
Գիտե՞ս` ինչու ուշացա. մի գիրք էի կարդում, այնտեղ գրված էր, որ երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են: Կարդացի ու միանգամից մտածեցի. ուրեմն դու ինձ հասկանում ես, չէ՞ որ ես ամենաերջանիկն եմ հիմա:
Այսօր ի՜նչ լավ եղանակ է: Դե, մի ամպիր, գիտեմ, որ չես սիրում անձրև, դու սիրում ես քո աչքերի եղանակը… Արի՛ թափառենք փողոցներով, այսօր երկինքը միայն քո աչքերում է, իսկ ամպերը կարոտել են նրան, տես` ինչպես են արտասվում նրա կարոտից, թող մի քիչ կարոտն առնեն: Նրանք չգիտեն, որ երկինքը միայն իմն է, և ոչ մեկին չեմ տա: Գիտե՞ս, ինձ հաճախ թվում է, որ աչքերն եմ միայն սիրում…Երկինք, դու նաև զարմանո՞ւմ ես…
Հասկացա, դու չես կարող այսօր երկար մնալ. ես դեռ հիշում եմ. որ դու չես սիրում այսպիսի եղանակ, դե ուրեմն հաջողություն: Գիտեմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն տեղում: Խոստանում եմ վաղը գիրք չկարդալ և չուշանալ…Ո՛չ, պետք չէ ինձ ճանապարհել այսօր, ես ուզում եմ քայլել մենակ և մտածել իմ երկնքի մասին…
Աղջիկը վեր կացավ թաց նստարանից, որտեղ արդեն մի ժամ նստած էր և շարժվեց դեպի ծաղկավաճառի կրպակը…

No comments:
Post a Comment