Monday, January 30, 2012

Հաղորդավարների դպրոց - ШКОЛА ДИКТОРОВ



Ամեն անգամ միացնելով հեռուստացույցը կամ ռադիոն՝ պատկերացնում եք Ձեզ հաղորդավարի դերում, բայց պակասո՞ւմ է փորձը, ապա «Հաղորդավարների դասընթացը» հենց Ձեզ համար է:
Այս դասընթացի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք բացահայտել Ձեր կարողությունները հաղորդավարի մասնագիտության մեջ:

Հիմնական դասավանդվող առարկաները
·         Խոսքի վարպետություն
·         Լրագրողական հմտություն
·         Ռադիոեթերի վարպետություն
·         Հեռուստահաղորդավարական հմտություն
·         Եթերի վարպետություն
·         Հաղորդավարի իմիջ




Հիմնական դասախոսական կազմը
·         Աննա Հեքեքյան, «Կինոյի և թատրոնի ինստիտուտ»
·         Արտակ Հերիքյան, «Արմենիա» հեռուստաընկերություն
·         Արթուր Ազարյան, «Կենտրոն» հեռուստաընկերություն
·         Արտավազդ Բայաթյան, «Արձագանք» ռադիոկայան
·         Մանե Պապյան, «Բիզնես դպրոց»
·         «Ատեքս» ստուդիա

Պրակտիկա
Պրակտիկան անց է կացվում ոչ պակաս քան 5 լրատվական ընկերություններում, որոնցից են` «Արմենիա», «Հ2», «Կենտրոն», «Միր», «Ա1+» հեռուստաընկերությունները, «Ավրորա», «Արձագանք», «Ազատություն» ռադիոկայանները:
Բացի բուն դասընթացը ուսուցանողներին հնարավորություն կընձեռվի նաև ունկնդրել մեդիա ոլորտի հայտնի մասնագետների master-class-երը:


Դասընթացի պայմանները

6-ամսյա դասընթացը նախատեսում է 200 ժամ տեսական և պրակտիկ դասաժամեր:
Դասընթացն անցկացվում է շաբաթական 3 անգամ:
Դասընթացի ամսական վճարը 40 000 դրամ է:
Տրվում է վկայական:




Вы хотите выбрать лучший вариант среди различных школ телерадиоведущих?
Вас интересует практика более чем в 5 телерадиокомпаниях и опыт лучших специалистов в данной области?
Тогда не упустите шанс ознакомиться с предложением Школы ДИКТОРОВ Бизнес-школы Российско-Армянского (Славянского) университета.

В число наших уважаемых преподавателей входят известные журналисты, телеведущие и лучшие специалисты разных профилей.
В рамках программы телерадиоведущих у вас также будет возможность участвовать в различных обсуждениях и тренингах, научиться снимать и монтировать репортажи, познакомиться с буднями  телерадиоведущих.

Условия обучения:
 Продолжительность курса: 6 месяцев (включая 1 месяц практики)
 Занятия: 3 раза в неделю
Практика проводится более чем в 5 ведущих телерадиокомпаниях Армении
Стоимость обучения:  40 000 драм в месяц.
  
По окончании обучения слушателям выдается сертификат об окончании курсов.

Полученные знания и опыт помогут Вам не только быть востребованными в ведущих телерадиокомпаниях страны, но и максимально раскрыть Ваши коммуникативные способности.

