|
Հայաստան-Արցախ սահմանին |
Ցավոք, երևի շատ քչերն են տեսել «Trip to Karabakh» ֆիլմը, բայց կարելի է ասել, որ մեզ սպասում էին գրեթե նույն արկածները, ինչը այդ ֆիլմում:
Այսքանը ֆիլմի մասին, հիմա ավելի մանրամասն ճամփորդության մասին...
|
Շուշին |
Ուրեմն խմբի գնալու հիմնական նպատակն էր կարգի բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշներից մեկը՝ «Մենք ենք, մեր սարերը» կամ որ նույնն է Տատիկ-Պապիկի արձանը:
Սակայն, քանի որ Ստեփանակերտի բնակչությունը՝ հանձինս քաղաքապետի (ի դեպ նոր), «նամըսով» մարդիկ են, չթույլատրեցին, որ ինչ-որ Երևանից ինչ-որ երիտասարդներ գան-հասնեն Ստեփանակերտ, որ մաքրեն իրենց արձանը:
Եվ մինչ ԱԺ նախագահի (արդեն Հայաստանի) տրամադրած միկրոավտոբուսները շարժվում էին դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Տատիկ-Պապիկի արձանը փայլեցվում էր ամբողջ եռանդով:
Բայց դե քսանից ավել երիտասարդներ, որոնք հասել էին Լեռնային Ղարաբաղ, չէին կարող ձեռքերը ծալած նստել, պետք էր անպայման լողացնել մեկին (նույնիսկ երկուսին), բայց անպայման որ Տատիկ-Պապիկ լինեն, և ընդհանրապես պարտադիր չէ արձան բառի առկայությունը:
Բարեբախտաբար կամ դժբախտաբար Տատիկ-Պապիկ (կարգին) չգտնելուց հետո որոշվեց մաքրել ինչ-որ եկեղեցու շրջակայք: Ի՜նչն է շատ... կեղտոտ եկեղեցիները: Եվ գտնվեց. Տիգրանակերտի Վանքասար եկեղեցին:
Այցելելով Տատիկ-Պապիկի արձանին, ներկա լինելով հարսանիքի՝ զգացինք, որ հասունանում է հաջորդ այցը այստեղ. անհրաժեշտ են աստիճաններ դեպի Տատիկ-Պապիկը: Բայց դե բերեք շատ առաջ չանցնենք...
|
Մինարեթի գլխին |
|
Մահվան օծումը:))) |
|
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին |
|
Տիգրանակերտի ամրոցը |
|
Անանուն, բայց մաքուր եկեղեցին |
|
Արդեն մաքուր տատիկ-պապիկը |
Lavn er:)))
ReplyDeletemejners ba blogger chkar ?
ReplyDeleteArmen
Լավ փնտրող չկար:)))
ReplyDeleteվաաաաաաայ փաստորեն իժես էլ կամ ֆոտոշարքում- ես ու անբաժան մինարեթս:)))
ReplyDeleteվայ ես էլ կամ ստեղ... :D
ReplyDelete