Շուշիի սբ. Ղազանչեցոց եկեղեցին այն յուրահատուկներից է Հայաստանում, որ կառուցված է ճերմակ քարից: Սակայն դա միակ առավելությունը չէ. այն ունի նաև մեկ այլ առանձնահատկություն:
Եկեղեցու նկուղային հարկում կա մի վայր, որտեղ մարդ խոսելիս կարողանում է լսել իր ձայնը: «Այս վայրը ստեղծվել է մեղքերի խոստովանության համար, որ ցանկացած մարդ կարողանա խոստովանել իր մեղքերը առանձին»,- պատմում է Սամվել սարկավագը:
Թեև այդ սովորույթն այլևս չկա, սակայն բոլոր այցելուները դուրս են գալիս նկուղից մտամոլոր և կարծես պատասխան գտած...
Աղոթք առ Աստված |
No comments:
Post a Comment