Наши контакты:
Бизнес-школа Российско-Армянского (Славянского) университета
0051, Ереван, ул. О. Эмина 123, РА.
Тел: (010) 26 74 91
E-mail: assistant@bs.rau.am 


Սիրո հատակում


Այս սենյակըորտեղ անգամ մի բաժակ դնելու տեղ էլ չկաայժմ կարոտում է քեզ այնքանորքան կկարոտեի եսեթե երբեք տեսած չլինեի քեզբայց սպասեիսպասեիոր մի օր իմ պատերին էլ կդիպչի քո հայացքի տաքությունըոր մի օր դու անտարբեր կքայլես իմ հատակովցանկանալով հասնել լուսամուտինորպեսզի տեսնեսթե ինչ կա դրսում։ Իսկ դրսում ծառեր ենորոնք թափում են տերևներըսակայն դեռ աշուն չի։ Ուղղակի ցանկանում ենոր լինի աշունմարդ­կանց ապացուցում ենտեսե՛քտերևները թափվում ենուրեմն աշուն է... Սակայն մարդիկ անտարբեր անցնում են տերևների վրայով և չեն նկատում ոչինչինչպես դուերբ քայլում ես իմ հատակով մինչև լուսամուտորտեղ ծառերն են։
Իսկ կարոտը հիմա ցանկանում է ժայթքել իմ լուռ շուրթերիցորոնք ամուր հպվել են միմյանցմիամտորեն հավատալովոր իրենք միասին ավելի ուժեղ են։  
Այս թափթփված սենյակըորտեղ ամեն մի իր գտնվում է ոչ իր տեղումինչպես դրսում տերևներն են թափթփվածայս ծառերըորոնք այնպիսի անտարբերությամբ են նայում տերևներինինչպես կնայեի եսերբ հեռանայիր ինձնիցպատից կախված այս նկարըոր ուժ չունի ընկնելուայս ամենն ինձ հիշեցնում է մի հին պատմություն այն ծառի մասին, որը արմատախիլ եղավքանի որ ցանկացավ անկարելինգրկել իր միակինիսկ նա հեռու էր մի ամբողջ անվերջություն։ Կիսականգ ժամանակի թելադրանքով ես ցանկանում եմ գրկել քեզսակայն ինձ էլ է սպասում արմատախիլ ծառի ճակատագիրըև ի՞նչքի՞չ են աշխարհում արմատախիլ ծառերմեկով ավելմեկով պակասի՞նչ տարբերություն...

Monday, January 16, 2012

Ամանորյա տրամադրություն



Եվս մեկ անգամ հիշենք Նոր տարին և դիմավորենք 2012 թվականը...

Tuesday, January 10, 2012

Փարաջանովը աղմկոտ հարևան էր



Փարաջանովի տունը Թբիլիսիում
Վրացի Զուրաբ Սիամաշվիլի 45 տարի ապրել է Սերգեյ Փարաջանովի Թբիլիսյան տան հարևանությամբ և հիմա էլ մեծ հաճույքով պատմում է աշխարհի տարբեր վայրերից ժամանած հյուրերին իր հանճարեղ հարևանի մասին:

«Երբ Փարաջանովը Կիևում բանտում նստած էր, մարդ էր ուղարկել, որ մայրը իր համար ուղարկի ծխախոտ և երկու տուփ թեյ: Մայրը չկարողացավ ես տվեցի Փարաջանովի ուզածները»,- հիշում է իր առաջին շփումը հայտնի ռեժիսորի հետ 67-ամյա Զուրաբը: «-Երբ դուրս եկավ բանտից, վերադարձավ Թբիլիսի, ինձ նվիրեց ծաղկաման, որից ընդամենը երկու հատ կա՝ մեկը Էրմիտաժում է, մյուսը՝ մեր տանը: Ցավոք այն գողացել են իմ տնից»:

Շատ աղմկոտ էր Փարաջանովը, հոյակապ հարևան էր. ուր գնում էր, անպայման նվերներով էր վերադառնում բոլոր-բոլոր հարևաններին: Եթե ինչ-որ մեկի ծնունդն էր կամ հարսանիքն էր, նվեր կամ փող էր տալիս:
«Եթե ինչ-որ բան խնդրեի, ամեն ինչ կաներ, որ լուծեր խնդիրը, նույնիսկ կգնար փող պարտք կվերցներ, որ տար…Նման վստահելի մարդու շատ դժվար է գտնել, շատ լավ մարդ էր»,- պատմում է Զուրաբը՝ ցույց տալով իր մոտ պահպանվող նկարները:

Աշխարհի տարբեր վայրերից նրա մոտ հյուրեր էին գալիս. մեկ անգամ էլ եկել էր Մարչելլո Մաստրոյաննի էր եկել: Դերասանը գիշերը սխալ դուռ է թակում: Հարևան կինը բացում է դուռը և տեսնում Մարչելլոյին, սկսում է ճչալ. «Մարչելլոոոո՜ն»:
Փարաջանովի հարևանը

1977թ.-ին ավստրիացի մի ռեժիսոր վավերագրական ֆիլմ էր նկարում Փարաջանովի մասին.  ֆիլմի մի հատվածը այստեղ են նկարել, երբ դագաղն էին իջեցնում տնից: Բայց առանց միջադեպերի չանցավ. Դագաղը աստիճաններից ընկավ, և Փարաջանովն ասաց. «Վերջ, իմ վերջն եկավ. Իմ տանը դագաղ է ընկել, ուրեմն շուտով ես էլ եմ մեռնելու»:
Մեկ տարի հետո մահացավ…

Առողջությունը կտրուկ վատացավ, տարան Եվրոպա, հետո Երևան, որտեղ էլ մահացան և գտավ իր վերջին հանգրավանը: 
Դրանից հետո Հայաստանից եկան երկու բեռնատարներով ինչ կար տանը, հավաքեցին տարան Երևան:
Փարաջանովի մտքերն ամենուրեք էին. նա պատերին նկարում էր. հյուրերին հարցնում էր, թե որ միտքն է հետաքրքիր, որն է դուր գալիս: Մահից հետո տունն ամբողջությամբ վերանորոգեցին և հիմա ոչինչ չի երևում: Այժմ այստեղ բնակվում է մի քանի ընտանիք, նախկինում երեք հարկանի տունը պատկանել է միայն Փարաջանովին:

Իր մահից հետո շատ են հյուրերը աշխարհի տարբեր վայրերից՝ տեսնելու հանճարի տունը:
Նախկինում էլ մարդկանց հոսքը չէր դադարում, այստեղ միշտ ուրախ էր ու աղմկոտ, իսկ հիմա կարծես պատերն են թախծում:

Tuesday, December 27, 2011

Նոր տարին Երևանում


Նախ շատ հետաքրքիր է Հանրապետության հրապարակը, որտեղ շարունակում են լազերային շոուներ կազմակերպել Ազգային թանգարանի շենքին... փաթիլներն ամբողջությամբ պարուրել են շենքը, և թվում է՝ ուր որ է այնամբողջությամբ կպատվի ձյան աներևույթ սավանով...
Հյուսիսային պողոտայում տարբեր ընկերություններ ի ցույց են դրել իրենց ստեղծագործական մտքի թռիչքը տոնածառների տեսքով:)))


Sunday, December 25, 2011

Արդեն երկու աղջիկ ուներ, և երրորդն անհրաժեշտ չէր...

 Արդեն երկու աղջիկ ուներ, և
երրորդ աղջիկն անհրաժեշտ չէր...
Դու չեղար ոչինչ,
Գուցե լինեիր իմ ուզած բալիկ,
Լինեիր շեկլիկ, սպիտակ կամ թմբլիկ…
Ներիր, իմ բալիկ, ներիր, որ չեղար,
Որ չթողեցի՝ լինես, իմ բալիկ,
Իմ անմեղ փոքրիկ,
Որի մեղքը լոկ… աղջնակ լինելն էր
Ներիր ինձ, ներիր:

«Դա հեշտ վճիռ չէր»,- նույնիսկ այսօր՝ 16 տարի հետո, Գայանեն մի պահ ընկճվում է՝ հիշելով 1996 թվականի հուլիսի 15-ը:
Արդեն գիտեր, որ իր սրտի հետ միասին տրոփում է մեկ այլ սիրտ, պարզապես աղջկա: Արդեն երկու աղջիկ ուներ, և երրորդ աղջիկն անհրաժեշտ չէր:
Հինգ բժշկի մոտ էին գնացել, բոլորն ասել էին՝ աղջիկ է, և բոլորն ասում էին՝ հանկարծ չընդհատես: Անգամ ամուսինը, ով երկար տարիներ երազում էր որդի ունենալ, ընկրկեց. «Աստված այսպես է կամեցել, մեզ սա է տվել, ուրեմն…»

«Բայց ես արդեն որոշել էի, մանավանդ շատ վտանգավոր էր ձգձգումը, արդեն 4 ամսական էր աղջիկս...
Մեկ ժամից պետք է գնայինք հիվանդանոց, տանն էի: Անգամ չէի ցանկանում հաց ուտել. կարծես խաբում էի երեխային, կերակրում էի, որ հետո տանեմ… սպանելու: Նստած գրկել էի որովայնս ու խոսում էի մահացած սկեսրոջս նկարի հետ. «Դու որ լինեիր, ես նման բան չէի կարող անել: Տանում եմ, տանում եմ՝ կտրտեն: Մեկը չկա, որ ինձ համոզի, ես մենակ քո դեմ չէի կարող բան ասել»:

Ու գնացին, սկզբում բժիշկը հրաժարվում էր, քանի որ ուշացրել էին, բայց վերջում համոզվեց:
«Երբ նարկոզից արթնանում էի, լսեցի թե ինչպես են բժիշկները քննարկում՝ ինչ լավ բալա էր, բա թաթիկները… Մտածում էի, որ այլևս երեխա չեմ ունենա, քանի որ հանցանք եմ գործել: Չի կարելի, դա սխալ քայլ է»:

Չանցած երեք ամիս՝ Գայանեն հասկացավ, որ կրկին հղի է: Եվ երբ ցանկանում էր կրկին գնալ ստուգելու երեխայի սեռը, արդեն բոլորն էին դեմ, ստիպում էին անպայման պահել երեխային, թեկուզ աղջիկ լինի:

«Ես կտրականապես մերժեցի այդ միտքն անգամ. մեղք էի գործել նախորդի հանդեպ, ինչպես կարող էի աղջիկ ունենալ այդքանից հետո»:
Ստուգումները հաստատեցին, երեխան տղա է:

Գայանեն համոզված է. պետք է հնարավորություն տրվի ծնողներին ստուգելու երեխայի սեռը մինչև ծննդաբերելը, եթե նրանք ցանկանում են. «Եթե չլիներ սեռը ստուգելու հնարավորություն, ես երբեք որդի չէի ունենա, իսկ մենք միշտ ցանկացել ենք ունենալ երկու աղջիկ և մեկ տղա»:

Նա խոստացել էր սկեսրայրին. տղա է ունենալու: Տղա թոռ ունենալը սկեսրայրի համար դարձել էր երազանք (յոթ աղջիկ թոռ ուներ): Այդ խոսակցությունից մեկ շաբաթ հետո սկեսրայրը անակնկալ մահացավ, և Գայանեն բարեկամների մոտ խոստացավ. սկեսրայրը կունենա տղա թոռ, թեկուզ հետմահու…

«Որդուս ծնունդը կյանքիս ամենաերջանիկ օրն է եղել, թեև մահվան դուռն էի հասել (ծննդաբերությունից հետո բարդություններ են առաջացել): Ես կյանքին կառչած մարդ չեմ, և երբ ամբողջ գիշեր արնահոսում էի, մտածում էի, որ նպատակս իրագործել եմ, ամուսինս որդի ունի, թեկուզ իմ կյանքի գնով»:

Գայանեի որդին արդեն 14 տարեկան է և կրում է մահացած պապիկի անունը: